Սոֆի Մարսո [Sophie Marceau]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝17 նոյեմբերի 1966թ․ Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա Ամբողջական անունը`Sophie Danièle Sylvie Marceau

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝17 նոյեմբերի 1966թ․
Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա
Ամբողջական անունը`Sophie Danièle Sylvie Marceau

Սոֆի Դանիել Սիլվիա Մարսո (ֆր. Sophie Danièle Sylvie Marceau, ի ծնե ազգանունը՝  Մոպյու (ֆր. Maupu)- ֆրանսիացի կինոդերասանուհի, կինոռեժիսոր և երգչուհի։

Սոֆին ծնվել է 1966  թվականի նոյեմբերի 17-ին Փարիզում։ Նրա հայրը վարորդ է աշխատել, իսկ մայրը՝ վաճառողուհի։

Կինոյում Սոֆին հայտնվել է պատահաբար։ Իր ընկերուհիներից մեկից նա իմանում է, որ Կլոդ Պինոտոն հավաքում է դեռահասների իր նոր ֆիլմի համար և որոշում նրան ընկերակցելու համար Sophie Danièle Sylvie Marceauգնալ փորձին։ Արդյունքում, 14-ամյա Մարսոյին ընտրում են գլխավոր դերի համար մի քանի հազար թեկնածուների մեջից։  Այդպես, մեկ ակնթարթում Սոֆի Մարսոն դառնում է աստղ։ «Բում» (1980) ֆիլմը մեծ հաջողություն է ունենում և շուտով նկարահանվում է նրա շարունակությունը՝ «Բում 2» (1982), որի համար Սոֆին ստանում է  «Սեզար» մրցանակ «Լավագույն դեբյուտ և ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում։

16 տարեկանում նա արդեն խաղում էր Ժերար Դեպարդյեի և Քատրին Դենևի  հետ  «Ֆորտ Սագան» ֆիլմում։ Դեբարդյեն կրկին դառնում է նրա խաղընկերը Sophie Danièle Sylvie Marceauարդեն  ռեժիսոր Մորիս Պյալի «Ոստիկանություն» ֆիլմում։  1984 թվականին նա խաղում է «Խենթ սեր» ֆիլմում, որը նրա առաջին աշխատանքն էր Անջեյ Ժուլավսկիի հետ։ Դրան հետևել են  «Իմ գիշերները ձեր ցերեկներից հրաշալի են» և «Երկնագույն նոտա»  ֆիլմերը։

Նույն ժամանակահատվածում Սոֆի Մարսոն բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում Ֆրանսիայի խոշորագույն «Gaumont». կինոընկերության հետ։ Բայց շուտով չեղյալ է համարում Sophie Danièle Sylvie Marceauայն․ աղջիկը սիրահարվում է լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիին, և աշխատանքը սկսում է նրան չհետաքրքրել։  Ընկերությունը տուգանք է նշանակում՝ միլիոն ֆրանսիական ֆրանկ, որը փակելու համար դերասանուհին ծախսում է իր աշխատած գրեթե ամբողջ գումարը։

Այդ ժամանակից ի վեր՝ նա դառնում  է երկրի ամենահայտնի և հարգված դերասանուհիներից մեկը, թեև նա դեռևս համաշխարհային էկրանի աստղ չէր։ Սոֆիի առաջին անգլալեզու դերն է դառնում Sophie Danièle Sylvie MarceauՄել Գիպսոնի «Խիզախ սիրտը» ֆիլմում արքայադուստր Իզաբելլայի կերպարը։ Երբ Գիպսոնին հարցնում են, թե ինչու է նա արքայադստեր դերի համար ընտրել Սոֆիին, նա պատասխանում է․ «Նա գեղեցիկ է, նա ֆրանսուհի է և նա լավ դերասանուհի է։ Այդ դերը կատարող դերասանուհին պետք է ունենար  այս որակներից, առնվազն, երկուսը»։ Բետտինա Ռեյմսը, ով բազմիցս լուսանկարել է նրան, Սոֆիին անվանում է  «երիտասարդ դերասանուհիներից ամենագեղեցիկն ու զգաղմունքայինը»։

Sophie Danièle Sylvie Marceau1985 թվականին Սոֆին ձայնագրում է իր առաջին  (և վերջին) ամբողջական ալբոմը՝Certitude։  Այն ձայնագրվել է նույն կազմով (բառերը՝ Էտիեն Ռոդա-Ժիլ, երաժշտությունը՝ Ֆրանկ Լանգոլֆ), որը հետագայում երգեր է գրել Վանեսա Պարադիի համար։ Ալբոմը ձախողվում է, բայց Սոֆիի երկրպագուներին հետաքրքրում է լսել նրա կատարումը։

Սոֆին պատկանում է իր գեղեցիկ հերսուհուն՝ ամուր կամքով և սիրող սրտով։ Բայց Sophie Danièle Sylvie Marceauշուտով նրան ձանձրացնում է դեռահասի այդ իմիջը, որից նա արագորեն ազատվում է՝ անցնելով տաբուները հասուն դերերով («Խենթ սեր», «Ոստիկանություն»)։

Թատերական բեմին Սոֆիի դեբյուտը տեղի է ունենում  1991 թվականին  «Էվրիդիկայում» (Անույ)։ Այս աշխատանքի համար նա ստանում է  «Մոլյեր» (որպես թատերական տարվա հայտնություն)։ Երկու տարի անց նա վերադառնում է թատրոն և խաղում «Պիգմալիոնում»։ 1995 թվականի գարնանը Սոֆի Մարսոն՝ որպես ռեժիսոր, հանդես է գալիս իր առաջին կարճամետրաժ ֆիլմում՝ «Լուսաբաց հակառակ կողմից», որի տևողությունը լինում է  8 րոպե, և որի սցենարը նա գրած է 1-sophie-marceau-3-2 (1)լինում  «Քաջ սիրտ» ֆիլմի նկարահանման ժամանակ։

1995  թվականին նա նկարահանվում է Անտոնիանիի մոտ  «Ամպերից այն կողմ» ֆիլմում Ջոն Մալկովիչի հետ։  1997 թվականին Սոֆին մարմնավորում է Աննա Կարենինային Anna Karenina ֆիլմում։ Նրա աշխատանքներից մեկն էլ Ջեյմս Բոնդի մասին իններոդ ֆիլմում դերերից մեկն է։ Ֆիլմերի նկարահանումների ընդմիջումներին Սոֆին նկարահանվում է Sophie Danièle Sylvie Marceauգովազդներում։

Չնայած այն հանգամանքին, որ նա ճանաչված դերասանուհի է ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ Կորեայում, Գերմանիայում, Ռուսաստանում շնորհիվ ֆիլմերի, որոնք զբաղեցրել են վարկանիշային աղյուսակների առաջին տեղերից մեկը՝ նա նաև անհաջողություններ է ունեցել, իսկ մասնագիտական մրցանակներ այդքան էլ շատ չունի։

1996 թվականին  Մարսոն ընտրվել է Guerlain կոսմետիկ ընկերության «ապրանքանիշի դեմք»։ Sophie Danièle Sylvie MarceauՆա նաև Chaumet ոսկերչական տան գովազդային դեմքն է։

Նրա դերասանական պոտենցիալը հաջողության երաշխիք է հանդիսանում վերջին տարիների ֆիլմերի համար։ «Մեծ փոքր Ես» (2010), «Խոչընդոտներով սեր» (2012) «Մեկ հանդիպում» (2014) ֆիլմերը դրա վառ ապացույցն են։

Sophie Danièle Sylvie Marceau2015 թվականին Սոֆի Մարսոն որպես հիմնական մրցույթի ժյուրիի անդամ  մասնակցել է Կաննի կինոփառատոնին։

1984 թվականից սկսվել է նրա սիրավեպը, իսկ այնուհետև՝ ամուսնացել է լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիի հետ, ով նրանից մեծ է 26 տարի։ 1995 թվականի հուլիսի 24-ին ծնվել է նրանց որդին՝ Վինսանը։ Ավելի ուշ Սոֆին ամուսնալուծվում է Ժուլավսկուց Sophie Danièle Sylvie Marceauամերիկացի ռեժիսոր Ջիմի Լեմլիի համար, ում հետ ծանոթանում է Աննա Կաերնինայի նկարահանման ժամանակ։  2002 թվականի հունիսի 13-ին նրանից ծնվում է Սոֆիի  դուստրը՝ Ժուլիետը։

1996 թվականին  Սոֆին գրում և հրատարակում է  կիսակենսագրական վեպ՝ Sophie Danièle Sylvie Marceau«Խաբեբան» (Menteuse)։

Այսօր բացի կինոյից Մարսոն խաղում է թատրոնում, նկարում է իր սիրած գրողներին՝ Լև Տոլստոյին, Ֆրանց Կաֆկային: Մարսոն նաև հիանալի լողում է (պարապել է Ֆրանսիայի չեմպիոնների հետ), սիրում է Բախին և Մալերին, նկարում է Sophie Danièle Sylvie Marceauնատյուրմորտներ և ակվարելներ: Մարսոն համագործակցում է շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունների հետ: 2007 թվականից ից քաղաքացիական  ամուսնությամբ ապրել է Քրիստոֆեր Լամբերտի հետ: Մարսոն և Լամբերտը ամուսնացել են  2012 թվականին։ 2014 թվականի հուլիսի 11-ին զույգը հայտարարեց իրենց «ընկերական բաժանման մասին»։