Թուրք ոստիկանը դաշտում հեռախոսով զրուցում է ֆուտբոլային հանդիպման ժամանակ (Տեսանյութ)

Թուրքիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել:

«Սինոպսպոր»-«Յենի Ամասիասպոր» հանդիպման ընթացքում ոստիկանը, տարվելով հեռախոսային զրույցով, խախտել է անվտանգության կանոնները:
Նա խոսելով սկսել է շրջել խաղադաշտում, իսկ երբ հասկացել է, որ խանգարում է մրցավեճին, շտապել է հեռանալ՝ ներողություն խնդրելով հանդիպման մրցավարից, ով զարմացած հետևում էր կարգազանց ոստիկանի գործողություններին:

Աղբյուրը՝ Panorama Sport