Ուիթնի Հյուսթոն [Whitney Houston]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի, երգչուհի, մոդել, ռեժիսոր, պրոդյուսեր: Ծննդյան ամսաթիվը՝9 օգոստոսի 1963 թ.: Մահվան ամսաթիվը՝ 11 փետրվար 2012 թ.: Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Նյուարկ: Ամբողջական անունը՝ Whitney Elizabeth Houston:

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի, երգչուհի, մոդել, ռեժիսոր, պրոդյուսեր
Ծննդյան ամսաթիվը՝9 օգոստոսի 1963 թ.
Մահվան ամսաթիվը՝ 11 փետրվար 2012 թ.
Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Նյուարկ
Ամբողջական անունը՝ Whitney Elizabeth Houston

Ուիթնի Հյուսթոն (Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն)  (1963-2012) -երգչուհի (փոփ, սոուլ, R&B), պրոդյուսեր, դերասանուհի, ֆոտոմոդել:

Ուիթնին ծնվել է  1963 թվականի օգոստոսի 9-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում:  Նրա մայրը զբաղվում էր երգեցողությամբ, այնպես որ Ուիթնին մանկուց անտարբեր չէր երաժշտության նկատմամբ: Նա այցելում էր մի քանի եկեղեցիներ, իսկ 11 տարեկանում դարձել  է մեներգչուհի եկեղեցական երգչախմբում: Առաջին պայմանագրերը ձայնագրման ստուդիայի հետ Ուիթնի Հյուսթոնի կենսագրությունում կնքվել են 1980-ական թվականների սկզբին: Նյու Յորքում կատարումներից մեկի ժամանակ երգչուհուն նկատել են «Arista Records» ընկերության ներկայացուցիչները: Շուտով Ուիթնին պայմանագիր է կնքել այդ ընկերության հետ: 1983 թվականին Հյուսթոնը մասնակցել  է «Մերֆ Գրիֆֆինի շոուին» և դարձել հայտնի ամբողջ երկրում:

Ուիթնի Հյուսթոնի կարիերայում առաջին ալբոմը թողարկվել է 1985 թվականին: Այն երգչուհուն  բերել է  մեծ ճանաչում և բարձր հորիզոնականներ երաժշտական տասնյակներում: Երգչուհու դեբյուտը այնքան հաջող էր, որ հենց առաջին ալբոմից հետո նա ստացավ մի քանի կարևոր մրցանակ: Օրինակ՝   «Գրեմմի», «Emmy», «MTV Video Music Awards» և այլն:  Հաջորդ ալբոմը, որը թողարկվել է  1987-ին, նույնպես տասնյակներում միանգամից գրավել է առաջին հորիզոնականները (ամերիկյան և բրիտանական):

Երգչուհու երրորդ ալբոմը՝ «I’m Your Baby Tonight»-ը,  որը բացահայտեց նրա տաղանդը մի փոքր այլ ժանրերում, լույս տեսավ  1990 թվականին: Թեև ալբոմը վաճառվեց մի քիչ ավելի վատ, քան նախորդները, բայց արժանացավ քննադատների մեծ դրվատանքին: Իսկ 1991 թվականին երգչուհին կատարեց ազգային օրհներգը Սուպեր գավաթին՝ միաժամանակ այս սինգլը  դարձնելով կոմերցիոն:

Հյուսթոնի դեբյուտը կինոյում եղավ  1992 թվականին: Իր մասնակցությամբ  «Թիկնապահը»  ֆիլմում Ուիթնի Հյուսթոնը կատարել է 6 երգ:  «I Will Always Love You» սինգլը նրան  բերեց մեծ հաջողություն և  «Գրեմմի» մրցանակներ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում:

Հաջորդ  «My Love Is Your Love» ալբոմը  թողարկվել է 1998 թվականին, իսկ դրանից առաջ Հյուսթոնը ձայնագրել է մի քանի սաունդթրեք («Waiting to Exhale», «The Preacher’s Wife» ֆիլմերի համար): Ալբոմը բացահայտում է  Ուիթնիի տաղանդի նոր սահմանները:  2000 թվականին երգչուհին կրկին մրցանակի է արժանացել Ազգային Ակադեմիայում, այս անգամ՝ որպես «Լացագույն  R&B երգչուհի»: Ընդհանուր առմամբ, Ուիթնի Հյուսթոնը թողարկել է լավագույն երգերի ութը հավաքածու:

Իսկ հաջորդ ստուդիական ալբոմը դուրս եկավ  2002 թվականին («Just Whitney»), բայց արժանացավ խիստ քննադատությունների: «One Wish: The Holiday Album» ալբոմը  2003 թվականին նույնպես չունեցավ կոմերցիոն հաջողություն, իսկ քննադատների մոտ հակասական ընդունելություն գտավ: 2009 թվականին թողարկվեց Ուիթնի Հյուսթոնի  «I Look To You» ալբոմը:

1992 թվականին Հյուսթոնը ամուսնացավ երգիչ Բոբբի Բրաունի հետ: Բազմաթիվ ընտանեկան բարդ իրավիճակներից հետո (սկանդալներ, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործում) Ուիթնին ամուսնալուծվեց  2006  թվականին: 2007 թվականին դատարանի որոշմամբ նրա դուստր Քրիսթինան հանձնվեց մոր խնամակալությանը: Նույն թվականին Բրաունը որոշեց բողոքարկել որոշումը, բայց արդյունքը մնաց նույնը:

Երգչուհին մահացավ  2012 թվականի փետրվարի 11-ին  Beverly Hilton հյուրանոցում: Հետագայում հրապարակվեց հետաքննության արդյունքները, որոնք սահմանել էին մահվան պատճառը՝  ջրահեղձություն, սրտի հիվանդություն և թմրանյութերի ընդունում: