Սելենա Գոմեսը սովորում է արտաբերել ռուս ընկերոջ ազգանունը

Համացանցում հայտնվել է զվարճալի տեսանյութ, որում Սելենա Գոմեսը սովորում է արտաբերել իր ռուս սիրելիի՝ Անտոն Զասլավսկու ազգանունը: Ամերիկացի դերասանուհի Սելենա Գոմեսը (Selena Gomez) հանդիպում է ռուսական ծագում ունեցող 25-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Անտոն Զասլավսկու հետ (DJ Zedd) արդեն մեկ ամսից ավել:

Սակայն, ինչպես պարզվել է, նրա ազգանունը արտաբերելը մինչև այժմ աղջկա համար դժվար է: Համացանցում հայտնվել է զվարճալի տեսանյութ, որտեղ Սելենան  և նրա ընկերուհին փորձում են արտասանել  անգլալեզու մարդու համար դժվար արտաբերվող ազգանունը: Իսկ դա իսկապես ծիծաղելի է ստացվում: Եթե երաժիշտը որոշի սիրելիի սովորեցնել իր մայրենի՝ ռուսերեն լեզուն, երգչուհու երկրպագուները մի լավ ծիծաղելու առիթ կունենան: