Վիկտորիա Ռուֆֆո [Victoria Ruffo]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝  31 մայիսի 1962թ․ Ծննդյան վայրը՝ Մեխիկո, Մեքսիկա Ամբողջական անունը՝ María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno Ruffo

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 31 մայիսի 1962թ․
Ծննդյան վայրը՝ Մեխիկո, Մեքսիկա
Ամբողջական անունը՝ María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno Ruffo

Վիկտորիա Ռուֆֆո (ամբողջական անունը՝ Վիկտորիա Էուխենիա Գլադելուպե Մարտինես դել Ռիո Մորենո Ռուֆֆո) –մեքսիկացի հայտնի դերասանուհի, ով ԱՊՀ երկրներում մեծ ճանաչում ստացավ  «Պարզապես Մարիա» սերիալում կատարած Մարիա Լոպեսի դերով։ Երբևէ այդ սերիալի ցուցադրման ժամերին քաղաքների Victoria Ruffoփողոցները դատարկվում էին, իսկ մարդիկ խմբերով գամվում էին հեռուստացույցների էկրաններին՝ ուշադիր հետևելով սիրելի հերոսուհու ամեն մի քայլին։  Վիկտորիա Ռուֆֆոյի աստղը սահուն կերպով հայտնվեց եվրոպական երկնակամարում, սակայն սերիալի ավարտից հետո նույնքան սահուն կերպով էլ մարեց։

Victoria RuffoՄեքսիկական սերիալների ապագա աստղը ծնվել է 1962 թվականի մայիսի 31 -ին Մեքսիկայի մայրաքաղաքում ամենասովորական ընտանիքում, որտեղ նրանից բացի կային ևս երկու դուստր։ Նրա ծնողները՝ Գվադելուպե Մորենոն և Ռամոն Մարտինեսը, եղել են սովորական աշխատավորներ, ովքեր ինչ-որ բանով աչքի չեն ընկել։ Բայց չի կարելի նույնը ասել նրանց դստեր մասին։  Բնությունից օժտված գեղեցկությամբ և դերասանական տվյալներով՝ նա վաղ մանկությունից եղել է Victoria Ruffoդպրոցական բոլոր ներկայացումների աստղը։ Այնտեղ նա արել է իր առաջին  բեմական քայլերը, ինչպես նաև՝ առաջին անգամ ուրախություն ապրել հնչող ծափողջույններից։ Ինչպես նշում է դերասանուհին՝ համընդհանուր ուշադրության կենտրոնում լինելուն նա սովոր է մանկուց, այդ Victoria Ruffoպատճառով երբևէ չի վախեցել հանրային ելույթներից, փորձերից և քասթինգներից։ Հարկ է նշել, որ կինոկարիերայի մասին երազել են նաև նրա քույրերը՝ Մարսելան և Գաբրիելան։ Այդ պատճառով քույրերը ամենուր գնացել են երեքով և աջակցել միմյանց ելույթի ժամանակ։ Նրանք միասին սովորել են սցենարը և պատրաստվել քասթինգներին։ Մի փոքր առաջ անցնելով նշենք, որ մեր հերոսուհու երկու քույրերն էլ հետագայում ճանաչում են Victoria Ruffoստացել իրենց հարազատ Մեքսիկայում։ Մարսելան դարձել է հայտնի պրոդյուսեր, իսկ Գաբրիելան՝ հեռուստահաղորդավարուհի։ Սակայն այդ ժամանակահատվածում ֆորտունան ժպտում է նրանցից միայն մեկին՝ Վիկտորիային։ Շնորհիվ վառ արտաքինի և կրակոտ խառնվածքի՝ երիտասարդ դերասանուհին հեշտությամբ տպավորում էր ռեժիսորներին։ Այդպիսով, արդեն տասնութ տարեկանում Վիկտորիան Victoria Ruffoկարողանում է ստանալ իր առաջին լուրջ դերը մեքսիկական «Մի բժշկի խնդիրներ» սերիալում։ Դրան հաջորդում են մի քանի նոր դերեր  «Ապրել կարմիր աշխարհում» (“Al rojo vivo”), «Դրախտի որոնումներում» (En busca del Paraíso) և «Սիրիր ինձ հավերժ» (Quiéreme siemprе) հեռուստանովելներում։  Այդ ֆիլմերից յուրաքանչյուրը, որոնք էկրաններ են Victoria Ruffoբարձրացել 1980-ից  1982 թվականներին, Վիկտորիա Ռուֆֆոյին բերում են իրեն արժանի փառքն ու ժողովրդականությունը։ Սակայն դա դեռ սկիզբն էր։

1983 թվականին Վիկտորիա Ռուֆֆոն մարմնավորում է Նատալիա Ռամիրեսին  «Գիշատիչը» (La fiera) սերիալում։ Այդ դերասանական աշխատանքը դեբյուտային է դառնում դերասանուհու համար՝ որպես ֆիլմի գլխավոր հերոսուհի։ Մինի սերիալը մեծ հաջողություն է Victoria Ruffo ունենում Մեքսիկայում և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի որոշ երկրներում։ Երկու տարի անց այդ դերը Վիկտորիային բերում է իր առաջին մրցանակը՝  TVyNovelas-ըշ  «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։

Այդ պահից սկսած դերասանուհու կարիերան իսպանախոս երկրներում արագորեն վերելք է ապրում։ Երկրպագուները նրան ողողում են սիրային Victoria Ruffoնամակներով, իսկ ռեժիսորները՝ տասնյակ նոր դերերով։ Այդպիսով, արդեն շուտով հմայիչ մեքսիկուհու ֆիլմագրությունում հայտնվում են ևս մի քանի վառ ֆիլմեր։ 1985 թվականին դերասանուհին կատարում է Խուանա Իրիսի դերը համանուն սերիալում, իսկ երկու տարի անց մասնակցում  «Վիկտորիա» ֆիլմի նկարահանումներին, որը նույնպես նրան հաջողություն է բերում։ Այդ դերերի համար աղջիկը կրկին նոմինացվում է TVyNovelas մրցանակաբաշխությանը, որը տրվում է համանուն ամսագրի և մեքսիկական Televisa հեռուստաընկերության կողմից և համարվում է  Victoria Ruffoհեղինակավոր Լատինական Ամերիկայում։ Այդ ընթացքում հեռուստատեսային նկարահանումներին զուգահեռ դերասանուհին սկսում է  խաղալ նաև մի քանի թատերական ներկայացումներում։  Այս ուղուն աղջիկը վերադարձել է իր ողջ կյանքում՝ հանդես գալով այնպիսի հայտնի Victoria Ruffoներկայացումներում, ինչպիսիք էին՝ «Կնքահոր հարսանիքը», «Նիննետ» և «Սինյոր Մուրսիա»։  1989 թվականին Վիկտորիա Ռուֆֆոն իր հին ծանոթ պրոդյուսեր Վալենտին Պիմշտեյնի հրավերքով ընդգրկվում է «Պարզապես Մարիա» սերիալի դերասանական կազմում։ Այս ֆիլմը դառնում է ամենահաջողը մեքսիկացի դերասանուհու կարիերայում և ձեռք բերում լեգենդար կարգավիճակ ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև՝ ԱՊՀ երկրներում։ Սերիալի 143 սերիաների ընթացքում գլխավոր հերոսուհին հարազատ է դառնում հարյուր հազարավոր մVictoria Ruffoարդկանց համար նախկին Խորհրդային Միության բոլոր անկյուններում։ Նրա անունով կոչում  են  երեխաների, իսկ Բելառուսում նույնիսկ աճեցվում է խնձորների հատուկ տեսակ, որը կոչվում է «Պարզապես Մարիա»։ Աղմկահարույց սերիալի մեծ հաջողությունից հետո դերասանուհին հաճախ է այցելում ԱՊՀ երկրներ, հարցազրույցներ տալիս և նկարահանվում հեռուստանախագծերում։

Victoria RuffoԴրանից հետո դերասանուհին նկարահանվել է մի քանի նոր հեռուստասերիալներում, որոնցից յուրաքանչյուրը ճանաչում է գտել։ 1993-ից 2008 թվականներ ընկած ժամանակահատվածում էկրաններ են բարձրանում «Քմհաճույք», «Աղքատ հարուստ աղջիկ», «Ապրում եմ հանուն Ելենայի», «Գրկիր ինձ ամուր» ֆիլմերը, ինչպես նաև՝ «Խորթ մայր» և «Վիկտորիա» սերիալները, Victoria Ruffoորոնք ճանաչում են ստանում Կոլումբիայում և ԱՄՆ-ում։

Ներկայումս Վիկտորիա Ռուֆֆոն ժամանակակից Մեքսիկայի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է և  «Տելեվիսա» հեռուստաալիքի ամենաբարձր վարձատրվող աստղը։ Ֆիլմերում Victoria Ruffoդերերից բացի Վիկտորիան նաև աշխատում է որպես հեռուստահաղորդավարուհի և խաղում թատրոնում։

Վիկտորիան ամուսնացած  է եղել երկու անգամ։ Նրա առաջին ամուսինը եղել է հայտնի դերասանուհի Սիլվիա Դերբեսի որդին՝ Էուխենյոն։ Նրանց սիրավեպը Victoria Ruffoսկսվել է  «Պարզապես Մարիա» սերիալի նկարահանումների ժամանակ, որտեղ հանդես էր գալիս նաև նրա ապագա ամուսնու մայրը։ 1992 թվականի ապրիլին Վիկտորիան և Էուխենյոն որդի են ունենում՝ Խոսե Էդուարդոյին։ 1996թվականին նրանք Victoria Ruffoամուսնալուծվում են։

2001 թվականին Վիկտորիա Ռուֆֆոն ամուսնանում է երկրորդ անգամ։ Դերասանուհու նոր ամուսինն է դառնում մեքսիկացի քաղաքական գործիչ Օմար Ֆայադը։ 2004 թվականին «Պարզապես Մարիան» ամուսնուն երկվորյակներ է նվիրում՝ Վիկտորիային և Անուարին։