Փինք [Pink]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 8 սեպտեմբերի 1979 թ․ Ծննդյան վայրը՝ Փենսիլվանիա, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Alecia Beth Moore

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 8 սեպտեմբերի 1979 թ․
Ծննդյան վայրը՝ Փենսիլվանիա, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Alecia Beth Moore

Ալիսիա Բետ Մուր  (Alecia Beth Moore), հայտնի է աշխարհում Փինք բեմանունով—ամերիկացի երգչուհի, երկու Գրեմմի մրցանակակիր, երգերի հեղինակ, երաժիշտ, մարմնամարզուհի, դերասանուհի։

PinkԼրագրող Ջեյմս Մոնտգոմերին  (James Montgomery) Փինքին անվանել է «աշխարհի
ամենաչգնահատված սուպերաստղը»։ Այդ հայտարարությունը արվել է  MTV Video Music 2009 մրցանակաբաշխությունից հետո, որտեղ նրա ելույթը  «Sober» երգով ճանաչվել է լավագույնը երեկոյի ընթացքում։ Նա իսկապես նման չէ արտասահմանյան շոու բիզնեսի ժամանակակից աստղերից և ոչ մեկին․ Քրիստինա Ագիլերան և Բրիթնի Սփիրսը հաճախ դառնում են ծաղրանքի առարկա բունտարկա Փինքի երգերում։

PinkԱլիսիա Բետ Մուրը ծնվել է  1979 թվականի սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիայում բուժքույր Ջուդիտ Կուգելի (Judith Kugel) և Վիետնամի պատերազմի վետերան  Ջեյմս Մուր կրտսերի  (James Moore, Jr.) ընտանիքում։ Մեծացել է
Ֆիլադելֆիայից վաթսուն կիլոմետր հեռավորության վրա։

PinkԵրգչուհու մանկությունը դժվար կլինի  անվանել անամպ․ ծնողների ամուսնալուծություն, թմրամոլություն, մենակության սուր զգացում։ Վաղ տարիքից Փինքը եղբոր հետ լսում էր, թե ինչպես է հայրը կիթառով նվագում իր իսկ հորինած երգերը և երազում մի օր այդպես նվագել բազմամիլիոնանոց հանդիսատեսի առջև։ Բնույթով
ապստամբ Փինքը խելագարության էր հասցնում ուսուցիչներին, այդ պատճառով զարմանալի չէ, որ նրան մշտապես հեռացնում էին դպրոցից։ Բոլորը թեթևությամբ արտաշնչեցին միայն այն ժամանակ, երբ տասնվեցամյա Ալիսիային վոկալիստի աշխատանք առաջարկեցին Pinkդոյլսթաունյան   «Сhoice» խմբում և պայմանագիր  «LaFace Records» ձայնագրման ստուդիայի հետ։ Արդյունքում, խումբը այդպես էլ ոչ մի երգ չձայնագրեց, բայց Փինքի համար այս համագործակցությունը դարձավ սոլո կարիերա սկսելու լավ հնարավորություն։

«Իմ բոլոր պատկերացումները երաժշտական աշխարհի ու դրանում իմ դերի մասին այդ ժամանակ ամբողջովին փլուզվեցին։ Այդ ժամանակ ես փոքր է և մտածում էի, որ երգչուհին պարզապես պետք է կանգնի բեմի վրա և երգի։ PinkՊարզվեց՝ դա բնավ այդպես չէ»։

2000 թվականին լույս է տեսնում Փինքի առաջին սինգլը՝  «There You Go» և  pop/r&b  ոճում դեբյուտային ալբոմը՝ «Can’t Take Me Home», որը մեծ Pinkհաջողություն ունեցավ։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝  «Missundaztood», հնչեղությամբ զգալիորեն տարբերվեց առաջինից, դարձավ ավելի կոշտ և pop/rock խառը ոճում։ 2003  թվականի նոյեմբերին Փինքը թողարկում է երրորդ ալբոմը՝  «Try This», որը այնքան էլ մեծ հաջողություն չի ունենում, ինչպես նախորդները, բայց արտադրողներին հաջողվում է վաճառել երեք հազար օրինակ, իսկ երգչուհին՝«Trouble» երգով, դառնում էԳրեմմի մրցանակակիր «Լավագույն ռոք կատարող» անվանակարգում։ 2006 թվականի ապրիլին տեղի է ունենում  Փինքի չորրորդ՝  «I’m Not Dead» ալբոմի շնորհանդեսը, որից շատ երգեր դառնում են հիթեր՝  Pink«Stupid Girls», «U + Ur Hand», «Who Knew»։  2008 թվականի վերջին լույս է տեսնում նրա հինգերորդ ալբոմը՝ «Funhouse» անունով, իսկ «So What» սինգլը ակնթարթորեն բարձրանում է Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնական։

Pink2009 թվականի  Գրեմմիին Փինքը իսկական ֆուրոր է առաջացնում՝ իր ելույթը վերածելով իսկական շոուի։  Նա կատարում է «Glitter in the Air» երգը՝ ակրոբատիկ հնարքներ կատարով առաստաղից կախված։

«Billboard’s Chart»-ը ռոք աստղին անվանում է տասնամյակի լավագույն արտիստուհի։ Նա ունի երկու Գրեմմի, հինգ MTV Music Awards մրցանակ և երկու Brit Awards՝ չհաշված բազմաթիվ մրցանակները հիթերի համար, որոնք երկար ժամանակ զբաղեցրել են մոլորակի հիթ շքերթների առաջին հորիզոնականները։

«Billboard Top 40»-ը Փինքին հատկացրել է վեցերորդ հորիզոնականը Pinkամենաբարձր վարձատրվող էստրադային աստղերի ցանկում։ Նրա տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 36 միլիոն դոլար։

2009 թվականին  The Funhouse tour համաշխարհային համերգային շրջագայությունից Pinkհետո Փինքը որոշ ժամանակով հեռանում է համաշխարհային չարտերից և վերադառնում 2012 թվականին։ Երգչուհին թողարկում է   Blow Me (One Last Kiss) սինգլը և հայտարարում այն մասին, որ պատրաստվում է թողարկել նոր Pinkալբոմ, որը կկրի The Truth About Love անունը։

2001 թվականին Ֆիլադելֆիայում երգչուհին հանդիպում է իր ամուսնուն՝ մոտոարշավորդ Քերի Հարթին (Carey Hart)։ Չորս տարի անց Կալիֆորնիայում մոտոարշավի ժամանակ Փինքը ձեռքերում պահում է իր իսկ պատրաստած Pinkցուցանակը՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ» գրությամբ։ Մյուս կողմում գրված է լինում՝  «Ոչ, ես լուրջ եմ ասում»։ 2006 թվականի հունվարին զույգը ամուսնանում է Կոս տա Ռիկայում։ Շուտով նրանց մոտ խնդիրներ են սկսվում հարաբերություններում, գործն հասնում է ամուսնալուծության։ Փինքն իրեն կորցնում է, գրում երգեր  «So what» ոգով, բայց 2009 թվականին սիրահարները որոշում են ևս մեկ հնարավորություն տալ իրենց ամուսնությունը։ 2011 թվականի հունիսի 2-ին  Փինքը դուստր է ունենում, ում անվանում է Ուիլլոու Սեյջ։