Ռոբերտ Պատինսոն [Robert Pattinson]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան, մոդել, երաժիշտ, երգիչ Ծննդյան ամսաթիվը՝13 մայիս 1986թ.  Ծննդյան վայրը՝ Անգլիա, Լոնդոն Ամբողջական անունը՝ Robert Thomas Pattinson

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան, մոդել, երաժիշտ, երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝13 մայիս 1986թ.
Ծննդյան վայրը՝ Անգլիա, Լոնդոն
Ամբողջական անունը՝ Robert Thomas Pattinson

Ռոբերտը ծնվել է Լոնդոնում 1986 թվականի մայիսի 13-ին: Նրանից բացի ընտանիքում մեծացել են ևս երկու երեխա: Նրա մայրը աշխատել է մոդելային գործակալությունում, ինչը, գուցե, ազդել է Ռոբերտ Պատինսոնի կենսագրության վրա:  Տասներկու տարեկան հասակում զբաղվել է մոդելային կարիերայով: Նույն տարիքում փոքրիկ դեր է կատարել թատրոնում և լայն հանրությանը անհայտ պատճառներով դուրս վռնդվել դպրոցից:  Այդ ժամանակ  Ռոբերտը թեև աչքի չէր ընկնում նկատելի մկաններով, բայց շատ պահանջված մոդել էր:  Մի քանի տարի անց դերասանի արտաքինը դարձավ ավելի առնական, բայց, չնայած դրան, մոդելային կարիերան անցավ երկրորդ պլան: Արդեն դառնալով հայտնի աստղ՝  2007 թվականին Ռոբերտը մասնակցել է  «Hackett’s»-ի նորաձևության ցուցադրությանը: Դերասանը ունի արտահայտիչ և անսովոր արտաքին: Ռոբերտ Պատինսոնի կենսագրության բոլոր լուսանկարներում ամենաէպոտաժային և աչքի ընկնող տարր է համարվում նրա գզգզված սանրվածքը:

Դերասանական մակարդակը զգալիորեն բարձրացնել Ռոբերտին հաջողվեց 15 տարեկանում, երբ նրան հրավիրեցին Բարնսի թատրոն  (Barnes Theatre Club): Այնտեղ նա խաղաց  «Macbeth», «Anything Goes», «Tess of the D’Urbevilles» ներկայացումներում: Առաջին դերը կինոյում Պատինսոնը խաղացել է  2004 թվականին  (երկրորդական դեր  «Նիբելունգի մատանին» ֆիլմում): Այդ շրջանում  խաղացել է նաև  «Ունայնության տոնավաճառ» ֆիլմում: Լայն ճանաչում նա ստացել է «Հարրի Փոթթերը և հրե գավաթը»  ֆիլմում կատարած Սեդրիգ Դիգորի կերպարը մարմնավորելուց հետո: Ռոբերտ Պատինսոնի դերասանական կենսագրությունում  բեկում է դարձել  Ստեֆանի Մայերի գրքի հիման վրա նկարահանած «Մթնշաղ» ֆիլմը: Ֆիլմում Ռոբերտը մարմնավորել է Էդվարդ Կալլենին. վամպիրի, ով սիրահարվում է  սովորական աղջիկ Բելլային (Քրիստեն Ստյուարտ): Ռոբերտը նաև նկարահանվել է Մայերի վեպերի հիման վրա նկարահանված մյուս՝ «Նորալուսին», «Խավարում», «Արևածագ» ֆիլմերում:

Հրաշալի դերասանական տվյալները թույլ են տալիս Ռոբերտին հաջողությամբ հաղթահարել բացարձակապես տարբեր դերեր: Այսպես, դերասանը հրաշալի խաղացել է Սալվադոր Դալիի դերը «Անցյալի արձագանքները» ֆիլմում: Ռոբերտի մյուս աշխատանքներից են՝  «Թոբի Ջագ», «Վատ մայրիկի գրքույկը», «Ինչպես լինել» (դերի համար լավագույն դերասանի կոչում է ստացել Ստրասբուրգի կինոփառատոնին 2008 թվականին), «Ամառային տնակ», «Հիշիր ինձ», «Ջուր փղերի համար»: