Բարձրակրունկ անվաչմուշկ

Saint Laurent-ը ապացուցել է, որ անհնար է սահել անվաչմուշկներով բարձրակրունկների վրա

Saint Laurent ֆրանսիական նորաձևության տունը ցուցադրել է կոշիկի անսովոր մոդել։ Խոսքը բարձրակրունկ անվաչմուշկների մասին է, որոնք դարձել են ապրանքանիշի նոր հավաքածուի մասը։ Այդ մասին հայտնում է The Dazed-ը։

Կոշիկը ստացել է  Anja 100 Patch Pump Roller անվանումը, գինը՝  2640 դոլար է։ Կոշիկներն արդեն հայտնվել են վաճառքի և ներկայացված են միայն ֆիրմային խանութներում։

Բարձրակրունկ անվաչմուշկ

Saint Laurent նորաձևության տունը հիմնադրել է 1962 թվականին Իվ Սեն Լորանը Պիեր Բերժեի հետ։ 2002 թվականին Սեն Լորանը որոշել է հեռու կանգնել գործերից  և փոխանցել իր բրենդը   Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին։ Ներկայումս ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է  Էնթոնի Վակկարելլոն։