Վարդագույն փղիկ

Հազվագյուտ վարդագույն փղիկին տեսանկարահանել են

ՀԱՀ-ում նկատել են վարդագույն ալբինոս փղիկի։ Այդ մասին հայտնում է UPI-ն։

Կրյուգեր ազգային պարկում նկարահանված կադրերում անսովոր գույնով փոքրիկը  զվարճանում է ջրավազանում մյուս փղերի հետ։

Հոլովակի հեղինակը նշում է, որ աֆրիկյան ալբինոս փղեր շատ հազվադեպ են հանդիպում։ Բացի այդ, հաճախ դրանց մաշկը պատմում է ցեխով, որը պաշտպանում է նրանց արևի ճառագայթներից։ Այդ պատճառով ալբինոս փղերին դժվար է նկատել։ Նրանց լուսանկարել են մոտ հինգ անգամ, իսկ տեսանկարահանել առաջին անգամ։

«Կարևորն այն է, որ վարդագույն փղիկը հոգատարության և սիրո պակաս չի զգում,-գրում է տեսանյութի հեղինակը , – Փղերը  22 ամիս կրում են փղիկին իրենց մեջ, այդ պատճառով ցանկացած փղիկ մեծ ներդրում է ջոկում՝ անկախ նրանից, թե ինչ տեսք այն ունի»։