Ռիհաննան առաջին անգամ խոսել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ ունեցած սիրավեպի մասին

Այս տարվա սկզբից արևմտյան ԶԼՄ-ներում շշուկներ են պտտվում Լեոնարդո Դի Կապրիոյի և Ռիհաննայի սիրավեպի մասին։ Աստղերը միասին անցկացրել են ամանորյա արձակուրդները, այնուհետև՝ պարբերաբար միասին հայտվել հանրության մեջ։

 Leo And Rihanna

Դի Կապրիոն նույնիսկ երեկութ է կազմերպել Ռիհաննայի ծննդյան օրվա առթիվ։ Նախկինում իրենք՝ աստղերը, չէին մեկնաբանում իրենց միջև տեղի ունեցածը։ Բայց օրերս Ռի-Ռին առաջին անգամ որոշել է պատասխանել Լոենարդոյի մասին հարցերին։  Hello ամսագրին տված հարցազրույցում նրան հարցրել են այն մասին, թե ինչ նա կզգա, եթե իրեն սկսեն անվանել « Ռիհաննա Դի Կապրիո»։

 Leo And Rihanna

Երգչուհին շատ անորոշ պատասխան է տվել, բայց չի հերքել իրենց հարաբերությունների մասին շշուկները։ Նա պատասխանել է, որ պարզապես պետք է հեռու մնալ այդ ամենից․ պարզվում է՝ Ռիհաննան սկսում է  վրդովվել, երբ բլոգներում կարդում է իր և Լեոյի մասին։ Համաձայնեք, որ պաշտոնական հերքման նրա հայտարարությունը նման չէ։