Ռանիա Ալ Աբդուլլա [Rania Al-Abdullah]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ թագուհի Ծննդյան ամսաթիվը՝ 31 օգոստոսի 1970թ․ Ծննդյան վայրը՝ Էլ Քուվեյթ, Քուվեյթ Ամբողջական անունը՝  Rania Al-Abdullah

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ թագուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 31 օգոստոսի 1970թ․
Ծննդյան վայրը՝ Էլ Քուվեյթ, Քուվեյթ
Ամբողջական անունը՝ Rania Al-Abdullah

Ռանիա Ալ Աբդուլլա (արաբ. رانيا العبدالله‎‎, անգլ․ Rania Al-Abdullah, օրիորդական  անունը՝ Ռանիա Ֆայսալ ալ Յասին, արաբ. رانيا فيصل الياسين‎‎) —Հորդանանի թագուհի, Աբդուլլա II թագավորի կինը։

Ապագա թագուհին ծնվել է 1970 թվականի օգոստոսի 31-ին Էլ Քուվեյթում (Քուվեյթ) Թուլքարեն քաղաքից պաղեստինցիների ընտանիքում, ովքեր ատկանել են միջին բուրժուազիային։ Ռանիան մանկաբույժի դուստր է։ Դպրոցում և համալսարանում լավ է սովորել։ Շարունակել է ուսումը Rania Al-Abdullahարտասահմանյան կրթական հաստատություններում․ սովորել է Քուվեյթի New English School դպրոցում, այնուհետև ստացել բիզնեսի կառավարման վկայական Եգիպտոսում Կահիրեի ամերիկյան համալսարանում  (American University in Cairo)։

Իննսունականների սկզբին Ռանիայի ընտանիքը ստիպված է լինում Քուվեյթից  փախչել Հորդանան, երբ Քուվեյթի ազատագրումից հետո պաղեստինցիներին մեղադրում են զավթիչների հետ համագործակցելու մեջ։

Ռանիան ամբիցիոզ վարք է դրսևորում, երբ նրան մերժում են  Apple-ի հորդանանյան մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակել (այդ ժամանակ նա 22տարեկան էր)։ Rania Al-AbdullahՆա շրխկացնում է դուռը և ուղևորվում Ամմանի  Citibank, որը պատկանում է Աբդուլլա արքայի քրոջն ու փեսային։ Հենց բանկի գրասենյակում 1993 թվականի գարնանը աղջիկն ու արքայազնը առաջին անգամ հայացքներ են փոխանակում։  1993 թվականի հունիսի 10-ին զույգը ամուսնանում է։ Ռանիան թագուհու տիտղոս է ստանում Հուսեյն թագավորի մահվան համար եռամսյա պաշտոնական սգից հետո։ Նրա հոր երկրորդ կնոջ՝ արքայադուստր Մունայի որդին՝ Աբդուլլան ճանաչվում է թագաժառանգ։
Մոլորակի ամենագեղեցիկ թագուհու կարծիքով՝ երեխաները նաև պետք է իմանան, թե ինչ ասել է «իրական կյանք»։ Եվ երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է տանը (այսինքն՝ շքեղ պալատում), Rania Al-Abdullahբոլոր արարողակարգերը մնում են նրա պատերից դուրս։  Երեկոյան Ռանիան դուստրերի՝ Իմանի և Սալմայի հետ պատրաստում է նրանց սիրած պանրա-ընկույզային թխվածքաբլիթները, Հուսեյնի հետ պատրաստում դասերը, խաղումփոքրիկ Հաշիլի հետ կամ օգնում ամուսնուն խորոված պատրաստել (արքան ոչ ոքի չի վստահում մսի սթեյքը)։ Ռանիան լավ ծանոթ է այն ամենին, ինչով հետաքրքրվում են իր երեխաները։ Նրա ավագ որդին՝ Հուսեյնը, Rania Al-Abdullahհետագայում կարող է դառնալ արքա, բայց և նրա, և մյուսների համար Ռանիան ձգտում է ստեղծել կյանքի այնպիսի մոդել, որոնցով ապրում են սովորական մարդիկ։

1999 թվականին Աբդուլլա  II թագավորի կինը և երկու երեխաների մայրը սարսափեց, երբ իմացավ, որ պետք է թագուհի դառնա։ Այսօր նա իրեն համարում է  «իսկական արաբական կին», բայց, միևնույն Rania Al-Abdullahժամանակ, ունի արևմտյան սուպերմոդելի տեսք։ Շնորհիվ իր մեծ նշաձև աչքերի, աչքի ընկնող  այտոսկրերի և մի քիչ թուխ մաշկի՝ Ռանիան ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում։

Հանրության մեջ Ռանիան սովորաբար հայտնվում է բաց գույնի ջինսե տաբատներով, վերնաշապիկներով և բարձրակրունկ կոշիկներով։ Բնականաբար, հանրության մեջ նա աչքի է ընկնում թիկնապահների մեծ բանակով, որը բնական երևույթ է բոլոր բարձրաստիճան անձանց համար։ Նա ԱՄՆ-ում մասնակցել է Օփրա Ուինֆրիի շոուին, որտեղ հանգիստ պատմել է իր ամուսնության և շոկոլադի հանդեպ սիրո մասին։  Հետևելով իր որդի Rania Al-AbdullahՀուսեյնի օրինակին՝ նա սիրով լսում է Coldplay, 50 Cent և Ալիսիա Քեյս։ Թագուհի Ռանիայի բլոգը անհավատալի ժողովրդականություն է վայելում։  Նա հաճախ է շփվում իր բլոգի ընթերցողների հետ։

Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ի կինը վստահ է, որ ինտերնետում ինտերակտիվ շփման շնորհիվ կարող է փոխել կրթվածության վիճակը իրենց երկրում։ Այդ պատճառով նա մտադիր է համակարգիչներով համալրել բոլոր կրթական Rania Al-Abdullahհաստատությունները, որոնցով կարելի է մուտք գոծել համացանց։

2008 թվականի մարտի 30-ին նա  YouTube-ում տեղադրել է վիդեոհաղորդագրություն՝ իրեն արաբական աշխարհի և մահմեդականության մասին հարցեր ուղարկելու խնդրանքով։

Rania Al-AbdullahԼինելով Հորդանանի ոչ պետական հիմնադրամի ղեկավարը, որը նա բացել է 1995 թվականին՝ թագուհին օգնում է կանանց մասնակցել երկրի տնտեսական կյանքինև ստեղծել նոր ընկերություններ։

Ռանիան որոշել է խախտել տաբունները, որոնք շարունակում են արգելակել հորդանանյան հասարակության զագացումը։ Նա պաշտպանում է կանանց իրավունքները, պայքարում երեխաների հետ  դաժան վերաբերմունքի դեմ։  Օրգանների փոխպատվաստում, վակցինացիա, գլոբալ կրթական նախագծերի մշակում․․․նա ամենուր  պաշտպանում է իր համոզմունքները և Rania Al-Abdullahգաղափարները։

Ռանիան ակտիվ մասնակցում է միջազգային քաղաքականությանը՝ պաշտպանելով պաղեստինյան համայնքը։  Հմայքը և համոզելու ուժը օգնում են նրան հասնելու այնպիսի արդյունքների, որոնց հնարավոր չէ հասնել այլ դիվանագիտական քայլերով։

Ռանիան մշտապես հաջողությամբ համադրում է ավանդական արաբական հանդերձները և արևմտյան ոճը։ Նրա սիրելի դիզայներներն են Էլի Սաաբը և Արմանին։ Իտալական նորաձևության գուրու Ջորջիո Արմանին մի անգամ խոստովանել է, որ հենց Ռանիան է հանդիսանում նրա կյանքի գլխավոր մուսան։

Rania Al-AbdullahԹագուհին չորս երեխաների մայր է։

Հետաքրքիր փաստեր․

  • Ռանիան սիրում է կրել մաքուր ոսկուց կոշիկներ (որոնք կշռում են շուրջ 400 գրամ)՝ զարդարված ադամանդներով և տոպազներով։
  •  Ռանիան կարդացել է Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր գրքերը։