Ռեյ Կրոկ [Ray Kroc]

Ray KrocԾննդյան ամսաթիվը՝ 05.10.1902 թ.
Ծննդավայրը՝ Օակ-Պարկ, Իլլինոյս, ԱՄՆ
Մահվան ամսաթիվը՝ 14.01.1984 թ.

Կենսագրությունը

Ռեյ Կրոկ (Ray Kroc) – ամերիկացի գործարար, ով 1954 թվականին զարկ տվեց համեստ ռեստորանի զարգացման գաղափարին, որը պատկանում էր «McDonald’s Corporation» ընկերությանը և այն դարձրեց աշխարհում արագ սննդի առավել հաջողակ ռեստորանային ցանցերից մեկը:

Ray KrocԿրոկը, ում կարողությունը գնահատվել է 500 միլիոն դոլար, «Time» ամսագրի կողմից ընդգրկվել է հարյուրամյակի հարյուր ամենակարևոր մարդկանց ցուցակում: Սկսած 1974 թվականից՝ նա նաև եղել է պրոֆեսիոնալ «Սան-Դիեգո Պադրես» (San Diego Padres) բեյսբոլի ակումբի սեփականատերը:

Ռեյմոնդ Ալբերտ Կրոկը (Raymond Albert ‘Ray’ Kroc ) ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 5-ին Օակ-Պարկում՝ Չիկագոյի արվարձանում, Իլինոյս նահանգ (Oak Park, Chicago, Illinois), չեխական ներգաղթյալների ընտանիքում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա սովորել է, որպեսզի դառնա շտապ օգնության վարորդ, բայց պատերազմը ավարտվեց մինչև Կրոկի պատերազմական Ray Krocթատերաբեմ մտնելը: 20-ականներին և մինչև 50-ական թվականների սկիզբը Ռեյը զբաղվել է ամեն ինչով. վաճառել է թղթե բաժակներ, եղել է դաշնակահար, ելույթներ է ունեցել ջազային նվագախմբի հետ և աշխատել է Օակ-Պարկի տեղական ռադիոկայանում: Որոշ ժամանակ էլ նա սննդի և ապաստանի համար մնացել է Արևելքում գտնվող Ռեյ Դամբոյի (Ray Dambaugh) ռեստորաններից մեկում, որպեսզի ծանոթանա ռեստորանային բիզնեսի նրբությունների հետ: Վերջիվերջո, Կրոկը դառնում է կոկտեյլների պատրաստման  խառնիչ-մեքենաների վաճառող և շրջում  ողջ երկրով մեկ:

Կրոկը վստահ էր, որ կարող է շատ խառնիչներ վաճառել  յուրաքանչյուր նոր ռեստորանի, որը բաց կլինի, այդ կերպ նա  դարձավ Մաքդոնալդ եղբայրների գործընկերը, ովքեր Կալիֆորնիայի Սան-Բերնարդինոյում գտնվող փոքրիկ Ray Krocռեստորանի սեփականատերերն էին, ռեստորանը կազմակերպված էր այնպես, որ որքան հնարավոր էր շատ այցելու էին սպասարկում: Կրոկը «McDonald’s» անվանումով լրացուցիչ ռեստորանի բացման արտոնության իրավունք է գնում եղբայրներից, որտեղ մտադիր է լինում կիրառել նույն օրենքները: Վերջնական արդյունքում նա հիասթափվում է եղբայրների համեստ պահանջներից, որոնց բավականացնում էր քիչ հաստատություններով ցանցերը, և որոշում է կայացնում գնել Ray Krocհաստատությունը ամբողջությամբ, որպեսզի համապատասխանեցնի իր նպատակների և ցանկությունների հետ: 1961 թվականին Կրոկը Մաքդոնալդների հետ համաձայնագիր է ստորագրում, ըստ որի, 2 միլիոն 700 հազար դոլարի և վաճառքի 1.9 %-ի դիմաց ստանում է նրանց ըննկերության իրավունքները:

Բայց դրան հետևեց անհամաձայնությունը: Վաճառքի տոկոսը չէր բավարարում Կրոկի ներդրողներին, ովքեր պատրաստվում էին միջոցներ ներդնել նրա բարգավաճող Ray Krocընկերությունում: Մաքդոնալդներն էլ, իրենց հերթին, Կրոկին չեն տալիս անշարժ գույքի  և օրիգինալ սարքավորումների իրավունքները: Կրոկը ավարտում է գործարքը, բայց ավելի ուշ հրաժարվում է ճանաչել տոկոսային կետը, քանի որ այն ընդգրկված չի եղել փաստաթղթերում: Մաքդոնալդները բանավոր թույլ են տալիս Կրոկին փոփոխություններ կատարել ռեստորանի օրիգինալ նախագծում, քանի որ տարբեր նահանգներում գոյություն ունեին տարբեր կառուցապատման օրենքներ, բայց չնայած կրկնվող հիշեցումներին, այդպես էլ նրան չեն ուղարկում Ray Krocթույլատվության պաշտոնական փաստաթղթերը: Գործը ավարտվում է  նրանով, որ Կրոկը կառուցում է  նոր «McDonald’s» ռեստորան անմիջապես Մաքդոնալդների հին ռեստորանի կողքին (այժմ անվանափոխված «The Big M», քանի որ եղբայրները մոռացության էին մատնել անվան հեղիանակային իրավունքների պահպանման հարցը), որպեսզի դուրս մղի նրանց գործից:

«McDonald’s» ցանցի հետ Կրոկը ստեղծեց նոր ոճի արագ սննդի  սպասարկման ընկերություն՝ ռեստորաններում ներդնելով ավտոմոբիլային մագնատ Ray KrocՀենրի Ֆորդի  (Henry Ford) հոսքագծի գաղափարը։ Նա նաև օգտագործեց կոպիտ  ստանդարտացում, որպեսզի համոզի , որ «McDonald’s»-ի յուրաքանչյուր ֆիրմային համբուրգեր միանման համեղ է, անկախ այն բանից, թե ռեստորանը գտնվում է Նյու Յորքում (New York), թե Տոկիոյում (Tokyo): Կրոկը նաև հեղափոխություն մտցրեց ֆրայչայզինգի արվեստի մեջ՝ ստեղծելով խիստ կանոններ, ըստ որոնց պատրաստվում էր սնունդը և մատուցվում էր հաճախորդներին: Արդյունքում, մարքեթինգի տաղանդավոր մոտեցումը ընկերության Ռոնալդ Մաքդոնալդ  (Ronald McDonald) թալիսմանը (թալիսման և խորհրդանիշ) դարձրեց Ray Kroc ամենահայտնի խորհրդանիշը ամբողջ ԱՄՆ-ում (USA):

Բացի ռեստորաններից, Կրոկը նաև եղել է ալկոհոլզմի դեմ պայքարող հաստատությունների հիմնադիրը և թողարկել է ծրագիր, որը հայտնի է՝ որպես «Ռոնալդ Մաքդոնալդի տուն» (Ronald McDonald House foundation) միջազգային ցանց՝ տարբերակիչ բարեգործական հյուրանոցներ այն ծնողների համար, ովքեր ցանկանում են մոտ լինել Ray-Kroc-McDonaldsիրենց ծանր հիվանդ երեխաներին:

1978 թվականին 76 տարեկան հասակում Ռեյ Կրոկը կաթվածահար է լինում և արդյունքում ստիպված է լինում մինչև կյանքի վերջը հաբեր ընդունել: Կրոկը մահանում է Կալիֆորնիայի Սան Դիեգո հիվանդանոցում  1984 թվականի հունվարի 14-ին 81 տարեկան հասակում: Նրա կողքին է լինում երրորդ կինը՝ Ջոանը  (Joan Beverly Kroc):