Թամար Կապրելյան [Tamar Kaprelian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 28 հոկտեմբերի 1986թ․ Ծննդյան վայրը՝ Սքոտսդեյլ, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Թամար Կապրելյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 28 հոկտեմբերի 1986թ․
Ծննդյան վայրը՝ Սքոտսդեյլ, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Թամար Կապրելյան

Թամար Կապրելյանը (ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 28-ին Սքոտսդեյլում, Արիզոնա նահանգ) հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի, դաշնակահարուհի և մոդել։ Նա հայտնի դարձավ  «New Day» անգլալեզու երգից հետո՝ դրանով հաղթելով  One Republic-ի  «Apologize»  երգի լավագույն cover  տարբերակի մրցույթում։

Կենսագրությունը

Ծնվելով ԱՄՆ-ում հայկական ընտանիքում՝ Թամար Մարտիրոսյանը ընտրել է իր մայրիկի աղջկական ազգանունը՝ Կապրելյանը, ի պատիվ իր պապիկի։ Մորական կողմի նախնիները ծնունդով Արևելյան Հայաստանից են։ Նրա պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը,  ծնվել է Խարբերդում, Tamar Kaprelianիսկ տատիկ Հասմիկ Կապրելյանը՝ Մոսուլում։ Նրանք Մերձավոր Արևելքում հաջողությամբ զբաղվել են տեքստիլի արտադրությամբ։ Նրա հայրական կողմի պապը՝ Ջորջ Մարտիրոսյանը, ամուսնացել է Վիկտորիա Իվենսի հետ, որից հետո մեկնել է Մանչեսթեր և ձեռք բերել հյուրանոց-ռեստորան։ Թամարը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել, երբ իր համար բացահայտել է  Billy Joel-ի և  Paul McCartney-ի երաժշտությունը, թեև մինչ այդ նա տպավորված էր դասական Disney ֆիլմերի երաժշտությամբ։ Չտիրապետելով որևէ երաժշտական գործիքի՝ Թամարը  14 տարեկան հասակում սկսում է երգեր գրել։ Նվագելով դաշնամուր՝ առանց ֆորմալ կրթության և Tamar Kaprelianտարբերակելով երաժշտությունը միայն լսողությամբ, նա նվագարկիչով ձայնագրում է իր գրած երաժշտությունը և կատարում սեփական երգերը։

Թամար Կապրելյանը հաղթել է OneRepublic-ի YouTube-յան մրցույթում՝
Tamar Kaprelianներկայացնելով  «Apologize» երգի cover տարբերակը  2008 թվականի մարտին։ Որպես մրցանակ՝  Ryan Tedder-ը ներկայացնում  է նրան Interscope Records-ին, որը շուտով նրա հետ պայմանագիր է  կնքում։ Wax Ltd-ը զբաղվում է նրա «Նոր օր»/ NEW Day/ երգի պրոդյուսերությամբ, այնուհետև՝ նրա առաջին սինգլով։

«NewDay» երգը հնչել է MTV-ի «The Hills»-ի եզրափակչի հինգերորդ սեզոնում և ABC Family -ի պրոմոյում՝ Huge։  2010 թվականի օգոստոսին Թամար Կապրելիանը Tamar Kaprelian թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Մեղավոր կամ Սուրբ»/Sinner or a Saint/,  Interscope Records-ում։ Նրա առաջին  «California» մինիալբոմը լույս է տեսնում   2012 թվականի հունիսի 19-ին, որը գրվում է Xandy Barry-ի հետ համատեղ։  Tamar Kaprelian«California»-ն դառնում է Universal’s Killer Tracks Artist Series-ի թողարկած առաջին մինիալբոմներից մեկը։

2015 թվականի մայիսին Թամար Կապրելյանը Geneology սուպերխմբի կազմում ներկայացնում է Հայաստանը Վիեննայում  կայանալիք Եվրատեսիլ երգի 60-րդ մրցույթին։

2015 թվականի ապրիլի 28-ին Genealogy խմբի կազմում   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ստացել է հայկական անձնագիր։