Ջեֆֆ Բեզոս

Amazon-ի ղեկավար Բեզոսը մեկ օրում զրկվեց աշխարhի ամենահարուստ մարդու կոչումից

Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը մեկ օր մնաց Forbes The World’s Billionaires վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում, որտեղ գնահատվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքը։ Հուլիսի 28-ի տվյալների համաձայն՝ առաջին հորիզոնականը իրեն է վերադարձրել  Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։

Բեզոսի ունեցվածքը հուլիսի 28-ին կրճատվել է 543 միլիոն դոլարով և գրահատվում է 88,7 միլիարդ դոլար այն դեպքում, որ Գեյթսի կապիտալը  կազմում է  89,8 միլիարդ։

Միևնույն ժամանակ, Bloomberg-ի վարկածով՝ Բեզոսը  ունի  89,3 միլիարդ դոլար, իսկ Գեյթսը՝  90,7 միլիարդ։

Երրորդ տեղում  (ըստ  Forbes-ի և  Bloomberg-ի)  զբաղեցնում է Ամանսիո Օրտեգան՝ Inditex  հոլդինգի ղեկավարը, ում ունեցվածքը 82,7 միլիարդ դոլար է։

Բիլլ Գեյթս

Վարկանիշային աղյուսակում առաջատարի հորիզոնականի կորուստը պայմանավորված է Amazon-ի արժեթղթերի անկումով հուլիսի 27-ի եռամսյակային հաշվետվության ֆոնին։

Փաստաթղթի համաձայն՝ մաքուր եկամուտը նվազել է 77 տոկոսով և կազմում է  197 միլիոն դոլար  (կամ 0,4 դոլար արժեթղթի համար) 2016 թվականի երկրորդ եռամսյակում գրանցած  857 միլիոնի փոխարեն  (1,78 դոլար արժեթղթի համար)։

Այն մասին, որ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, հաղորդվել էր երեկ։ Հուլիսի  27-ին նրա ունեցվածքը գնահատվում էր 90,5 միլիարդ դոլար։ Այս թիվը  500 միլիոնով ավելի էր Microsoft-ի հիմնադրի ունեցվածքից։