Դոնալդ Թրամփ

Թրամփի նկարած նկարը աճուրդի է դրվել 9 հազար դոլարով

Դոնալդ Թրամփի նկարը դրվել է աճուրդի։ Նկարն արված է մարկերով  2005 թվականին բարեգործական միջոցառման ժամանակ։ Այն պատկերում է Նյու Յորքի տների  եզրագծերը, իսկ կոմպոզիցիայի մեջտեղում  Trump Tower-ն է։   Ոսկեգույնով շրջանակված նկարի տակ  ԱՄՆ նախագահի ինքնագիրն է։ Նախնական գինը 9 հազար դոլար է։ Աճուրդը կմեկնարկի  հինգշաբթի օրը։

Դոնալդ Թրամփի նկարած նկարը

Ավելի վաղ Ֆլորիդայում աճուրդով  270 հազար դոլարով վաճառվել է Թրամփի նախկին ավտոմեքենան՝  2007 թվականի Ֆերրարին։ Գնորդը սուպերքարի համար վճարել է ընդամենը 270 000 դոլար՝ թեև վաճառողներն ակնկալում էին նախագահի նախկին մեքենայի դիմաց ստանալ  մինչև  350000 դոլար։

Դոնալդ Թրամփի Ֆերրարին