Ռոբին Ուիլյամս [Robin Williams]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան Ծննդյան ամսաթիվը՝21 հուլիս 1951 թ. Մահվան ամսաթիվը՝ 11օգոստոս 2014 Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Չիկագո Ամբողջական անունը՝Robin McLaurin Williams

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան
Ծննդյան ամսաթիվը՝21 հուլիս 1951 թ.
Մահվան ամսաթիվը՝ 11օգոստոս 2014
Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Չիկագո
Ամբողջական անունը՝Robin McLaurin Williams

Ռոբին Ուիլյամսը ծնվել է Չիկագոյում 1951 թվականի ամռանը և եղել է այն երեխաներից մեկը, ովքեր ծանր են տանում ծնողների զբաղվածությունը աշխատանքի պատճառով: Նրա հայրը՝ Ռոբերտ Ուիլյամսը, ղեկավար պաշտոն է զբաղեցրել ավտոմոբիլային Ford Motors ընկերությունում, իսկ մայրը՝ Լորի Ուիլյամսը, իր կյանքը կապել է մոդելային բիզնեսի հետ: Շնորհիվ ծնողների հաջող կարիերայի՝ Ռոբինի ընտանիքը միշտ ապրել է ապահով կյանքով: Շրջապատված լինելով այն ամենով, ինչ մասին կարող է երազել իր տարիքի երեխան, Ռոբինը իրեն ամեն դեպքում զգում էր շատ միայնակ: Այդ պատճառով Ռոբինը շատ է սիրել դպրոցը, որտեղ վայելել է համադասարանցիների սերը՝ շնորհիվ իր ուրախ բնույթի: Ընդունվելով քոլեջ՝ նա որպես մասնագիտություն ընտրել է քաղաքագիտությունը, բայց նրան չի հետաքրքրել դասավանդվող առարկաներից  ոչ մեկը, բացի՝ դերասանական վարպետությունից: Շուտով նրան հեռացրել են քոլեջից:

Այդ ժամանակից ի վեր նա ընտրել է իր երազանքների  մասնագիտությունը՝ դերասանությունը: Առաջին հաջողությունները իրենց սպասեցնել չեն տվել. շուտով Ռոբինը ընդունվել է կինոյի աշխարհում հայտնի ուսումնական հաստատություններից մեկը՝ Ջուլիարդի դրամայի դպրոցը: Բայց այստեղ էլ նա երկար չի մնացել. աշխատելու և կարիերա ստեղծելու ցանկությունը ստիպել են նրան թողնել ուսումը: Նա սկսել է հանդես գալ փոքրիկ ակումբներում կատակերգական համարներով: Բայց թատերական դերերում նա հաջողության չի հասնում և որոշում է  տեղափոխվել Լոս Անջելես: Այստեղ նրան հաջողվում է դեր ստանալ «Մորք և Մինդի» սերիալում, որը ցուցադրել են շուրջ չորսը տարի, և արդեն 1980 թվականին նա առաջին անգամ հայտնվեց մեծ էկրաններին «Պոպայ» ֆիլմում: Արդեն մի քանի տարի հետո նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, բայց դրանք ճանաչում չեն ունեցել հանդիսատեսի շրջանում: Միայն 1987  թվականին էկրան բարձրացավ մի ֆիլմ, որը արդեն բավականին փորձառու դերասանին բերեց մեծ փառք՝ «Բարի առավոտ, Վիետնամ»: Այդ դերի շնորհիվ Ռոբինը առաջին անգամ նոմինացվել է Օսկարի, հետագայում նա ևս երկու անգամ հնարավորություն է ստացել ստանալ այդ հեղինակավոր մրցանակը, բայց արդեն  «Մեռած պոետների միավորումը»  և «Ձկնորս-թագավորը» ֆիլմերի համար: 90-ական թվականներին Ուիլյամսը եղել է հայտնիության գագաթնակետում: Ի դեպ, բաղձալի Օսկար մրցանակը նրան հաջողվել է ստանալ ոչ թե գլխավոր, այլ երկրորդական դերի համար. այդպես գնահատել են նրա խաղը «Խելացի Ուիլլ Հանտինգը» ֆիլմում 1997  թվականին: Նա նաև հնչյունավորել է մուլտֆիլմեր: Նրա ձայնով է խոսում Ջինը Ալլադինի մասին մուլտֆիլմում:

Անձնական կյանքը դերասանի բավականին հագեցած է եղել: Նա ամուսնացել է առնվազն երեք անգամ. նրա առաջին կինը Վալերիա Վելարդին էր, ում հետ նա ապրեց 10 տարի` 1978-88 թթ.: Այդ ամուսնությունից ծնվեց Զաքարին՝ նրանց որդին: 1989 թ. Ուիլյամսն ամուսնանում է պրոդյուսեր Մարշա Գրասեսի հետ: Այս միությունից երկու երեխա ծնվեց` Կոդին /որդի/ և Զելդան /դուստր/: Երրորդ անգամ ամուսնությունը գրանցվեց 2011 թ. հոկտեմբերին:

2014 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:55 հանրահայտ դերասան Ռոբին Ուիլյամսին հայտնաբերել են մահացած իր տանը Հյուսիսային Կալիֆորնիայում. նա ինքնասպան էր եղել՝ կախվելով սեփական գոտու միջոցով, ձեռքին նաև հայտնաբերել էին կտրած վերք:

Երբ մահանամ, պարեք իմ գերեզմանին, իսկ ծաղիկները ջրեք ձեր խմիչքով։ Արեք ինչ ուզում եք, միայն ինձ մի կլոնացրեք, իմ կլոնը երբեք ինձ նման չի լինի։ 

Ռոբին Ուիլյամս