Վիկտորիա Բեքհեմ [Victoria Beckham]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ ապրիլի 17, 1974թ. Ծննդյան վայրը՝ Խարլոու, Էսսեկս, Անգլիա Ամբողջական անունը՝ Victoria Caroline Beckham

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ ապրիլի 17, 1974թ.
Ծննդյան վայրը՝ Խարլոու, Էսսեկս, Անգլիա
Ամբողջական անունը՝ Victoria Caroline Beckham

Վիկտորիա Կերոլայն Բեքհեմ (անգլ.՝ Victoria Caroline Beckham), մինչ ամուսնությունը – Ադամս (անգլ.՝ Adams, ապրիլի 17, 1974 , Խարլոու, Էսսեկս,Անգլիա) – անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ և բիզնեսլեդի։ 1990-ական թվականների վերջին, փառքի գագաթնակետի ճանապարհին, Spice girls փոփ խմբում նա հայտնի էր որպես Posh Spice (շքեղ համեմունք), այդպես նրան կնքել է բրիտանական հայտնի Top of the Pops ամսագիրը 1996 թվականի հուլիսի հրատարակչության ժամանակ։ 2000 թվականին , երբ խմբի անդամները որոշեցին զբաղվել ինքնուրույն կարիերայով, Վիկտորիան սկսեց փոփ-կատարողի իր ուղին` հասնելով նրան, որ 10 սինգլները հայտնվեցին բրիտանական չարտերի առաջին հորիզոնականներում։

Նրա առաջին սինգլը «Out of Your Mind», գրավեց երկրորդ Victoria Caroline Beckhamտեղը բրիտանական UK Singles Chart-ում, դա եղել է նրա ամենամեծ ձեռքբերումը ամբողջ կարիերայի ընթացքում։ Վիկտորիան պայմանագրեր է ունեցել Virgin Records և Telstar Records ընկերությունների հետ։ Վիկտորիային մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում հայտնի դարձած ոճի առանձնահատկությունը։ Նա Rock & Republic-ի համար ջինսերի դիզայնով էր զբաղվում, հետագայում սկսեց իր սեփական ջինսե հագուստի արտադրությունը` dVb Style ։

Վիկտորիան թողարկեց արևային ակնոցների, ինչպես նաև Intimately Beckham օծանելիքը , որը վաճառվում է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Վիկտորիան համագործակցել է նաև Samantaha Thavasa և Shiantzy Chen Victoria Caroline Beckhamճապոնական բրենդերի հետ` զբաղվելով պայուսակների և զարդերի դիզայնով։ 2012 թվականին համագործակցելով Land Rover – ի հետ` թողարկեց ավտոմեքենայի սեփական մոդելը, որը կոչվեց Evoque Victoria Beckham Special Edition։  Բացի այդ Բեքհեմը թողարկեց երկու բեսթսելլեր. մեկը` ինքնակենսգրական, մյուսը «Ձեր գիդը» մոդայի աշխարհում։ Հեռուստատեսությունում Բեքհեմը մասնակցել է հինգ վավերագրական հաղորդումներում և ռեալիթի-շոուներում, ինչպես նաև Being Victoria Beckham և The Real Beckhams։ Նրա վերջին դոկումենտալ հաղորդումը Victoria Beckhem-ն է՝ Coming to America , որում նա 2007 թվականին ընտանիքի հետ ճանապարհորդում է ԱՄՆ-ով։ Նաև նա «Հիմարիկ Բետտին» սերիալում հանդես է եկել էպիզոդիկ դերում , 4 անգամ ժյուրի է եղել «Պոդիում», Germany’s Victoria Caroline BeckhamNext Topmodel և American Idol պրոեկտներում։ 2009 թվականին Բեքհեմների կարողությունը գնահատվել է 125 միլիոն ֆունտ ստերլինգ։

Վաղ հասակ

Վիկտորիա Կերոլայն Ադամսը  ծնվել է 1974 թվականի  ապրիլի 17-ին Հորլոուի Princess Alexandra հոսպիտալում, Էսսեկս կոմսությունում, մեծացել է Goffs Oak գյուղի հարակից մասում, Բրոկսբոն թաղամասում ՝ Ժակլին և Էնտոնի Ադամսների ընտանիքում: Էնտոնին ինժեներ էր, և ընտանեկան բիզնեսից եկամուտները թույլ էին տալիս պահել Վիկտորիային, ինչպես նաև եղբորը` Քրիստիանին և քրոջը` Լուիզային։ Վիկտորիան ավարտել է Չեսխանտի St. Mary’s High School-ը, Հարտֆորդշիր կոմսություն։ Նրանց կարողությունը ամաչեցնում էր Վիկտորիային: Նա խնդրում էր հորը ընտանեկան Rolls Royce-ով չկանգնել դպրոցի մոտ: Հետագայում Վիկտորիան պատմում է, որ ճնշված է եղել դպրոցում, իրեն անհաջողակ է համարել։

Victoria Caroline Beckham

Փոքր տարիքում նայելով Fame մյուզիքլը՝ Վիկտորիան որոշել է, որ հայտնի է դառնալու։ Այս դեպքը համընկել է այն Victoria Caroline Beckhamբանի հետ, որ Վիկտորիայի ծնողները հանձնել են Վիկտորիային Jason Theatre School։ 17 տարեկանում Վիկտորիան ընդունվել է Էպսոմի Laine Theatre Arts քոլեջը, որտեղ նա պարել է սովորել։

Կարիերա

Spice Girls

1993 թվականի մարտին Վիկտորիան աղջիկների խումբ հավաքելու մասին մի հայտարարություն նկատեց The Stage թերթում։ Պահանջվում էր, որպեսզի նրանք լինեին` փորձառու, ամբիցիոզ, իմանային երգել և պարել։ 1994 թվականին Վիկտորիան միացավ Spice Girls փոփ խմբին։ Մինչ իր ամուսնությունը նա հիշատակվում էր՝ որպես Վիկտորիա Ադամս։ Սկզբում խումբը կոչվում էր TOUCH, խմբի կVictoria Caroline Beckhamազմում էին նաև Մելանի Բրաունը, Էմմա Բանտոնը, Մելանի Չիսխոլմը և Ջերի Հոլիուելլը։ 1996 թվականին թողարկված խմբի առաջին սինգլը ՝ «Wannabe»-ը, դարձավ համար առաջինը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև՝ աշխարհի շուրջ 29 երկրում։ Դրան հաջորդեցին ևս 29 սինգլներ, որոնք դարձան առաջինը Spice, Spiceworld և Forever ալբոմների հետ միասին ԶԼՄ-ները խմբի յուրաքանչյուր անդամին անունով կնքեցին, Վիկտորիան դարձավ Posh Spice։ Այդ ժամանակների նրա ոճը տարբերվում էր․ հիմնականում կրում էր փոքրիկ սև զգեստներ և բարձր կրունկներով կոշիկներ։  Խումբը 1990-ական թվականների ամենահայտնի խմբերից էր, որը վաճառում էր 55 միլիոն ձայնասկավառակներ ամբողջ աշխարհով։ Երրորդ FOREVER ալբոմի թողարկումից հետո, որը այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ մյուս երկուսի համեմատ, խումբը դադարեց Victoria Caroline Beckhamձայնագրվել, ինչը Վիկտորիային ստիպեց առանձին կարիերա սկսել։ 2007 թվականին Spice Girls խումբը հայտարարեց վերամիավորման և տուրի անցկացման մասին՝ ի աջակցություն «Greatest Hits» ալբոմին։ Տուրը յուրաքանչյուր մասնակցի բերեց 10 միլիոն ֆունտ ստերլինգի եկամուտ: Ավելի Վաղ Վիկտորիան նշել էր, որ խմբի յուրաքանչյուր անդամի դուր է գալիս իր սեփական կարիերան նախընտրած ոճում, այսուհանդերձ 2007 թվականին թողարկվեց «Greatest Hits» ալբոմը, իսկ տուրը սկսվեց 2007 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այդ տուրի համար Վիկտորիան մազերը մգացրեց, նրա տղաներն ասում էին, որ Posh Spice-ը վերադարձել է։ Լոնդոնում The O2 Arena դահլիճում «Mama» երգը Վիկտորիան կատարեց իր տղաների հետ միասին։ Կանադայում, երբ մասնակիցներից յուրաքանչյուրը կատարում էր իր սոլո-կոմպոզիցիաներից ամենահայտնիները, Վիկտորիան արեց այն, ինչ նրա մոտ ամենալավն է ստացվում՝ Victoria Caroline Beckhamիրականացրեց ցուցադրություն պոդիումի վրա, որտեղ պարողները մարմնավորում էին պապարացիներին։

2000 թվականի օգոստոսի 14-ին Վիկտորիան թողարկեց իր առաջին «Out of Your Mind» սինգլը՝ համագործակցությամբ Դեյն Բաուերսի և Truesteppers-ի: Սինգլի թողարկման շաբաթը համընկավ Spiller-ի «Groovejet (If This Ain’t Love)» կոմպոզիցիայի դուրս գալուն, և բոլոր հորիզոնականներում մրցակցություն սկսվեց , «Posh vs. Posher» անվանումով»: Արդյունքում Վիկտորիայի սինգլը զիջեց Սոֆիի երգին, և գրավեց երկրորդ տեղը բրիտանական UK Singles Chart չարտում: Victoria Caroline BeckhamՍինգլի թողարկումից առաջ 2000 թվականի հուլիսի 8-ին Բեքհեմը բարեգործական Prince’s Trust charity կազմակերպության համար միջոցներ ձեռք բերելու նպատակով համերգով հանդես եկավ լոնդոնյան Գայդ-պարկում: Նա երգում էր «Out of Your Mind» հարյուր հազարանոց հանդիսատեսի առաջ։ Ավելի ուշ Վիկտորիան պայմանագիր կնքեց Virgin records ձայնագրման ստուդիայի հետ։ Նրա հաջորդ սինգլը «Not Such An Innocent Girl» թողարկվեց սեպտեմբերի 17-ին, և նորից մրցակցություն սկսվեց Կայլի Մինոգի «Can’t Get You Out Of My Head» ստեղծագործության միջև: Չնայած Վիկտորիայի խոշոր
գովազդային արշավին՝  Victoria Caroline Beckhamնրա երգը գրավեց ընդամենը 6-րդ տեղը բրիտանական չարտում: Վիկտորիայի առաջին ալբոմը լույս տեսավ 2001 թվականի հոկտեմբերի 1-ին՝ չարտերում զբաղեղնելով 10-րդ հորիզոնականը։ Ալբոմը, որը, ըստ ենթադրության, պետք է բերեր հինգ միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ, թողարկվեց ընդամենը 50000 օրինակով։ Երկրորդ և վերջին սինգլը այդ ալբոմից դարձավ «A Mind of Its Own» կոմպոզիցիան, որը թողարկվեց 2002 թվականի փետրվարի 11-ին։ Սինգլը բրիտանական չատերում գրավեց վեցերորդ հորիզոնականը և տպագրվեց 56500 օրինակով։ Շշուկներ էին պտտվում, որ ձայնագրման աստիճանը չի թույլատրում նրան հVictoria Caroline Beckhamայտնվել առաջատարների եռյակում, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին։

Երրորդ սինգլը՝ «I Wish», այդպես էլ լույս չտեսավ։ Կատարվեց ռեմիքս Ռոբբի Կրեյգի հետ միասին, որը ներկայացվեց Friday Night’s All Wright շոուի ժամանակ։ Շուտով հայտնի դարձավ, որ Վիկտորիան հղի է երկրորդ զավակով, և սինգլի նկարահանման տեսահոլովակները ստիպված էին հետաձգել, ինչի պատճառով Վիկտորիան դադարեցրեց համագործակցությունը Virgin records-ի հետ։

Ներկա պահին Վիկտորիան աշխատում է մոդայի ասպարեզում, թողարկում է հագուստ, պայուսակներ, շրջազգեստների և արևային ակնոցների հավաքածու։ Վիկտորիան թողարկեց նաև Intimately Beckham բույրով օծանելիքը։ Ճապոնական
Samantha Thavasa -ի ընկերության հետ Վիկտորիան արտադրեց պայուսակների և զարդերի սեփական հավաքածուն, բացի այդ թողարկեց երկու բեստսելլեր՝ ինքնակենսագրական և Victoria Caroline Beckhamգիդ մոդայի ասպարեզում։ Ամուսնու՝ Դեվիդ Բեքհեմի հետ Վիկտորիան թողարկեց հագուստի և dVb (David and Victoria Beckham), պարֆյումի հավաքածու, որը համարվում է Beckham Brand Ltd-ի մի մաս։ Կազմակերպությունը թողարկում է կանանց և տղամարդկանց ջինսեր, արևային ակնոցներ, օծանելիք, բրդյա հագուստներ և աքսեսուարներ։ 2007 թվականին dVb օծանելիքն վաճառվել է ավելի քան 100 միլիոն դոլլարի։ 2007 թվականին Բեքհեմը հատուկ ճապոնական շուկայի համար թողարկեց V Sculpt կոսմետիկա։ 2009 թվականի ձմռանը Վիկտորիան աշխարհին ներկայացրեց Victoria Beckham Collection-ից 10 զգեստ, որը մեծ արձագանք ունեցավ և այժմ վաճառվում է աշխարհի հեղինակավոր խանութներում։

ՎVictoria Beckhamիկտորիա Բեքհեմը թողարկել է երկու գիրք։ Առաջինը՝ Learning to fly, հրատարակվել է 2001 թվականին Michel Joseph հրատարակչության կողմից, և համարվում է ինքնակենսաագրական։ Երկրորդը՝ That Extra an Inch։ hair, heels and everything-ը, թողարկվել է 2006 թվականին Penguin Books հրատարակչության կողմից։ That Extra an Inch գիրքը ներկայացվել է հանրությանը 2006 թվականի հոկտեմբերի 31-ին լոնդոնյան Selfridges խանութում։ Լիտվայում այս գրքի վաճառքը ռեկորդ սահմանեց` անցնելով Դեն Բրաունի «Դա Վինչիի Ծածկագիր» գրքին։

1999 թվականի հուլիսի 4-ից Վիկտորիան ամուսնացած է ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի հետ։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել իռլանդական Լատրելստոուն դղյակում։ Նրանք ունեն չորս երեխա։ Երեք Victoria Caroline Beckhamտղա՝ Բրուկլին Ջոզեֆ Բեքհեմը(մարտի 4, 1999), Ռոմեո Ջեյմս Բեքհեմը (սեպտեմբերի 1, 2002), Կրուզ Դեվիդ Բեքհեմը (փետրվարի 20, 2005), և դուստրը Սեվեն Բեքհեմը (հուլիսի 10, 2011)։ Ընտանիքը ապրում էր Լոս-Անջելեսում (նահանգ Կալիֆորնիա, ԱՄՆ), սակայն 2013 թվականին տեղափոխվեց Լոնդոն։

Վիկտորիան ունի հինգ դաջվածք։ Առաջին դաջվածքը նա արել է 2001 թվականին. գոտկատեղին երեք ութանկյուն աստղեր, որոնք խորհդանշում են իրեն, ամուսնուն և իրենց տղային։ Հիմա, երբ Բեքհեմը ևս երկու տղա ունի հայտնվել են ևս երկու աստղեր և եբրայերենով գրություն «אני ואהוב שלי אהוב שלי — לי, הוא מלחך בין שושני», որը նշանակում է .«Ես պատկանում եմ իմ սիրեցյալին, իսկ իմ սիրեցյալը ՝ինձ» (Գիրք Գրքոց 6։3)։ Այդպիսի դաջվածք ունի նաև Դեվիդը իր ձախ ձեռքին, դաջվածքները արվել են նրանց ամուսնության յոթերորդ տարելիցին` 2006 թվականին։ Վիկտորիայի ձախ դաստակին փորագրված է նրա ամուսնու անվան առաջին տառերը DB, նման դաջվածք Դևվիդ Բեքհեմը ևս ունի, նրա ձախ դաստակին դաջված է Victoria։ Աջ դաստակին Դեվիդի և Վիկտորիայի մոտ դաջված է «VII.V.MMVI» (մայիսի 8, 2006 թվական), և գրություն De Integro, որը լատիներեն նշանակում է նորից, կրկին։

Նյութի աղբյուրը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

.