Ավտոմեքենայի պետհամարանիշ

Ամերիկուհուն թույլատրել են ստանալ «covfefe» ավտոմեքենայի պետհամարանիշ

Ամերիկյան Օհայո նահանգի իշխանությունները թույլատրել են տեղաբնակչուհուն ստանալ  «covfefe» տառակապակցությամբ ավտոմեքենայի պետհամարանիշ, որը համաշխարհային ճանաչում ստացավ Դոնալդ Թրամփի թվիթներից մեկով։

Չնայած նրան, որ թվիթը արագ հեռացվեց, «covfefe» -ն ակնթարթորեն տարածում գտավ համացանցում՝ դառնալով բազմաթիվ համացանցային մեմերի թեմա։

Նախագահական թվիթ

Կորտլենդ քաղաքի 29-ամյա բնակչուհին անկեղծորեն նշել է իր հայտում, որ ընտրել է տառերի այդ համադրությունը նախագահի թվիթի պատճառով, և թույլտվություն ստացել տեղական իշխանություններից․ հայտնում է  Аssociated Press-ը։

Սովորաբար իշխանությունները մերժում են ավտոմեքենայի համարանիշներում համադրել թվեր ու տառեր, որոնք կրում են անպարկեշտ կամ վիրավորական բնույթ, կամ պրոպագանդում բռնություն ու օրինախախտություն։