Թայրա Բենքս [Tyra Banks]

Ամբողջականա անունը՝ Թայրա ԲենքսTyra Banks) Ծննդյան ամսաթիվը՝ 4 դեկտեմբեր 1973թ.  Ծննդավայրը՝ ԱՄՆ, Կալիֆորնիա Հասակը՝178 սմ

Ամբողջականա անունը՝ Թայրա Բենքս (Tyra Banks)
Ծննդյան ամսաթիվը՝
4 դեկտեմբեր 1973թ.
Ծննդավայրը՝ ԱՄՆ, Կալիֆորնիա
Հասակը՝178 սմ

Թայրա Բենքս-ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար:

Մանկությունը
Թայրայի ապագան կանխորոշված էր. նրա մայրը՝ Քերոլայն Բենքսը աշխատում է նորաձևության մենեջեր և լուսանկարիչ: Ամուսնուց բաժանվելուց հետո Քերոլայնը միայնակ է մեծացրել Թայրային և  ավագ եղբորը: Դեռ դպրոցական տարիներից է Թայրան սկսել մասնակցել նորաձևության նկարահանումներին թինեյջերական Seventeen ամսագրի համար: Իհարկե այդ ժամանակ նա 15 տարեկան էր: Չնայած մոր կապերին՝ Թայրան իր մանկությունը չի անցկացրել լուսանկարչական ապարատի լույսի ներքո: Դպրոցից հետո Թայրան այնուամենայնիվ որոշում է շարունակել կրթությունը և նրան ընդունում են Կալիֆորնիայի երկու հեղինակավոր համալսարաններ, սակայն Բենքսը հրաժարվում է կրթություն ստանալուց. նրան սպասում էր Փարիզը:

GQԱստղային ուղին
Փարիզի նորաձևության շաբաթի ժաամանակ 17-ամյա Թայրա Բենքսը մեծ պահանջարկ ունեցավ. նա 25 նորաձևության ապրանքանիշների դեֆիլեների մասնակցության հրավեր ստացավ՝ Anna Sui, Chanel, Christian Dior, Dolce & Gabbana, Donna Karan, H&M, Michael Kors, Oscar de la Renta. անսովոր սկսնակի մոտ այս ամենը կարող է գլխապտույտ առաջացնել: Դիզայներներին հետևեցին նորաձևության խմբագիրները: Եվ ահա Թայրան զարդարեց Harper’s Bazaar, Vogue, Elle, Cosmopolitan հեղինակավոր ամսագրերի էջերը: Այդ ժամանակաընթացքում սևամորթ մոդելների առաջատարը Սև հովազն էր՝ Նաոմի Քեմբլը, սկայան Թայրային հաջողվեց ինչ-որ բանով առաջ անցնել գլխավոր մրցակցից. նա դարձավ առաջին սևամորթ աղջիկը, որը նկարվեց տղամարդկանց GQ ամսագրի շապիկին և առաջին աֆրոամերիկուհին, որը նկարվեց Victoria’s Secret հանդեսի համար: 2005 թվականին Թայրային մոդելային կարիերայի նոր փուլ էր սպասվում. հեռուստատեսությունը: Նա որոշեց հեռանալ մոդելային բիզնեսից, ինչպես մտածում էր ընդմիշտ, բայց արդյունքում 2010 թվականին նոր պայմանագիր կնքեց մոդելային գործակալության հետ: TyraBanks17Ինչ է հասցրել անել Թայրան այս հինգ տարիների ընթացքում: Առաջին հերթին, ոգեշնչվելով լեգենդար Օրա Ուինֆրիից, ստեղծել է իր սեփական շոուն, որը մեծ հաջողությամբ առաջ է ընթացել այս հինգ տարիներին, մինչև IMG Models մոդելային գործակալության հետ պայմանագիր կնքելը: 2009 թվականին դերասան Էշթոն Քաթչերի հետ մեկնարկեց «Գեղեցկություն ներսից» շոուն, որտեղ գեղցկիկ աղջիկները և տղաները պայքարում էին Ամերիկայի ամենագեղեցիկ մարդու տիտղոսը նվաճելու և հանրահայտ People ամսագրի շապիկին հայտնվելու  համար: Իհարկե, մրցանակի հետևից վազելուց անհրաժեշտ էր ցույց տալ ոչ միայն շլացնող արտաքին գեղեցկությունը, այլև ներքինը, որը շատ քիչ մասնակիցներին հաջողվեց:  Բայց Թայրայի համար աստղային ժամ դարձավ «Թոփմոդել՝ ամերիկյան ձևով» նախագիծը, որտեղ Բենքսը հանդես եկավ որպես պրոդյուսեր, հաղորդավար, ժյուրի: Բոլոր նահանգների աղջիկները երազում էին հայտնվել ռեալիթի շոուում և հաջողություն ունենալ խիստ քննադատների, սուպերմոդելների, խմբագիրների, ոճաբանների և լուսանկարիչների շրջանում: Շոուի առաջին եթերաշրջանը սկսել է  2003 թվականին: Հատուկ իր երկրպագուների համար Թայրա Բենքսը գրել է «Գեղեցկության գաղտնիքները Թայրա Բենքսից» (Tyra’s Beauty Inside and Out) գիրքը: Իսկ  գաղտնիքները, ի դեպ բավականին պարզ են…

Անձնական կյանքը

…Թայրան չի օգտագործում ալկոհոլ, չի ծխում և երբեք չի համաձայնվում լուսանկարվել ծխախոտով կամ խմիչքով: Արգելքը, ի դեպ վերաբերվում է նաև կենդանիներին և թռչուններին: Ի տարբերություն իր գլխավոր մրցակցի՝ Սև հովազի՝ Նաոմի Քեմբլի, Թայրան կրում է Սև այրի կեղծանունը: Այդպես ընկերները անվանել են Թայրային այն բանի համար, որ նա անխնա լքում է իր տղամարդկանց:  «Լքվածների» շարքում է միլիոնատեր Ջոն Յուտենդալը, երաժիշտ Դրեյքը և Սիլը  (Հայդի Քլումի նախկին ամուսինը):  «Ամուսնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում», — ասում է գեղեցկուհին: