Ռիչարդ Դոնչյան [Richard Donchian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝գործարար Ծննդյան ամսաթիվը՝  սեպտեմբեր 1905թ. մահվան ամսաթիվը` ապրիլ 1993թ. Ծննդյան վայրը՝ Հարդֆորդ, ԱՄՆ Ամբողջական անունը՝  Richard Davoud Donchian

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝գործարար
Ծննդյան ամսաթիվը՝ սեպտեմբեր 1905թ.
մահվան ամսաթիվը` ապրիլ 1993թ.
Ծննդյան վայրը՝ Հարդֆորդ, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Richard Davoud Donchian

Ռիչարդ Դավուդ  Դոնչյան (անգլ. Richard Davoud Donchian) —հայկական ծագմամբ ամերիկյան գործարար, ով զգալի ներդրում է ունեցել ապրանքային գումարների ոլորտում, ստեղծել է առաջին ապրանքային բաց հիմնադրամը դիվերսիֆիկացիայի սկզբունքով: Արդյունքում կնքվել է «թրենդին հետևելու առևտրային ուղիների»  հայր, որոնց վրա հիմնված են բիրժային առևտրի ժամանակակից համակարգերը:

Ռիչարդ Դոնչյանը ծնվել է  1905 թվականի սեպտեմբերին: Ռիչարդի ծնողները` Սեմուել Դինչյանը և Արմենուհի Դավուդը, տեղափոխվել են ԱՄՆ Օսմանյան կայսրությունից դեռևս  1880-ական թվականներին: Ռիչարդը սովորել է Հարդֆորդի դպրոցում, ավելի ուշ հաճախել Տաֆտ դպրոց (Ուոտերթաուն, Կոնեկտիկուտ նահանգ): 1928 թվականին Դոնչյանն ավարտում է  Յեյլի համալսարանը`  ստանալով տնտեսագետի բակալավրի աստիճան, և սկսում աշխատել արևելյան գորգերի վաճառքի ընտանեկան ընկերությունում:  Այդ ժսամանակ Ռիչարդը հանդիպում է բիրժային վաճառական  Ջեսսի Լիվերմորի կենսագրությանը, որը կոչվում է «Բիրժային սպեկուլյանտի հիշողություններ»: Այդ գրքի ազդեցության տակ նա սկսում  է հետաքրքրվել ֆինանսական շուկաներով: 1929 թվականին բիրժային անկման հետևանքով Դոնչյանի ունեցած կորուստները ստիպում են նրան ուսումնասիրել տեխնիկական անալիզները և գների պատմությունը;

Կարիերան Ուոլ Սթրիթում Դոնչյանը սկսել է  1930 թվականին: Նա  սկսում է վաճառել բրոքերային ընկերություններին արագ ճանաչում ձեռք բերած Security Pilot ծառայությունը:  1933 թվականի ամռանը Ռիչարդը դառնում է  Hemphill, Noyes and Co  ընկերության արժեթղթերի վերլուծաբանը` միևնույն ժամանակ շարունակելով զբաղեցնել ընտանեկան  Samuel Rug Company ընկերության փոխնախագահի պաշտոնը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնչյանը միանում է ԱՄՆ բանակին և մասնակցում Սիցիլիայի օպերացիային: Արդյունքում նշանակվում է ԱՄՆ Զինուժի ռազմավարական վերահսկողության տեսուչ: Պատերազմի ավարտին Ռիչարդը դառնում է ներդրումների և արժեթղթերի հարցերով մասնավոր խորհրդական` զբաղվելով այդ գործով մինչև  1960 թվականը:  1948 թվականին նա զբաղվում է ապրանքային շուկայով և ֆյուչերսներով: նա հիմնադրում է Futures, Inc ապրանքանիշը` առաջին բաց ապրանքային հիմնադրամը` հիմնադրված դիվերդիֆիկացիայի սկզբունքով:

Այդ տարիներին Դոնչյանը մշակում է առևտրային օպերացիների կանոններ «թրենդներին հետևելու» առևտրային մեթոդի հիման վրա: Դոնչյանը ֆյուչերսների և արժեթղթերի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Թրենդներին հետևելու որոշ ժամանակակից համակարգեր, ինչպիսին է` «Կրիայի առևտրային համակարգը» (անգլ. Turtle Trading System, հիմնված են նրա աշխատանքների վրա:

1960 թվականին Դոնչյանը նշանակվում է Hayden Stone & Co LLC կոորպորացիայի  առևտրային շուկաների ուսումնասիրման տնօրեն: Այս ընկերությունում և  հաջորդներում (Shearson/American Express, Shearson Lehman Brothers, այժմ` Smith Barney) նա աշխատել է ողջ կյանքը` ժամանակի ընթացքում դառնալով ընկերության փոխտնօրեն: Նույն 1960 թվականին Ռիչարդ սկսում է հրատարակել ամենշաբաթյա  «Commodity Trend Timing» տեղեկագիրը: Այն նրա ղեկավարման ներքո լույս է տեսել 19 տարի, իսկ ամենշաբաթյա տպաքանակը կազմել է մինչև  10 000 օրինակ: Ռիչարդը գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք համարվում են ոլորտի դասականներ, այդ թվում`  Trend Following Methods in Commodity Price Analysis (Commodity Yearbook, 1957):

1963 թվականին Դոնչյանին Վիրջինիայի համալսարանի Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտը պարգևատրում է Ֆինանսական վերլուծաբանի աստիճանով: Իր կարիերայի ընթացքում Դոնչյանը եղել է   Commodity Exchange, New York Cotton Exchange և  New York Futures Exchange բիրժաների անդամ:

1993 թվականի ապրիլին Դոնչյանի մահից հետո հիմնադրվել է Richard Davoud Donchian Foundation-ը, որի նպատակն է խթանել երեխաների առողջությանը: