Սերժ Չուրուկ [Serge Tchuruk]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գործարար Ծննդյան ամսաթիվը՝13 նոյեմբերի  1937թ․ Ծննդյան վայրը՝Մարսել, Ֆրանսիա Ամբողջական անունը՝ Սերժ Չուրուկդիչյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գործարար
Ծննդյան ամսաթիվը՝13 նոյեմբերի 1937թ․
Ծննդյան վայրը՝Մարսել, Ֆրանսիա
Ամբողջական անունը՝ Սերժ Չուրուկդիչյան

Սերժ Չուրուկդիչյան-հայկական ծագմամբ ֆրանսիացի գործարար։

Սերժ Չուրուկը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։  Նրա ծնողները փրկվել են թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից։ Փայլուն բազմագիտակ անձնավորություն է, ով երազել է հրթիռաշինարարության մասին։ Սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտում և  ռազմական ակադեմիայում։

15 տարի աշխատել է նավթային  Mobil ընկերության ռազմավարական նախագծման բաժնում, այնուհետև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում, HR-բաժնում և հետազոտական բաժանմունքում։ 1979 թվականին Սերժը հեռացել է Mobil-ից։ Սերժ Չուրուկի վերջին պաշտոնը եղել է Mobil Benelux-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Լքելով  Mobil-ը՝ Սերժը աշխատանքի է անցել  Rhone Poulenc քիմիա-դեղագործական կոնցեռնի քիմիական պարարտանյութերի բաժնում։ Այդ ընթացքում ընկերությունը որոշակի դժվարություններ ուներ, բայց Սերժի տաղանդը օգնեց նրանց հաղթահարել այն։ Չուրուկի ջանքերի շնորհիվ՝ կոնցեռնի դիրքերը ամրապնդվեցին, իսկ եկամուտը՝ զգալիորեն աճեց։

Serge TchurukԹողնելով կառավարող գործընկերոջ պաշտոնը՝ 1996 թվականին Չուրուկը տեղափոխվում է  CDF-Chemie (ավելի ուշ անվանափոխված  Orkem-ի)՝ նավթաքիմիական գրուպպ, որը այդ ժամանակ կորուստներ էր կրում և ուներ կես միլիարդի պարտք։ Որպես  CEO և տնօրենների խորհրդի նախագահ՝ Սերժ Չուրուկը աշխատում է ամբողջ ներուժով։ Շնորհիվ նրա խելացի կառավարման՝  CDF-Chemie-ը հաղթահարում է ճգնաժամը։

Սերժի հաջորդ խնդիրն է դառնում  Total-Compagnie Francaise des Petroles նավթագազային ընկերության զարգացումը, որը նա գլխավորում է  1990 թվականին։ Փոխելով ընկերության անվանումը  Total-ի՝ Serge TchurukՍերժ Չուրուկը զբաղվում է  բիզնեսի վերակազմակերպմամբ։

1995 թվականին Չուրուկը գալիս է   Alcatel։ Հեղինակավոր գործարար պարբերականները, մեկնաբանելով Սերժ Չուրուկի հաղթանակները, նրան անվանում են  «սուպեր-ռացիոնալ առաջնորդ» և  «ապստամբ գործարար աշխարհում»՝ արժանին մատուցելով նրա ուշագրավ վերլուծական հմտություններին, նորարարությունների հանդեպ սիրուն և ղեկավարելու անզուգական տաղանդին։ Չուրուկի բոլոր այս արժեքավոր հատկանիշները լիովին դրսևորվում են նաև  Alcatel-ում զբաղեցրած նրա ներկայիս պաշտոնում։

Serge TchurukAlcatel-ի բիզնես գրուպպը արդեն խիստ դիվերսիֆիկացված էր, դուստր ընկերությունների թիվը գերազանցում էր  1200-ը, բաժնետոմսերի արժեքը ընկել էր, իսկ հեռանկարը այնքան էլ ուրախացնող չէր։ Սակայն Սերժ Չուրուկը ձեռնարկում է արտակարգ միջոցներ և իրականացնում վերակազմակերպում՝ կենտրոնացնելով ջանքերը հեռահաղորդակցության ոլորտում։ Ոչպրոֆիլային բիզնեսները վաճառվում են և բերում 10 միլիարդ դոլար ազատ միջոցներ, որոնց զգալի մասը տրամադրվում է հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող ընկերությունների կլանմանը։ Զարգացնելով հեռանկարային և բարձր եկամտաբերություն ունեցող ուղղությունները, ինչպիսին է ՝  DSL-ը, Սերժ Չուրուկը ուշադրությւոն է գրավում դեպի գնագոյացման հարցերը՝ հասնելով արտադրանքի ինքնարժեքի նվազման։ Միաժամանակ նա ուժեղացնում է մարքեթինգի բաժինը՝ հրավիրելով փորձառու և հմուտ մասնագետների։

Ղեկավարման ոճը, որով առանձնանում է Սերժ Չուրուկը, շատերը անվանում են ավտորիտար, քանի որ Չուրուկը շատ պահանջկոտ է և հասնում է առավելագույն հաջողության՝ ստիպելով  ենթականերին աշխատել ողջ կարողությամբ։ Մյուս կողմից, Սերժն՝ ինքը, ցուցադրում է աշխատունակության զարմանալի Serge Tchurukունակություն՝ այդ կերպ օրինակ ծառայելով մյուս աշխատակիցներին։ Նա նաև չափազանց ուշադիր է վերաբերվում նրան, ինչը հաճախ համարվում է մանրուք, որը արժանի չէ ղեկավարի ուշադրությանը։ Օրինակ, ուսումնասիրելով վաճառքի դինամիկան, նա կարդում է բազմաէջ զեկույցները՝ ուշադրություն դարձնելով թվերին  և նույնիսկ աննշան շուկաներին։ Վերլուծելով վիճակագրությունը՝ Չուրուկը խնդիրներ է դնում յուրաքանչյուր բաժնի առջև և հասնում դրանց իրագործմանը։

Նա պարբերաբար խորհրդակցություն է անցկացնում բաժինների ղեկավարների նետ, որոնց նախապես մանրակրկտորեն պատրաստվում է։ Հյուսիսամերիկյան բաժանմունքի ղSerge Tchurukեկավար Էդդի Մինշալայի խոսքերով՝  «խորհրդակցությանը Չուրուկը կարող է առաջարկել նայել № 7 սլայդը, որը հստակ ցույց է տալիս, որ աշխատանքային կապիտալը պետք  է մեծացնել»։ Դրանից հետո նա կնշի, որ  № 14 սլայդը վկայակոչում է կանխիկի նվազման մասին։ «Հետևաբար,-կամփոփի Չուրուկը,-դուք  բավականաչափ արագ չեք հավաքում սպառողների գումարները»։  Եվ Չուրուկը խորհուրդ է տալիս զգուշացնել գնորդներին, որ եթե նրանք չվճարեն պատվերի դիմաց, մատակարարումը կդադարեցվի։ Եվ իսկապես, հիշում է Մինշալը, նրանք վճարեցին։ Ինչպես պատմում են նրա ղեկավարության ներքո աշխատած մենեջերները՝ նրա ուշադրությունը դետալներին «պարզապես վախեցնող է»։  Որոշ Serge Tchurukվերլուծաբանների կարծիքով՝ Չուրուկի ղեկավարության ներքո  Alcatel-ը վերածվել է «նոր տեսակի» եվրոպական ընկերության։ Շատերը նշում են, որ Չուրուկը ներդրել է  «մենեջմենթի ամերիկյան ոճը»։  Չուրուկի էթնիկ ֆրանսիացի չլինելու փաստը  դրսևորվել է  նաև նրա աշխատանքում։ Նա հիմնականում աշխատանքի է ընդունել օտարերկրացիների, ինչը տիպիկ չէ եվրոպացիներին ընդհանուր առմամբ և Serge Tchurukֆրանսիացիներին՝ մասնավորապես։ Նա բազմիցս եղել է Հայաստանում,  հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Սերժ Չուրուկը լքել է իր պաշտոնը   2008 թվականի հոկտեմբերի 1-ին։

2012 թվականի հունիսի 30-ին բաժնետոմսերի տարեկան ընդհանուր ժողովին ընտրվել է ռուսական  ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհուրդ։