Bitcoin-ի արժեքը գերազանցել է $4000-ը

Bitcoin-ի արժեքը նոր ռեկորդ է  սահմանել՝ անցնելով  $4000-ի սահմանը  կոպեկի համար։ Այդ մասին են վկայում Coinmarketcap բորսայի տվյալները։

Օգոստոսի 13-ի դրությամբ՝ մեկ բիթքոյնի արժեքը կազմել է $4043,22, իսկ  կրիպտոարժույթի ամբողջ կապիտալիզացիան՝  $66,73 միլիարդ։ Մեկ օրվա ընթացքում  Bitcoin-ի արժեքը աճել  է  7,95%-ով։

Բիտքոյն

Բիտքոյն

Ընդհանուր առմամբ, օգտատերերի ձեռքին հիմա գտնվում է 16,5 միլիոն բիթքոյն։ Արժույթի օրական շրջանառությունը կազմում է  $2,82 միլիարդ։

CoinDesk-ի տվյալներով՝ $4000-ի սահմանը գերազանցվել է օգոստոսի  12-ին  մոսկովյան ժամանակով 19:52-ին։

Բիտքոյնի արժեքը

Դեռևս պարզ չէ, թե իչն է նման աճի պատճառը․ փոխարժեքը աճել է մոտ  $500-ով կամ  14%-ով   48 ժամից պակաս ժամանակահատվածում։ Հավանական է, որ այդ աճը բացատրվում է ոչ միայն կրիպտոարժույթի մասին դրական նորություններով, այլև՝ բարձր առևտրային ծավալների պայմաններում  առաջարկի պակասով։  Ըստ Coinmarketcap-ի՝ վերջին երկու օրերի ընթացքում այդ ծավալները կայուն կերպով գերազանցում են $2 միլիարդի մակարդակը։ Բացի այդ, արագ աճը չի կարող չգրավել խաբեբաների ուշադրությունը, ինչն էլ հաստատվում է խոշոր այլընտրանքային կրիպտոարժույթների փոխարժեքների անկմամբ․   Ethereum-ը, Ripple-ը և Bitcoin Cash-ը մեկ օրվա ընթացքում կորցրել են արժեքի  4-ից 8  տոկոսը։

Հավանական է, որ որոշ ժամանակ անց բիթքոյնի փոխարժեքը կորեկցիայի կենթարկվի։

Նշենք, որ օգոստոսի 5-ին  Bitcoin-ի մեկ կոպեկը առաջին անգամ գերազանցել է  $3000-ը, իսկ օգոստոսի  8-ին  $3500-ը։