Դիմացկուն հագուստ

Porsche Design-ը տղամարդկանց համար կարել է «անմահ» հագուստ

Porsche Design ընկերությունը Adidas-ի հետ համատեղ ներկայացրել է աշուն-ձմեռ սեզոնի սպորտային հագուստի նոր հավաքածու՝ ոգեշնչվելով մեծ քաղաքում տղամարդկանց կյանքի դինամիկ ռիթմից: Այդ մասին հաղորդում է   Lenta.ru-ն:

Ըստ ապրանքանիշի ներկայացուցիչների՝ հագուստը պատրաստված է բարձրտեխնոլոգիական կտորից, որի շնորհիվ մոդելները չափազանց դիմացկուն են:

Շարքը ընդգրկում է բաճկոններ, պարկաներ և շապիկներ: Հավաքածուն կներկայացվի  adidas Performance-ի հատուկ խանութներում: Գինը դեռևս հայտնի չէ:

2017 թվականի մայիսի վերջին Porsche Design-ը ներկայացրել է հագուստի ունիվերսալ հավաքածու մեգապոլիսի բնակիչների համար:  Commuting in Warmth շարքում են երեք խորհրդանշական մոդելները՝   Superlight Jacket անձրևանոցը,  Hybrid Short A կիսավարտիքը և  Endurance 2.0 սպորտային կոշիկները, ինչպես նաև՝ հավաքածուն ամբողջացնում է բազային  Chill Tee շապիկը: