Բիթլզ [The Beatles]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երաժշտական խումբ Ստեղծման ամսաթիվը՝1960 թ. Փլուզման ամսաթիվը՝1970թ.  Ստեղծման վայրը՝ Լիվերպուլ, Անգլիա Ամբողջական անունը՝ The Beatles

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երաժշտական խումբ
Ստեղծման ամսաթիվը՝1960 թ.
Փլուզման ամսաթիվը՝1970թ.
Ստեղծման վայրը՝ Լիվերպուլ, Անգլիա
Ամբողջական անունը՝ The Beatles

Բիթլզ (անգլ.՝ The Beatles; խմբի առանձին անդամներին անվանում են «բիթլ»)- բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Լիվերպուլ քաղաքից։ Ստեղծվել է 1960 թվականին։ Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ)։ Տարբեր ժամանակներում խմբի կազմում ենPaul Mccartney եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ)։ 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոքնռոլին՝ Բիթլզը հետագայում հասավ իր սեփական ոճին և հնչողությանը։ Բիթլզն զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը,
ինչպես ստեղծագործական, այնպես էլ՝ կոմերցիոն առումով։ Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ այդպիսին դարձելJohn Lennon են Բիթլզի երգերի ազդեցությամբ։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին՝ «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա» անունով։ Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները։ Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի մի քանի նորարարություններ. տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում՝ Ringo Starrսիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։ Բիթլզի ստեղծագործությունների մեծամասնությունն ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով։ Rolling Stone 500 ցուցակում առաջին տեղն զբաղեցնում է Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում)։ The Beatles ալբոմն ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե։ Խումբը նվաճել է Գրեմի 7 մրցանակ։ Let it Be ֆիլմն ստացավ երկու Օսկար մրցանակ։ Խմբի չորս անդամներն էլ, George Harrisonի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։ Քառյակի առաջին ալբոմը կոչվել է «Դժվարին օրվա գիշերը», երկրորդը՝ «Օգնության հասեք», որտեղ տեղ գտած «Երեկ» երգը հետագայում դարձել է դասական գլուխգործոց: 1965 թ-ին թողարկել են հաջորդ՝ «Ռետինե ոգին» և «Ատրճանակ» ալբոմները: Հետագայում խումբը հրաժարվել է համերգային գործունեությունից. վերջին համերգը տեղի է ունեցել 1966 թ-ին՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, սակայն խումբը ևս 3 տարի շարունակել է ձայնագրման աշխատանքները:

Խմբի «Մորու դաշտեր» երգի գործիքավորման թարմ հնարքները և էլեկտրոնային նոր հնչերանգներն օգտագործվել են նաև «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» ալբոմում, որը դարձել է խմբի ստեղծագործության գագաթնակետը:
1969 թ-ին  «Բիթլզը» կատարել է իր վերջին համատեղ ձայնագրությունը: 1970-ական թվականների վերջից խումբն այլևս չի գործել, սակայն խմբի անդամները հանդես են եկել որպես մենակատարներ:  Իսկ խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել։