Թուփաք Շակուր [Tupac Amaru Shakur]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգիչ, դերասան Ծննդյան ամսաթիվը՝16 հունիս 1971 թ. Մահվան ամսաթիվը՝ 13 սեպտեմբեր 1996 թ. Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Հարլեմ Ամբողջական անունը՝ Tupac Amaru Shakur Կեղծանունը՝ MC New York, 2Pac և Makaveli

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգիչ, դերասան
Ծննդյան ամսաթիվը՝16 հունիս 1971 թ.
Մահվան ամսաթիվը՝ 13 սեպտեմբեր 1996 թ.
Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Հարլեմ
Ամբողջական անունը՝ Tupac Amaru Shakur
Կեղծանունը՝
MC New York, 2Pac և Makaveli

Թուփաք Ամարու Շակուր  (Լեսեյն Պերիշ Կրուկս) (1971 — 1996)-ռեփ երգիչ, դերասան:

Թուփաքը ծնվել է 1971 թվականի հունիսի 16-ին Նյու Յորքում: Մանկության տարիներին ընտանիքով  հաճախ է տեղափոխվել մի տեղից մյուսը, իսկ երբ վերջապես հաստատվել են մի քաղաքում, սկսել է սովորել Բալթիմորի արվեստի դպրոցում: 17 տարեկան դառնալուն պես Թուփաքը լքել է տունը և դպրոցը: Նա հաջողությամբ անցել է լսումները  1990 թվականին՝ սկսելով հանդես գալ   Digital Underground խմբի հետ: Թուփաքի առաջին ալբոմը թողարկվել է 1991 թվականին և կրել է«2pacalypse Now» անունը:  Հաջորդ ալբոմը («Strictly 4 My N.I.G.G.A.Z.») դուրս է եկել 1992թվականին, երբ երգիչը տեղափոխվել էր Լոս Անջելես:

Թուփաքի կյանքի հետագա փուլերը լի են հանցավոր գործողություններով:  Նա մի քանի անգամ հայտնվել է բանտում, իսկ 1993 թվականին մեղադրվել է բռնաբարության մեջ: Այդ գործով դատավարությունից մեկ օր առաջ երգիչը որոշել է թրեք ձայնագրել:  Բայց ձայնագրման ստուդիայում երեք անծանոթներ կողոպուտ են կատարել, որից հետո՝ կրակ բացել: Թուփաքը  վիրավորվել է հինգ անգամ, բայց հաջորդ օրը դատարան է ներկայացել հաշմանդամի սայլակով:

1995 թվականի փետրվարի 7-ին կայացել է դատական նիստը, որի ընթացքում որոշվել է  նրան ձերբակալել  4.5 տարի ժամկետով: Գտնվելով բանտում՝ երգիչը ժամանակը ապարդյուն  չի վատնել: Նա ստեղծել է «Me Against the World» ալբոմը, շատ կարդացել և նույնիսկ ամուսնացել:

Դուրս գալով բանտից  1995 թվականի հոկտեմբերին՝ նա կրկին սկսել է երգեր ձայնագրել: Թուփաքի հաջորդ ալբոմը թողարկվել է 1996 թվականին՝ «All Eyez On Me»: Ավելի ուշ թողարկվել է  «The Don Killuminati: The 7 Day Theory» ալբոմը: 1996 թվականի սեպտեմբերին Թուփաքի վրա կրակել են, երբ վերջինս գնում էր գիշերային ակումբ: