FaceApp-ի հեղինակները ռասիստական ֆիլտրեր են ավելացրել իրենց հավելվածում

FaceApp հավելվածում, որը նեյրոցանցերի օգնությամբ փոխում է մարդկանց դեմքը, հայտնվել են նոր ֆիլտրեր, որոնք անմիջապես ճանաչվել են ռասիստական: Այդ մասին հայտնում է Mashable-ը:

FaceApp-ը ներկայացրել է չորս նոր ֆիլտր՝ «սպիտակ», «սև», «ասիացի» և «հնդիկ», որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք կունենային օգտատերերը, եթե լինեին այս կամ այն ռասայի:

Ֆիլտրերը մշակողի հասցեին հնչած բացասական մեկնաբանությունների տեղատարափից հետո FaceApp -ի հեղինակ Յարոսլավ Գոնչարովը հայտարարել է, որ ջնջել է ֆիլտրերը, բայց պարզաբանել, որ դրանք ավելացնելիս ոչ մի վատ բան նկատի չի ունեցել:

 Մինչ այս FaceApp-ին արդեն մեղադրել էին ռասիզմի մեջ, քանի որ  «կրակ» ֆիլտրը, որի գործառույթը լուսանկարի բյութիֆիկացիան էր, սևամորթ մարդկանց վերածում էր  եվրոպեոիդների: