Սելենա Գոմես [Selena Gomez]

Ամբողջական անունը՝Սելենա Մարի Թիֆի-Գոմես Ծննդյան ամսաթիվը՝ 22 հուլիսի 1992թ. (22 տարեկան) Ծննդավայրը՝ Գրանդ-Փրեյրի (Տեխաս նահանգ), ԱՄՆ Կենդանակերպի նշանը՝ խեցգետին Հասակը՝165 սմ Քաշը՝ 54 կգ

Ամբողջական անունը՝Սելենա Մարի Թիֆի-Գոմես
Ծննդյան ամսաթիվը՝
22 հուլիսի 1992թ. (22 տարեկան)
Ծննդավայրը՝ Գրանդ-Փրեյրի (Տեխաս նահանգ), ԱՄՆ
Կենդանակերպի նշանը՝ խեցգետին
Հասակը՝165 սմ
Քաշը՝ 54 կգ

Սելենա Մարի Գոմես-ամերիկյան դերասանուհի և երգչուհի։

Սելենա Գոմեսը ծնվել է 1992թ. հուլիսի 22-ին Գրանդ-Փրեյրիում (Տեխաս նահանգ, ԱՄՆ) Մենդի Կորնետի և Ռիկարդո Գոմեսի ընտանիքում։ Սելենայի հայրը լատինոամերիկացի է, իսկ մայրը իտալո-անգլիացի։ Նրան կոչել են Սելենա՝ ի պատիվ այդ ժամանակներում հայտնի երգչուհի Սելենայի։

Գոմեսը իր կարիերան սկսել է 10 տարեկանում: Մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալից, որտեղ հանդես է եկել  Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել է «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) մրցանակակիր։ Հետագայում նկարահանվում է նաև այլ ֆիլմերում։ Selena GomezԳլխավոր դերում է հանդես գալիս «Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները»(Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում։ Նա խաղացել է «Ռամոնա և Բիզուս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերում, որը նրա թատերական առաջին ելույթն էր:

Selena GomezՆրա կարիերան զարգացավ նաև երաժշտության ասպարեզում։ Սելենա Գոմեսը հիմնադիրն ու երգիչն է Selena Gomes and the Scene փոփ խմբի, որը թողարկել է RIAA/Recording Industry association of America (Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի) ոսկե սերտիֆիկատի արժանացած երկու ալբոմներ՝ «Kiss and Tell» և «A Year Without Rain»։ «Selena Gomez and the Scene» խումբը թողարկել է նաև RIAA/Recording Industry association of America (Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի)  կողմից Պլատինե սերտիֆիկատի արժանացած երկու սինգլներ՝ Naturally և Who Says։ 2011թվականին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1, 354, 000 ալբոմ։ Գոմեսը մասնակցել է «Փերի» (“Tinker Bell”), «Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և «Shake it up» ֆիլմերի  սաունդթրեքների ստեղծմանը։ 2008թ.-ին Սելենա Գոմեսը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Դեարսանուհին 16 տարեկանում հանդիպել է դերասան Թեյլոր Լոտների հետ, իսկ 2010 թվականից՝ Ջասթին Բիբերի հետ, ում հետ հարաբերությունները խզել է այս տարի: