Վլադիմիր Պոզներ [Vladimir Pozner]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝հեռուստալրագրող Ծննդյան ամսաթիվը՝  1 ապրիլի  1934թ․ Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա Ամբողջական անունը՝ Վլադիմիր Վլադիմիրի Պոզներ

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝հեռուստալրագրող
Ծննդյան ամսաթիվը՝ 1 ապրիլի 1934թ․
Ծննդյան վայրը՝ Փարիզ, Ֆրանսիա
Ամբողջական անունը՝ Վլադիմիր Վլադիմիրի Պոզներ

Վլադիմիր Պոզներ-հեռուստահաղորդավար, հեռուստալրագրող։

Վլադիմիր Վլադիմիրի Պոզները ծնվել է 1934 թվականի ապրիլի  1-ին Փարիզում։

Մայրը՝ Ժերալդա Լյութթեն Պոզներ (01.04.1910 — 28.05.1985)։  Ծննդյան վայրը՝ Արկաշոն, Ֆրանսիա։

Vladimir PoznerՀայրը՝ Վլադիմիր Ալեքսանդրի Պոզներ  (24.10.1908 — 31.07.1975)։ Ծննդյան վայրը՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան։

Հակառակ համաժողովրդական համոզմունքի՝ Վլադիմիր Պոզների հայրը ոչ մի կապ չունի գրականության հետ, թեև նրան հաճախ շփոթում են ֆրանսիացի գրող, հրապարակախոս և սցենարիստ Վլադիմիր Պոզների հետ (ծնվել է Փարիզում  1905թ.)։

Vladimir Pozner1934 թվականին մոր հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյան Նահանգներ։

1939 թվականին ԱՄՆ-ում նրանց է միացել հայրը, որտեղ էլ տեղի է ունեցել նրա ծնողների ամուսնության պաշտոնական գրանցումը։

1939 թվականի գարնանը ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա։

1940 թվականին կրկին ծնոնղերի հետ վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

1945 թվականին ծնվել է նրա եղբայր Պավելը։

Vladimir Pozner1941-1946 թվականներին սովորել է  «Սիթի ընդ Քանթրի» դպրոցում։

1946-1948 թվականներին սովորել է Սթայվեսանտի ավագ դպրոցում։

1948 թվականի դեկտեմբերին ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիայի օկուպացիայի խորհրդային գոտի  (արևելյան Բեռլին)։  1949-ից 1951 թվականներին սովորել է Հիտլերից Խորհրդային Միության փախած գերմանական կիսաէմիգրանտների երեխաների հատուկ միջին գերմանա-ռուսական դպրոցում։

Vladimir Pozner1951 թվականի սովորել է խորհրդային գիշերային դպրոցում։

1952 թվականին տեղափոխվել է Խորհրդային Միություն։

1953 թվականին ընդունվել է ՄՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը։

1958 թվականին ավարտել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը  «Մարդու ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ։ Համալսարանը ավարտելուց հետո սկսել է գումար վաստակել անգլերեն և անգլերենից գիտական թարգմանություններ կատարելով, սիրել Vladimir Poznerէ թանգմանել անգլերեն պոեզիաներ, ինչով էլ գրավել է Սամուիլ Յակովլեվիչ Մարշակի ուշադրությունը։ Մարշակի հրավերքով դարձել է նրա գրական քարտուղարը և նրա մոտ աշխատել երկու տարի (1960-61 թթ.)։

Տպագրվել են նրա մի քանի արձակ և բանաստեղծական թարգմանությունները։

1961 թվականի հոկտեմբերից սկսել է աշխատել Քաղաքական նորությունների գործակալությունում, իսկ  1970 թվականին՝ Vladimir Poznerտեղափոխվել Հեռուստատեսության և Ռադիոյի  հանձնաժողով՝ որպես ԱՄՆ և Անգլիա ռադիոհեռարձակման գլխավոր խմբագրության մեկնաբան։ Մինչև 1985 թվականի ավարտը ամեն օր վարել է իր ռադիոհաղորդումը։ Մոսկվայի Օլիմպիական խաղերի լուսաբանման համար պարգևատրվել է  «Աշխատանքային խիզախության» շքանշանով։ 1967 թվականին միացել է Կոմունիստական կուսակցությանը։

1985 թվականի դեկտեմբերին եղել է  «Լենինգրադ-Սիեթլ», իսկ 1986 Vladimir Poznerթվականին «Լենինգրադ-Բոստոն» հեռուստակամուրջի վարողը։ Դա Վլադիմիր Պոզների դեբյուտն էր հայրենական հեռուստատեսությունում։ 1986 թվականին դառնում է քաղաքական սյունակագիր,  1991 թվականի ապրիլին ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքում է ԽՍՀՄ-ի Պետհեռուստառադիոն, դուրս գալիս Կոմունիստական կուսակցությունից։

1991 թվականի սեպտեմբերին միասին հաղորդում վարելու հրավերք Vladimir Poznerէ ստանում ամերիկացի հեռուստալրագրող Ֆիլ Դոնահյուից։ Մեկնում է ԱՄՆ, որտեղ մի քանի տարի շարունակ վարում է «Պոզներ և Դոնահյու» հաղորդաշարը  CNBC հեռուստաընկերությամբ։

1996 թվականից Վլադիմիր Պոզները ԱՄՆ-ում վարում է ևս մեկ հեղինակային հաղորդաշար՝ Final edition («Շաբաթվա ամփոփում»)։ Միևնույն ժամանակ՝  1993 թվականից սկսած, Վլադիմիր Պոզները, ապրելով Նյու Յորքում, ամեն ամիս թռչում է Մոսկվա աշխատանքի, որպեսզի ձայնագրվի ամենաշաբաթյա «Մենք», «Դիմակով մարդը», Parting With Illusions«Եթե»  հեռուստածրագրերում։

1990—1991 թվականներին ԱՄՆ-ում հրապարակվում են Պոզների երկու գրքերը՝  Parting With Illusions ինքնակենսագրականը և  ԽՍՀՄ-ի փլուզման մասին  Eyewitness: A Personal Account of the Unraveling of the Soviet Union գիրքը։

1997 թվականի փետրվարին վերադառնում է Մոսկվա, որտեղ շարունակում է վարել «Մենք», «Դիմակով մարդը» հեռուստածրագրերը, ինչպես նաև՝  «Եկեք դա քննարկենք» ռադիոծրագիրը։ 1997 թվականին կնոջ հետ Մոսկվայում բացում է  «Հեռուստատեսային վարպետության դպրոց» երիտասարդ տարածաշրջանային լրագրողների համար։

Vladimir PoznerՊարգևատրվել է  «Լավագույն աշխարհի համար» ոսկե շքանշանով (ԱՄՆ, 1997 թ.),  «Ոսկե կոչնազանգ» մրցանակով, Մասս-Մեդիա-94 փառատոնի  «Լավագույն հեռուստահաղորդավար» մրցանակով,   «Թավշյա սեզոն» հեռուստածրագրերի փատառոնի ժյուրիի հատուկ մրցանակով,  1995 թվականին՝ Ռուսաստանի Լրագրողների միության «Ոսկե գրիչ» մրցանակով։ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան նրան շնորհել է Դմիտրիյ Խոլոդովի մրցանակ «Ռուսաստանի մասին լավագույն ռեպորտաժ» անվանակարգում։  «ТЭФИ» ազգային հեռուստատեսային մրցույթի մրցանակակիր է դարձել ինը անգամ, երեք անգամ արժանացել է Հեռուստատեսային արվեստի և գիտության ազգային ակադեմիայի (ԱՄՆ) մրցանակին։

2000 թվականի նոյեմբերից 2008 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում Պոզները «Առաջին ալիքով» վարել է ամենշաբաթյա  «Ժամանակներ» հասարակա-Final editionքաղաքական թոք շոուն։ 2008 թվականի սեպտեմբերին հայտարարել է այդ ծրագրի փակման մասին։

2004 թվականի դեկտեմբերի 1-ին հեռուստաեթեր դուրս եկավ  «Ժամանակն է ապրել» հեռուստամարաթոնի առաջին եթերը, որը նվիրված էր ՁԻԱՀ-ին։ Թոք շոուի վարողն ու նախաձեռնողներից մեկը Պոզներն էր։

Որպես մեկնաբան՝ մասնակցել է  «Ռինգի արքա» շոուին, որը ցուցադրվել է  «Առաջին ալիքով»։ 1-ին սեզոնը՝ 2007 թվական,  2-րդ սեզոն՝2008 թվական։

2008 թվականի  փետրվարի 11-ից մայիսի 26-ին ամեն շաբաթ  «Առաջին ալիքի» եթեր է դուրս գալիս  «Մեկհարկանի Ամերիկա » հաղորդաշարը՝ Իվան Ուրգանտի և Vladimir PoznerՎլադիմիր Պոզների մասնակցությամբ։  Դրանից հետո լույս է տեսնում  «Մեկհարկանի Ամերիկա» գիրքը՝ Վլադիմիր Պոզների, Իվան Ուրգանտի և Բրայան Կանի համահեղինակությամբ։

1994 թվականին ընտրվել է Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ և գլխավորել այն մինչև 2008 թվականի հոկտեմբերի 26-ը։

2008 թվականի նոյեմբերի 17-ին   «Առաջին ալիքով» տեղի ունեցավ Վլադիմիր Պոզների հեղինակային  «Պոզներ» հաղորդաշարի պրեմիերան։

Vladimir Pozner2009 թվականին ցուցադրվեց Ֆրանսիայի մասին «Տուր դե Ֆրանս» հաղորդաշարը, որից հետո լույս տեսավ համանուն գիրքը։

2012 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ  «Պարֆենով և Պոզներ» հեռուստածրագրի պրեմիերան «Дождь» հեռուստաալիքով, որտեղ երկու լրագրողներ քննարկում էին  նրանց տեսանկյունից ամենավառ իրադարձութունները աշխարհում։  «Дождь» և Առաջին ալիք հեռուստաընկերություններից մեկում աշխատանքը շարունակելու   ընտրության առջև կանգնելով՝ Պոզները ընտրում է Առաջին ալիքը։

Vladimir Pozner2011 թվականին սկսվում է նկարահանել Իտալիայի մասին  «Նրանց Իտալիան» հաղորդաշարը, որը Առաջին ալիքի եթեր է դուրս գալիս 2012 թվականի հուլիսին։

Վլադիմիր Պոզները իր եղբայր Պավելի հետ Մոսկվայում բացում է  ֆրանսիական «Ժերալդին» ռեստորանը՝ անցանված ի պատիվ Պոզներ եղբայրների մոր։ Ռեստորանը brasserie տեսակի հաստատություն է, որոնք տարածված են Ֆրանսիայում։

2012 թվականի փետրվարին լույս է տեսնում «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գրքի ռուսերեն տարբերակը։

2013 թվականի աշնանը Առաջին ալիքով ցուցադրվում է ութմասանոց Vladimir Poznerփաստագրական ֆիլմ Վլադիմիր Պոզների մասին՝  «Գերմանական գլուխկոտրուկ»։

2015 թվականի սկզբին սկսվել է ցուցադրվել Վլադիմիր Պոզների և Իվան Ուրգանտի հերթական փաստագրական ֆիլմը՝ «Անգլիան ընդհանապես  և մասնավորապես»։

2014 թվականի հոկտեմբերին սկսվել են Իսրայելի մասին պատմող Պոզների նոր ֆիլմի՝«Հրեական երջանկության» նկարահանումները։

Vladimir PoznerԸնտանիքը
Առաջին կինը  (1957-1967թթ․)՝ Վալենտինա Չեմբերջի։
Առաջին ամուսնությունից դուստրը՝ Եկատերինա Վլադիմիրի Չեմբերջի (Ծնվ. 1960), ապրում է Բեռլինում, կոմպոզիտոր է և դաշնակահար։
Թոռները՝ Մարիա (1984), Նիկոլայ (1995)։
Երկրորդ կինը(1969—2005)՝ Եկատերինա Օռլովա («Պոզների դպրոցի» տնօրեն)։
2008 թվականին պաշտոնապես գրանցել է ամուսնությունը Նադեժդա Սոլովյովայի հետ, ով «SavEntertainment» ընկերության հիմնադիրն է։