Թեյլոր Սվիֆթ [Taylor Swift]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 1989թ. դեկտեմբերի 13 Ծննդյան վայրը՝ Փենսիլվանիա, ԱՄՆ Ամբողջական անունը՝Taylor Swift

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 1989թ. դեկտեմբերի 13
Ծննդյան վայրը՝ Փենսիլվանիա, ԱՄՆ
Ամբողջական անունը՝Taylor Swift

Թեյլոր Սվիֆթ (անգլերեն՝ Taylor Swift, ծնվ.՝ 1989թ. դեկտեմբերի 13, Փենսիլվանիա), ամերիկացի քանթրի-երգչուհի, երգահան և դերասանուհի։

Ստացել է ավելի քան 100 մրցանակ, այդ թվում 7 Գրեմմի, 15 Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն և 12 Billboard Music Awards։ 2011 թվականի հունիսին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին, ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 20 միլիոն ալբոմի և 34,3 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։

Թեյլորը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 13-ին Փենսիլվանիա նահանգում։ Taylor SwiftԱնդրեա և Սքոթ Սվիֆթների ընտանիքում նա առաջին երեխան էր։ 10 տարեկանում Թեյլորը արդեն նվագում էր կիթառ և սկսեց գրել իր առաջին երգերը, որից հետո մասնակցեց մի շարք մրցույթների և փառատոնների։ Թեյլորի կարիերան սկսվեց 2006 թվականի օգոստոսին, երբ թողարկեց իր դեբյուտային՝ «Tim McGraw» սինգլը։ Նույն թվականի հոկտեմբերի 4-ին լույս տեսավ նրա առաջին ալբոմը, որը կոչվեց հենց նրա անունով՝ «Taylor Swift»։

Taylor Swift2007 թվականի հոկտեմբերի 16-ին լույս տեսավ «Sounds of the Season: The Taylor Swift Holiday Collection» ձայնասկավառակը, որին հաջորդեց 2008 թվականին թողարկված «Beautiful Eyes» մինի ալբոմը։ 2008-ին Գրեմմի մրցանակաբաշխությունում Թեյլորը նոմինացվել էր «Լավագույն նոր կատարող» անվանակարգում, սակայն այն բաժին հասավ Էմի Ուայնհաուսին։ Նույն թվականի նոյեմբերի 11-ին թողարկվեց «Fearless» կոչվող նրա հաջորդ Taylor Swiftստուդիական ալբոմը, որը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 ցանկում։ Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում վաճառվեց 592.000 օրինակով։ 2008-ին նաև Թեյլորը ստացավ «Ապագա սուպերսթար» կոչումը Young Hollywood Awards մրցանակաբաշխությունում։

2009 թվականին «You Belong With Me» երգի տեսահոլովակի համար նա ստացավ «Կնոջ լավագույն տեսահոլովակ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2009-ում։ 2010 թվականի հունվարի 6-ին People Choice Awards մրցանակաբաշխությունում Թեյլորը ստացավ «տարվա Grammyերգչուհի» մրցանակը, իսկ հաջորդ տարի Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում հաղթեց «Տարվա լավագույն կատարող» անվանակարգում։

52-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունում նա ստացավ «Լավագույն քանթրի երգչուհի», «Լավագույն քանթրի երգ» մրցանակները «White Horse» սինգլի համար և «Տարվա ալբոմ», «Լավագույն քանթրի ալբոմ» մրցանակները «Fearless» ալբոմի համար։ 54-րդ Գրեմմի-ում նա նորից նոմինացվել էր «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգում, սակայն չհաղթեց այն, փոխարենը հաղթեց «Լավագույն քանթրի երգ» և «Լավագույն քանթրի տեսահոլովակ» անվանակարգերը «Mean» Taylor Swiftերգի համար, և նաև ստացավ «Լավագույն քանթրի երգչուհի» մրցանակը։ Հաջորդ տարի նույն մրցանակաբաշխությունում Թեյլորը հաղթեց «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։

2010 թվականի հոկտեմբերին լույս տեսավ երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվեց՝ «Speak Now»։ Ալբոմը Billboard 200 ցանկում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և մեկ շաբաթում վաճառվեց 1 047 000 օրինակով։

2011-ին և 2012-ին Թեյլորը սկսեց իր համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհում։ Նա ունեցավ 7 համերգ Ասիայում, տասներկու համերգ Եվրոպայում, 80 համերգ Հյուսիսային Ամերիկայում և տասներկու համերգ Ավստրալիայում։ Իր շրջագայություններին մասնակցեց ավելի քան 1,6 միլիոն երկրպագու և ամբողջ շրջագայությունների արդյունքում Թեյլորը վաստակեց 123 միլիոն դոլար։

Taylor Swift

Taylor Swift 2011-ին «MAXIM» ամսագրի կազմած աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում Թեյլորը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Նույն թվականին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին, ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։

Երգչուհու չորրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվեց «Red», թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերի 22-ին։ Ամերիկայում ալբոմի թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 1,2 միլիոն օրինակով։

Hot Taylor Swift 2013 թվականի օգոստոսին Թեյլորը իր «I Knew You Were Trouble» երգի համար ստացավ «Կնոջ լավագույն տեսահոլովակ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում։ Նույն տարվա նոյեմբերի 24-ին նա ստացավ 3 մրցանակ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում։

Թեյլորը իր թվով հինգերորդ ստուդիական ալբոմը, որը անվանված է «1989», թողարկել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ալբոմի «Shake It Off» և «Blank Space» երգերը միջազգային տարբեր հիթ շքերթներում զբաղեցրել են առաջին հորիզոնականները, այդ թվում՝ նաև Billboard Hot 100-ում։

www.purehdwallpaper.com

2008 թվականից սկսել է հանդիպել Jonas Brothers խմբի անդամ Ջո Ջոնասի հետ։ 2012 թվականի սեպտեմբեր ամսից հարաբերություններ է ունեցել Քոնոր Քենեդիի հետ։ 2012 թվականից սկսել է հանդիպել One Direction խմբի անդամ Հարրի Սթայլսի հետ, սակայն նրանք բաժանվել են 2013-ի հունվարին։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան