Շեյլին Վուդլի [Shailene Woodley]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝  15 նոյեմբերի 1991թ. Ծննդյան վայրը՝ Սիմի Վելի, Կալիֆորնիա, ԱՄՆ Ամբողջական անունը՝  Shailene Woodley

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 15 նոյեմբերի 1991թ.
Ծննդյան վայրը՝ Սիմի Վելի, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Shailene Woodley

Շեյլին Վուդլի (անգլ.՝ Shailene Woodley, ծնվ.՝ նոյեմբերի 15, 1991թ.)- ամերիկացի դերասանուհի։ Նրա առաջին դերերն են Էմի Ջուրգենսը՝ «Ամերիկացի թինեյջերի գաղտնի կյանքը»(2008-2011) սերիալում և Ֆելիսիթի Մերիմանը՝ «Ֆելիսիթի: Ամերիկացի աղջկա արկածները» ֆիլմում։
Հայտնի է դարձել «Ժառանգները»(2011) ֆիլմի շնորհիվ։ Նա մարմնավորել է Ալեքսանդրա Քինգի կերպարը, որը կինոքննադատների կողմից գովեստի է արժանացել և Շեյլինին բերել Ոսկե Գլոբուսի նոմինացիա` որպես «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»։ Դրան հաջորդեց սիրային «Տպավորիչ ներկան» ֆիլմը։

Shailene WoodleyՇեյլին Վուդլին ծնվել է  1991 թվականի նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Սիմի Վալեյում մանկավարժների ընտանիքում: Նրա հայրը եղել է դպրոցի տնօրեն: Երբ աղջիկը տասնհինգ տարեկան է եղել, ծնողները որոշել են ամուսնալուծվել: Բացի այդ, ապագա դերասանուհուն ախտորոշել են «սկոլիոզ» և նա ստիպված է եղել կրել պլաստիկե սկոբ ողնաշարի ուղղման համար:

2002 թվականին տեղի է ունեցել նրա կինոդեբյուտը  «Առանց հետքի» (Without a Trace) և «Արևելյան այգի» (The District) սերիալների էպիզոտիկ դրվագներում: Երեք տարի անց նա  Young Artist Award մրցանակաբաշխությանը նոմինացվել է «Տուն կոչված տեղը» (A Place Called Home) հեռուստատեսային դրամայում մասնակցության համար: Շեյլին Վուդլին նաև հայտնվել է «Իմ անունն է Էրլ» (My Name is Earl), «Բոլորը սիրում են Ռայմոնդին» (Everybody Loves Raymond)  հայտնի բազմասերիանոց նախագծերում, ինչպես նաև՝ հղի տասնհինգամյա աղջկա դեր «Ծնողներից գաղտնի» (The Secret Life of the American Teenager) ֆիլմում:

Shailene Woodley Էմի Յորգենս անունով երիտասարդ մայրիկի դերը նրան բերեց Teen Choice Awards-ի հինգ նոմինացիա: 2011թվականին Շեյլին Վուդլին նկարահանվել է «Ժառանգները» (The Descendants) կոմեդիկ դրամայում: Նկարահանման համար նա հրաժարվել է «American Apparel» ապրանքանիշի գովազդային արշավի նկարահանումներից: Նա կատարել է հարուստ հողատիրոջ (Ջորջ Քլունի) ավագ դստեր՝ Ալեքսանդրա Քինգի դերը: Ալեքսանդր Պեյնը (Alexander Payne)՝ «Ժառանգները» ֆիլմի օսկարակիր ռեժիսորը, աղջկա մեջ սեր է արթնացրել դեպի դասական կինոն: Շեյլին Վուդլին մշտապես ակտիվ կենսակերպը նախընտրել է տոթ կինոթատրոններից, սակայն Պեյնի հետ աշխատելուց հետո նա սիրահարվել է Բիլլի Ուայդերի   (Billy Wilder) «Բնակարան» (The Apartment) ֆիլմին:

Shailene WoodleyԴերասանուհին մասնակցել է նաև Գրեգ Արակիի (Gregg Araki) «Սպիտակ թռչուն» (White Bird) նախագծին, որի սյուժեի կենտրոնում երիտասարդ կնոջ պատմություն է: Նրա կյանքը գլխիվայր է շուռ գալիս մոր անհետացումից հետո: 2012 թվականին հայտնի է դարձել, որ Շեյլին Վուդլին ստացել է Մերի Ջեյն Ուոտսոնի դերը «Նոր Սարդ մարդը 2» (The Amazing Spider-Man) ֆիլմում: Հայտնի հերոսի նախկին ընկերոհի Քիրստեն Դանստը (Kirsten Dunst) խոստովանել է, որ շատ ուրախ է իր նախկին դերում տեսնել հենց այդ դերասանուհուն:

Shailene Woodley divergent

Դերասանուհին գլխավոր դեր է ստացել Նիլ Բերգերի  (Neil Burger) «Ընտրյալը» (Divergent) ֆանտաստիկ մարտաֆիլմում, որի գործողությունները ծավալվում են հոռավոր ապագայում:  «Աստղերն են մեղավոր» ֆիլմում Շեյլինը նույնպես հանդես եկավ գլխավոր դերում։ Նրա հերոսուհու անունը Հեյզել Գրեյս է։

Shailene Woodley

Իր ազատ ժամանակը Շեյլին նվիրում է էքստրեմալ սպորտին՝ թռիչք անկարգելով, բանջի-ջամփինգ, առագաստային սպորտ: Նա նաև այցելում է դիզայնի դասընթացների, սովորում կիթառ նվագել և յոգայով զբաղվում առավոտյան: Բացի այդ, Շեյլի Վուդլին կոչ է անում շրջապատողներին հոգ տանել էկոլոգիայի մասին:

Shailene Woodley