Լեռա Կուդրյավցևա [Valeriya Kudryavtseva]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝հեռուստահաղորդավարուհի Ծննդյան ամսաթիվը՝մայիս 19, 1971թ․ Ծննդյան վայրը՝ Ուստ-Կամենոգորսկ, Ղազախստան Ամբողջական անունը՝ Վալերիա Լևի Կուդրյավցևա

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝հեռուստահաղորդավար
Ծննդյան ամսաթիվը՝մայիս 19, 1971թ․
Ծննդյան վայրը՝ Ուստ-Կամենոգորսկ, Ղազախստան
Ամբողջական անունը՝ Վալերիա Լևի Կուդրյավցևա

Վալերիա Կուդրյավցևա- հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի, նկարահանվել է ռուսական արտադրության մի քանի ճանաչված հեռուստասերիալներում։

Վալերիա Լևի Կուդրյավցևան ծնվել է 1971 թվականի մայիսի 19-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում։ Ի տարբերություն իր շատ գործընկերների՝ Լեռան ստացել է համապատասխան կրթություն։ Նա սովորել է թատերական ռեժիսուրայի ֆակուլտետում։ Ավելի Valeriya Kudryavtsevaուշ, երբ հասկացել է, որ պակասում են անհրաժեշտ գիտելիքները, ընդունվել է Թատերական Արվեստի Ռուսական Ակադեմիայի  դերասանական բաժին։

Իր կարիերան Լեռա Կուդրյավցևան սկսել է 90-ականների կեսերի այնպիսի հայտնի արտիստների պարախմբերում, ինչպիսիք են Եվգենի Օսինը, Բոգդան Տիտոմիրը, Իգոր Սարուխանովը, Սվետլանա Վլադիմիրսկայան։ Երաժշտական և դերասանական աշխարհի հայտնի մարդկանց հետ Կուդրյավցևային ծանոթացրել է առաջին ամուսինը՝ «Լասկովիյ մայ»-ի երաժիշտ Սերգեյ Լինյուկը։ Valeriya KudryavtsevaԼեռայի խոսքերով՝ հնարավոր չէ հայտնվել շոու բիզնեսում  «փողոցից»․ ինչ-որ մեկը պարտադիր պետք է տա  «եթերի ուղեգիր»։ Առաջին անգամ Լեռա Կուդրյավցևան ամուսնացել է շատ երիտասարդ հասակում և որդի ունեցել։ Ամուսնությունը տևել է երկու տարի և փլուզվել, Լեռայի խոսքերով, կենսապայմանների պատճառով։

1995 թվականին Վալերիա Կուդրյավցևան սկսում է վարել  «Կուսակցական գոտի» հաղորդաշարը։ Հատկանշական է, որ քասթինգին Լեռան ներկայացել է բավականին ոչ պաշտոնական տեսքով՝ աֆրիկյան հյուսքերով և հոնքի փիրսինգով։ Ընդ որում, նա
Valeriya Kudryavtsevaմրցակցել է մոդելային արտաքինով աղջիկների հետ, բայց պրոդյուսերները նախընտրել են նրան։ Ավելի ուշ Լեռան հայտնվում է Իվան Դեմիդովի «Մուզոբոզ»  ծրագրում (ԹիՎի-6 ալիք), այնուհետև՝  Մուզ ԹիՎի-ի «Հավատարմության փորձարկում» և ՏՆՏ-ի «Նախկին կանանց ակումբում»։ Լեռայի երկրորդ ամուսնությունը ևս անամպ չի լինում։ Նա ամուսնանում է մոսկովյան հաջողակ գործարար Մատվեյ Մորոզովի հետ, բայց այս կապը ևս փլուզվում է․ Մորոզովը ձերբակալվում է խարդախության կասկածանքով։   2010 թվականի ամռանը Վալերիա Valeriya KudryavtsevaԿուդրյավցևան հայտնվում է  ՏՆՏ հեռուստաալիքի «Կեր և նիհարիր» հաղորդաշարի եթերում։ Բացի այդ, նա դառնում է  «Նոր ալիքի», «Տարվա երգի» և  Մուզ ԹիՎի-ի մրցանակաբաշխության անփոխարինելի հաղորդավարուհին։ 2013 թվականի գարնանը Մուզ ԹիՎի-ով մեկնարկել է  «Շոու Լեռա Կուդրյավցևայի հետ» հաղորդումը։ Նա նաև Երգչուհի Իրինա Valeriya KudryavtsevaԴուբցովայի, Ժասմինի, Ալսուի  և Տատյանա Բուլանովայի հետ ներկայացրել է «Քնիր, իմ արևիկ» օրորոցային կոմպոզիցիայի տեսահոլովակը։

Վերջին տարիներին Լեռան ակտիվորեն նկարահանվում է կինոյում։ Նրա դեբյուտը  կայացել է «Կոտրված լապտերների փողոց» (2004–2007) ֆիլմում։  «Փոքրիկները վանդակում» ֆիլմում նա մարմնավորել է գրեթե ինքն իրեն, իսկ  «Ամենալավ ֆիլմը» կատակերգությունում  Valeriya Kudryavtseva(2007) Լեռան հանդես է եկել մարմնավաճառուհու դերում։ Ավելի ուշ նա մարմնավորել է հավաքարարուհու ևս մեկ ռուսական կատակերգությունում՝ «Շատ ռուսական դետեկտիվ» (2008)։ Լեռան Ալեքսեյ Մազուրինի հետ մասնակցել է  «Պարեր աստղերի հետ» և  «Աստղային սառույց» Valeriya Kudryavtsevaնախագծերին։ Այնուհետև, Լեռան հաղորդավարուհու դեր է կատարել  «Ամենալավ ֆիլմը 3-ԴԵ» ֆիլմում։ 2012 թվականին լույս է տեսել  «Արկած որոնողները» ֆիլմը, որտեղ Valeriya Kudryavtsevaդերասանուհին կատարել է լրագրող-լուսանկարչի գլխավոր դերը։ Նրա հաջորդ աշխատանքը եղել է «The կանայք» (2013) ֆիլմը։

2009 թվականին Լեռան հանդիպել է հայտնի ռուս երգիչ Սերգեյ Լազարևի հետ։ Չնայած տարիքային տարբերությանը՝  (Սերգեյը իր ընտրյալից փոքր էր 12 տարով) զույգը միասին երջանիկ է եղել երեք Valeriya Kudryavtsevaտարի։ 2012-ին զույգը բաժանվել է, որից հետո Լեռան սկսել է հանդիպել հոկեյիստ Իգոր Մակարովի հետ, ում հետ ամուսնացել է 2013 թվականի հունիսի 8-ին։  Լեռային հաճախ անվանում են «առանց տարիքի աղջիկ»՝ արժանին մատուցելով նրա երիտասարդ արտաքինին։ Ունենալով արդեն հասուն որդի՝ նա անսովոր երիտասարդ տեսք ունի և երբեք չի թաքցնում իր տարիքը։