Տոտո Կուտունյո [Toto Cutugno]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երգիչ Ծննդյան ամսաթիվը՝ 7 հուլիս 1943թ․ Ծննդյան վայրը՝Ֆոսդինովո, Իտալիա Ամբողջական անունը՝ Salvatore Cutugno

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝ 7 հուլիս 1943թ․
Ծննդյան վայրը՝Ֆոսդինովո, Իտալիա
Ամբողջական անունը՝ Salvatore Cutugno

Տոտո Կուտունյո-երաժիշտ, երգիչ։

Սալվատորե Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին տոսկանական Ֆոսդինովո քաղաքում: Մի քանին ամիս անց նրա ընտանիքը տեղափոխվում է Լա Սպեցիա, որտեղ Տոտոյի հայրը  (այդպես էին անվանում Սալվատորեին մանկության տարիներին, որտեղից էլ առաջացել է բեմական կեղծանունը) ծառայում էր ռազմական նավաստի: Դեռ վաղ մանկությունից հետաքրքրություն էր ցուցաբերում երաժշտության հանդեպ. ընդօրինակելով հորը, ով հիանալի կերպով նվագում էր շեփոր,  սկսում է տիրապետել այդ գործիքին, ավելի ուշ ինքնուրույն սկսում է նվագել հարվածային գործիքներ և ակորդեոն: 13 տարեկան հասակում Տոտոն տարածաշրջանային երաժշտական մրցույթում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Toto CutugnoՄինչև 19 տարեկանը Կուտունյոն տեղի երաժշտական խմբերում նվագում է հարվածային գործիքներ, մինչև մաեստրո Մանուսարդիի նվագախմբի հետ չի ուղևորվում վեցամսյա շրջագայության Ֆինլանդիա: Վերադառնալով Իտալիա՝ Սալվատորեն ստեղծում է իր սեփական  «Toto e Tati»  խումբը, որի հետ սկսում է հաջող ելույթներ ունենալ Իտալիայում: Միևնույն ժամանակ սկսում է նաև երաժշտություն գրել:

1975 թվականի սկզբին Կուտունյոն սկսում է ելույթներ ունենալ «Albatros»   խմբի հետ, պոետ Վիտո Պալլավիչինիի հետ միասին գրում է Oasis, Uomo dove Toto Cutugnovai, Africa երգերը: Նույն տարում հանրահայտ ֆրանսիացի երգիչ Ջո Դասսենի գեղարվեստական ղեկավար Ժակ Պլեն նկատում է Կուտունյոյի և Պալլավիչինիի համատեղ տանդեմը: Ջո Դասսենի երգերի մշտական հեղինակներ  Կլոդ Լյոմելը և Պիեռ Դելանոյեն Տոտո Կուտունյոյի երաժշտության հիման վրա գրում են ֆրանսերեն տեքստեր: Այդպես են ի հայտ գալիս հանրահայտ Et si tu n`éxistais pas, Salut և 1975 թ-ի ամառային հիթ  L`été Indien երգերը:

Հաջորդ 3 տարիների ընթացքում Կուտունյոն Ջո Դասսենի համար ևս 6 երգ է Toto Cutugnoգրում, այդ թվում՝ ռեկորդային երկար (տևողությունը՝  12 րոպե)  Le jardin du Luxembourg ստեղծագործությունը:

«Albatros». 1976 թվականին Տոտոն  «Albatros» խմբի կազմում Volo AZ 504 երգով առաջին անգամ մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին և  զբաղեցնում երրորդ հորիզոնականը: Նույն տարում Կուտունյոն մեծ հաջողությամբ ելույթ է ունենում  Festivalbar-ում  Nel cuore, nei sensi երգով: Այդ երգի ֆրանսիական տարբերակը՝ «Voici les Toto Cutugnoclés»-ը, Ժերար Լենորմանայի կատարմամաբ զբաղեցնում է ֆրանսիական հիթ շքերթների առաջին հորիզոնականները:

Մեկ տարի անց «Albatros»-ը կրկին ելույթ է ունենում  «Արիստոն» թատրոնի բեմում՝ հերթական Սան-Ռեմոյին: Gran Premio երգը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Անմիջապես մրցույթից հետո խումբը կազմալուծվում է:

1980 թվականին երգիչը Solo noi երգով հաղթում է Սան-Ռեմո մրցույթում:

1983 թվականին Տոտո Կուտունյոն L’italiano երգով մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին, որը մինչև այսօր էլ համարվում է արտիստի այցեքարտը: Հաջորդ տարում նա Serenata երգով Սան-Ռեմոյում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Toto Cutugno1986 և  1987 թվականներին Տոտո Կուտունյոն կրկին հաջող ելույթներ է ունենում Սան-Ռեմո փառատոնում:
Հաջորդ երեք տարիների ընթացքում նա կրկին հաջող ելույթ է ունենում փառատոնում հետևյալ երգերով՝ Emozioni (1988), Le mamme (1989) և Gli amori (1990) , որոնք զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:
1987 թվականին Կուտունյոն դառնում է իտալական հեռուստատեսության Domenica In հաղորդման հաղորդավարը:

1990 թվականին Տոտո Կուտունյոն Զագրեբում Insieme: 1992 երգով հաղթում է «Եվրատեսիլ» մրցույթում: TotoԱրդյունքում Իտալիան ստանում է  1991 թվականին  «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունք: «Եվրատեսիլ-1991» մրցույթի հաղորդավարներն էին Տոտո Կուտունյոն և մրցույթի 1964 թվականի հաղթող Ջիլոլա Չինկվետտին:

Հինգամյա ընդմիջումից հետո 1995 թվականին Կուտունյոն Voglio andare a vivere in campagna երգով վերադառնում է Սան-Ռեմո և նույն տարում թողարկում է համանուն ալբոմը: 1997 թվականին Faccia pulita երգով մասնակցել է փառատոնի:

1998-ից 2000 թվականներին Տոտո Կուտունյոն իտալական հեռուստատեսությունում վարում է I fatti vostri հաղորդումը, ինչպես Toto Cutugnoնաև շարունակում է ելույթներ ունենալ տարբեր երկրներում:
2002-ից  2008  թվականներին ձայնագրել է չորս ալբոմ: 2008 թվականին Կուտունյոն կրկին մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին: Նրա  Un falco chiuso in gabbia երգը զբաղեցնում է չորրոդ հորիզոնականը:
2008 թվականին երգիչը ստանում է Lunezia մրցանակ աշխարհում իտալական երգը տարածելու համար: 2009 թվականին ստանում է հատուկ  Casinò di Venezia (Venice Music Awards 2009) մրցանակ:
Toto Cutugno2010 թվականին Կուտունյոն թողարկում է ռետրո CD+DVD I miei Sanremo հավաքածուն, որտեղ ընդգրկել է բոլոր երգերը, որոնցով մասնակցել է այդ հանրահայտ մրցույթին:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Կուտունյոն գրել է բազմաթիվ երգեր այնպիսի հանրահայտ երգիչների համար, ինչպիսիք են՝  Ադրիանո Չելենտանոն, Ջո Դասսենը, Միրեյ Մատյեն, Դալիդան, Ricchi e Poveri և այլոք:
2011 թվականին մեծ համերգ է տալիս Մոսկվայի Կրեմլի պետական համերգասրահում:
Երգիչը շարունակում է համերգներ տալ և հաղորդումներ վարել հեռուստատեսությամբ: