Սեմ Ուոլտոն [Sam Walton]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝գործարար Ծննդյան ամսաթիվը՝  29 մարտի 1918թ․ Մահվան ամսաթիվը՝5 ապրիլի 1992թ․ Ծննդյան վայրը՝ Քինգֆիշեր, ԱՄՆ Ամբողջական անունը` Samuel Moore "Sam" Walton

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝գործարար
Ծննդյան ամսաթիվը՝ 29 մարտի 1918թ․
Մահվան ամսաթիվը՝5 ապրիլի 1992թ․
Ծննդյան վայրը՝ Քինգֆիշեր, ԱՄՆ
Ամբողջական անունը` Samuel Moore “Sam” Walton

Սեմուել Մուր «Սեմ» Ուոլտոն (անգլ․Samuel Moore “Sam” Walton) —ամերիկացի գործարար, Wal-Mart և  Sam’s Club խանութների ցանցի հիմնադիր։ 1985-ից  1988 թվականներ ընկած ժամանակահատվածում  Forbes ամսագիրը ճանաչել է նրան Ամերիկայի ամենահարուստ մարդը։

Սեմ Ուոլտոնը ծնվել է  1918 թվականի մարտի 29-ին Քինգֆիշեր  քաղաքում  (Օքլահոմա նահանգ) ֆերմեր Թոմաս Գիբսոն Ուոլտոնի և Նեն Ուոլտոնի ընտանիքում։ 1923  թվականին հինգ տարեկան հասակում տեղափոխվում է Սփրինգֆիլդ քաղաք (Միսսուրի նահանգ), որտեղ սկսում է դպրոց հաճախել։

Մեծ Ճգնաժամի ընթացքում Սեմ Ուոլտոնը մասնակցում է կաթի վաճառքի ընտանեկան բիզնեսին։ Նրա պարտականությունների մեջ է մտնում կովերին կթելը  և կաթը հաճախորդներին հասցնելը։

Մենք ունեինք տասը կամ տասներկու հաճախորդ, ովքեր մեզ վճարում էին տասը ցենտ մեկ գալոնի դիմաց։ Ամենահաճելին այն էր, որ մայրս հավաքում էր սերուցքը  և պաղպաղակ պատրաստում։

Sam WaltonՅոթ տարեկանում Սեմը սկսում է վաճառել ամսագրի բաժանորդագրություններ, իսկ յոթերորդ դասարանից մինչև քոլեջի ուսման ավարտը՝  զբաղվում թերթերի առաքումով։ Ուսման ընթացքում Ուոլտոնը նաև ճագարներ և աղավնիներ է բուծել վաճառքի համար։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Միսսուրի նահանգի Մարշալլ փոքրիկ քաղաքը, որտեղ Սեմը մի քանի տարի շարունակ ընտրվել  է դասարանի ավագ։ Մարշալլում միանալով սկաուտական շարժմանը՝ Սեմը գրազ է գալիս այլ տղաների հետ, թե իրենցից ով առաջինը կստանան Արծվի աստիճան։ Տասներեք տարեկանում Սեմ Ուոլտոնը դառնում է Միսսուրի նահանգի սկաուտական շարժման պատմության Sam Waltonմեջ ամենաերիտասարդ Արծիվը։

Հետագայում Ուոլտոնները ապրում են Միսսուրի նահանգի Սելբինե քաղաքում, որտեղ Սեմը ընդունվում է միջին դպրոց, իսկ ավելի ուշ՝ Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում։ Այնտեղ Ուոլտոնը ավարտում է Sam WaltonՀիկմեն միջին դպրոցը։ Ավարտելիս Սեմը ընդգրկվում է լավագույն
աշակերտների ցանկում։ Նա դառնում է աշակերտական խորհրդի նախահագը,  և ակտիվորեն մասնակցում նախասիրությունների տարբեր ակումբների, մասնավորապես՝ ճարտասանության ակումբի աշխատանքներին։ Դպրոցում ճանաչվել է Ամենաբազմակողմանի տղա։

Այնուհետև Սեմը ընդունվում է Միսսուրիի համալսարան, որտեղ նրան ընդունում են լSam Waltonավագույն ուսանողական  «Բետ Տետա Բի» միություն, որը երկար տարիներ
առաջատար դիրքերում էր համալսարանի Ատլետիկայի լիգայում։  Երկրորդ կուրսում «Բետ Տետա Բի» միության անդամները Ուոլտոնին ընտրում են նոր կադրերի հավաքագրման խմբի ավագ։ Այդ ժամանակ Սեմն իր առջև նպատակ է դնում դառնամ համալսարանի ուսանողական խոհրդի նախագահ։  Նրան ընտրում են ավարտական կուրսի պատվավոր միության նախագահ, ուսանողական ասոցիացիայի խորհրդի անդամ և ավագ կուրսի նախագահ։

Քոլեջն ավարտելուց առաջ Սեմը առաջարկ է ստանում աշխատելու  J. C. Sam WaltonPenney ընկերությունում, և 1940 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվում Այովա նահանգի  Դես Մոյնս և անցնում մենեջերի աշխատանքին՝ ամսեկան  $75 դոլար աշխատավարձով։

1942 թվականի սկզբին Սեմը ազատվում է  J. C. Penney-ում աշխատանքից  և մեկնում sam_waltonՏուլսայի արվարձաններ, դեպի հարավ, որտեղ էլ հենց ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Հելեն Ռոբսոնի հետ։

Ծանոթությունից շատ չանցած՝ 1942 թվականին, Սեմին զորակոչում են ԱՄՆ-ի բանակ, բայց սրտի հետ կապված խնդրի պատճառով նրան չեն թողնում մասնակցի ռազմական գործողություններին։ Սկզբում լեյտենանտի, իսկ այնուհետև կապիտանի կոչումով Սեմը զբաղվում է ինքնաթիռաշինության գործարանի անվտանգության վերահսկողությամբ։

Զորակոչից մոտ մեկ տարի անց 1943 թվականի փետրվարի 14-ին Սեմ Ուոլտոնը և Հելեն Sam WaltonՌոբսոնը ամուսնանում են։

Պատերազմի ավարտից հետո Ուոլտոնը որոշում  է  զբաղվել մանրածախ առևտրով։ Սեմը  $25 000 դոլարով գնում է խանութ Նյուպորտ (Արկանզաս) քաղաքում։ Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր  7000 մարդ։ Հելենի հայրը ամուսիններին խանութի գնման համար տրամադրում է 20 000 դոլար։  Խանութն աշխատում էր  «Բեն Ֆրանկլինի» ֆրանշիզայով, որը պատկանում էր   Butler Brothers ընկերությանը։ Խանութը սկսում է աշխատել 1945 թվականի սեպտեմբերի   1-ից։ Նախկին սեփականատերերին խանութը Sam Waltonտարեկան բերում էր  $72 000 դոլար եկամուտ։ Աշխատանքի առաջին տարում Ուոլտոնին այն բերում է  $105 000 դոլար եկամուտ, երկրորդ տարում՝  $140 000 դոլար, երրորդ տարում՝  $175 000։

Նյուպորտում իր առաջին խանութում Սեմը ներդնում է տեխնոլոգիաներ, որոնք հետագայում հաջողություն են բերում նաև Wal-Mart-ին․ ապրանքների վաճառք ցածր
Walton's_Five_and_Dime_store,_Bentonville,_Arkansasգներով, ապրանքների գնում ցածր գներով հենց արտադրողից, աշխատանքային ժամի երկարաձգում  տոնական օրերին և այլն։

Աշխատանքի հինգերորդ տարում Ուոլտոնի խանութը դառնում է  «Բեն Ֆրանկլին» ցանցի վաճառքի առաջատարը վեց նահանգներում։ Խանութի հաջողությունը ուշադրություն է գրավում, և հաստատության սեփականատերը չի երկարաձգում վարձակալության պայմանագիրը, և խանութի շենքը տալիս է իր որդուն։

1950 թվականի գարնանը Ուոլտոն ընտանիքը տեղափոխվում է Բենտոնվիլ քաղաք։ Sam WaltonՈւոլտոնների ընտանիքում կար արդեն չորս երեխա՝ Բոբը, Ջոնը, Ջիմը և Էլիսը։ Բենտոնվիլի բնակչությունը կազմում էր  3000 մարդ։ Հելեն Ուոլտոնը  10 հազար մարդ բնակչությամբ քաղաքները համարում  էր շատ մեծ։

Բենտոնվիլում Ուոլտոնը բացում է իր խանութը՝  «Walton’s Five and Dime» անվանումով։ Առաջին տարում խանութի եկամուտը կազմում է $32 000 դոլար։  1952 թվականին Ուոլտոնը բացում է ևս մեկ խանութ Ֆեյետվիլ քաղաքում։  1962 թվականին Sam WaltonՈւոլտոնը իր փոքր եղբոր՝ Բադի հետ բացում է  16 խանութ Միսսուրի, Արկանզաս և Կանզաս նահանգներում։ Ուոլտոնը սկսում է գործընկերության առաջարկ անել մեծ խանութների տերերին՝ թույլատրելով նրանց ներդրումներ կատարել խանութներում։

Առաջին Wal-Mart խանութը բացվել է 1962  թվականի հուլիսի 2-ին Արկանզաս նահանգի Ռոջերս քաղաքում։ Այդ ժամանակ Սեմ Ուոլտոնն արդեն  44 տարեկան էր։  Wal-Mart անունը ընտրվում է տառերի քիչ քանակության պատճառով․ այդպես ցուցանակներն ավելի մատչելի էին լինում։

1Sam Walton979 թվականին  Wal-Mart խանութների թիվը հասնում է  230-ի, իսկ նրանց տարեկան եկամուտը գերազանցում  $1 միլիարդ դոլարը։

Ժամանակի ընթացքում  Wal-Mart խանութնրի ցանցը դառնում է ամենամեծը ԱՄՆ-ում։ 1985-ից  1988 թվականներին Ֆորբս ամսագիրը Սեմ Ուոլտոնին անվանում է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը։ Բիլ Գեյթսը ճանաչվել է ԱՄՆ ամենահարուստ մարդը  1992 թվականին, այսինքն՝ Սեմի մահից հետո։ Սեմ և Հելեն Ուոլտոնները ֆինանսական օգնություն են ցույց տվել կրթական,
կրոնական և հասարակական կազմակերպություններին։  Ֆինանսավորել են կենդանաբանական այգիների, գրադարանների, սպորտային կառույցների շինարարությունը։

Sam WaltonՍեմ Ուոլտոնը մահացել է 1992 թվականի ապրիլի 5-ին միելոմային հիվանդությունից։ Ֆորբս ամսագիրը Ուոլտոնի կարողությունը 1992 թվականին գնահատել է  $58,6 միլիարդ դոլար։

Սեմ Ուոլտոնը կտակել է ընկերության իր մասնաբաժինը կնոջն ու չորս երեխաներին։ Սեմ Ուոլտոնը արժանացել է Ազատության նախագահական շքանշանի 1992 թվականին։