Ռեյչել Մաքադամս [Rachel Anne McAdams]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ նոյեմբերի 17, 1978թ. Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Կանադա Ամբողջական անունը՝ Rachel Anne McAdams

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ նոյեմբերի 17, 1978թ.
Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Կանադա
Ամբողջական անունը՝ Rachel Anne McAdams

Ռեյչել Էնն Մաքադամս (անգլ. Rachel Anne McAdams) —կանադացի կինոդերասանուհի։  2002 թվականին հանդես է եկել  «Իդեալական պիրոգ» ֆիլմում, որտեղ կատարած դերով նոմինացվել  է  Genie Award մրցանակին ( «Օսկար» մրցանակաբաշխության կանադական համարժեքը)։ Նրա առաջին կարևոր դերը եղել է «Չար աղջիկներ» (2004) ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է Ռեջինա Ջորջին։ Այնուհետև նա նկարահանվել է Նիկոլաս Սպարկսի  «Հուշատետր» (2004) վեպի համանուն ֆիլմում, «Անկոչ հյուրեր» (2005) կատակերգությունում։  2009 թվականին նա խաղացել է Իռեն Ադլերի դերը Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս» ֆիլմում։ 2010  թվականին լույս է տեսել գլխավոր դերում  Rachel Anne McAdamsնրա մասնակցությամբ  «Բարի առավոտ» կատակերգությունը։

Ռեյչել Մաքադամսը ծնվել է 1978  թվականի նոյեմբերի 17-ին Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։ Մեծացել է հարևան Սենտ -Թոմաս քաղաքում։ Նրա հայրը՝ Լանսը, եղել է բեռնատարի վարորդ, իսկ մայրը՝ Սանդրան, բուժքույր։ Ռեյչելն ունի կրտսեր եղբայր՝ Դանիելը, և կրտսեր քույր՝ Քեյլին։ 4 տարեկանում ապագա դերասանուհին սկսել է զբաղվել գեղասահքով։  12 տարեկանում խաղացել է «Original Kids» ամառային թատերական ճամբարում, սովորել Myrtle Street Public School-ում և շարունակել կրթությունը Central Elgin Collegiate Institute-ում։ Ռեյչելն ավարտել է Տորոնտոյի  Յորքի համալսարանը գերազանցությամբ և ստացել  BFA աստիճան թատրոնի ոլորտում  2001 թվականին։

 Rachel Anne McAdamsՌեյչելի դերասանական կարիերան սկսվել է դեռևս «Ճուտիկը» ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել Ռոբ Շնայդերի հետ, բայց իսկական ճանաչում նա ձեռք է բերել «Չար աղջիկներ» (2004) ֆիլմում կատարած Ռեջինա Ջորջի դերակատարման շնորհիվ։ Ավելի վաղ Ռեյչելը հանդես է եկել կանադական «Slings and Arrows» հեռուստասերիալում։ Նա խաղացել է սեզոնի գլխավոր դերում, բայց աճող համբավի պատճառով դադարել  նկարահանվել և հայտնվել  երկրորդ սեզոնի միայն  Rachel Anne McAdamsառաջին էպիզոտում։ 2004 թվականին էկրաններ է բարձրանում նաև Նիկոլաս Սպարկսի «Հուշատետր» վեպի հիման վրա նկարահանած ֆիլմը, որտեղ Ռեյչելը  հանդես է գալիս Ռայան Գոսլինգի հետ։ Ֆիլմի նկարահանումներից հետո նրանք սիրավեպ են ունենում, երկու տարվա համատեղ կյանքից հետո բաժանավում, բայց 2008 թվականի  օգոստոսին նրանց հարաբերությունները վերականգնվում են, որից հետո նույն թվականի նոյեմբերին  Rachel Anne McAdamsնրանք կրկին բաժանվում են։  2005 թվականին «Անկոչ հյուրերը» ֆիլմում նա խաղում է Օուեն Ուիլսոնի սիրելիի դերում։ Այնուհետև նա կատարել է Լիզա Ռայսերսի դերը  «Գիշերային չվերթ» ֆիլմում։ Նույն թվականին Մաքադամսը նկարահանվում է «Ողջույն ընտանիքին» ֆիլմում Դայան Կիտոնի, Սառա Ջեսիկա Պարկերի, Դերմոտ Մալտրունի, Լյուք Ուիլսոնի և Քլեր Դեյնսի  Rachel Anne McAdamsհետ։ Նա մասնակվել է նաև  «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի Սյու Շտորմի դերի համար քասթինգին, բայց դերը բաժին է հասել Ջեսիկա Ալբային։

2006 թվականին Մաքադամսի կարիերան դանդաղում է։ Սկզբում նա ընտրվում է «Հրաժեշտի համբույր» ֆիլմի գլխավոր դերի համար, բայց կոնֆլիկտի պատճառով լքում է նկարահանող խումբը, իսկ այդ դերը տրվում է Ջասինդա Բերետին։ Այնուհետև նա որոշում է մեկ տարի դադար վերցնել աշխատանքից և ժամանակն անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։  2007 թվականին նա համաձայնում է գլխավոր  Rachel Anne McAdamsդեր խաղալ   «Ամուսնություն» ֆիլմում Պիրս Բրոսնանի և Պատրիսիա Քլարկսոնի հետ։ Նա նաև փորձել է ստանալ Բոնդի ընկերուհի Վեսպեր Լինդի դերը Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական՝   «Խաղատում „Ռոյալ“»  ֆիլմում, բայց դերը բաժին է հասել Եվա Գրինին։ Նա նաև կարող էր խաղալ  Էն Հեթուեյի փոխարեն «Սատանան կրում է  Prada» ֆիլմում և գլխավոր կանացի դերը  «Առաքելությունը անկատար է 3» ֆիլմում։

2009 թվականը լարված է եղել Ռեյչելի համար։ Սկզբում նա հանդես է եկել «Մեծ խաղ» քաղաքական   Rachel Anne McAdamsթրիլերի գլխավոր դերում երեք օսկարակիր դերասանների՝ Բեն Աֆլեքի, Ռասել Քրոուի և Հելեն Միրենի հետ։ Բացի այդ, կատարել է գլխավոր դերը  «Ժամանակի մեջ ճանապարհորդող կինը» ֆիլմում Էրիկ Բանայի հետ։ Ֆիլմը լույս է տեսել 2009 թվականի օգոստոսի 14-ին։ Այն հիմնված է Օդրի Նիֆենեգերի համանուն վեպի վրա՝ գրված   2003 թվականին։ 2009 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Գայ Ռիչիի  «Շերլոկ Հոլմս»  Rachel Anne McAdamsֆիլմը, որտեղ Մաքադամսը խաղում է Իռեն Ադլերին Ռոբերտ Դաուն կրտսերի և Ջիդ Լուի հետ։ Նա նաև էպիզոտիկ դեր է կատարել այս ֆիլմի սիքվելում՝ «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղը»։

Մաքադամսը Դայան Կիտոնի, Հարիսոն Ֆորդի և Ջեֆ Գոլդբլյումի հետ  խաղացել է գլխավոր դերերից մեկը  «Բարի առավոտ» կատակերգությունում, որը էկրաններ է բարձրացել ԱՄՆ-ում  2010  թվականի  Rachel Anne McAdamsնոյեմբերի 10-ին։ 2011 թվականին նա խաղացել է Վուդի Ալենի  «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում։  2012 թվականին Մաքադամսը նկարահանվել է  «Երդում» մելոդրամայի գլխավոր դերում, 2015-ին՝ «Ձախլիկ» ֆիլմում։

2005 թվականի կեսերից մինչև 2007թվականի կեսը հանդիպել է Ռայան Գոսլինգի հետ,  ում հետ խաղացել է  «Հուշատետր» ֆիլմում։ Նրանք նաև կարճ ժամանակով վերականգնել են իրենց  Rachel Anne McAdamsհարաբերությունները  2008 թվականի ամռանը։  2009 թվականին մի քանի ամիս Ռեյչելը սիրավեպ է ունեցել Ջոշ Լուկասի հետ։

2010 թվականի կեսերին   «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի նկարահանման ընթացքում աստղը
ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Մայքլ Շինի հետ , որոնք ավարտվել են  2013 թվականին։

 Rachel Anne McAdamsՌեյչել Մաքադամսը երեք անգամ արժանացել  է MTV Movie Awards մրցանակի․

  • 2005 —Տարվա կանացի առաջընթաց  Չար աղջիկներ ֆիլմի համար
  • 2005 —Լավագույն կատակերգություն՝ Չար աղջիկներ
  • 2005 —Լավագույն համբույր՝ Հուշատետր։