Վիլհելմ Ռենտգեն [ Wilhelm Conrad Röntgen]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ֆիզիկոս Ծննդյան ամսաթիվը՝25 մարտի 1845թ. Մահվան ամսաթիվը՝10 փետրվարի 1923թ. Ծննդյան վայրը՝ Ռեմշայդ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Գերմանիա Ամբողջական անունը՝  Wilhelm Conrad Röntgen

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ ֆիզիկոս
Ծննդյան ամսաթիվը՝25 մարտի 1845թ.
Մահվան ամսաթիվը՝10 փետրվարի 1923թ.
Ծննդյան վայրը՝ Ռեմշայդ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Գերմանիա
Ամբողջական անունը՝ Wilhelm Conrad Röntgen

Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն (25.03.1845-10.02.1923)-գերմանացի ականավոր ֆիզիկոս։

Գերմանացի մեծ ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845 թ. մարտի 27-ին, Դյուսելդորֆի մոտ: Նա 1895թ.-ին հայտնագործել է կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները:

Այդ հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես՝ հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։ Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերեց «ամենուր թափանցող» ճառագայթներ՝ X-ճառագայթներ:

Հետագա փորձարկումները ցույց են տալիս, որ X-ճառագայթներն առաջանում են այնտեղ, որտեղ կատոդային ճառագայթները դիպչում են կատոդի խողովակի ներսի պատնեշին: Գիտնականը հատուկ խողովակ է պատրաստում, որն ապահովում է իքս-ճառագայթների հոսքը: Այդ խողովակի միջոցով նա ուսումնասիրում և նկարագրում է նախկինում անհայտ ճառագայթների հիմնական հատկանիշները, որոնք ստանում են ռենտգենյան անվանումը:

Ռենտգենյան ճառագայթման շնորհիվ Ռենտգենը կարողանում է ստանալ առաջին նկարները: Գերմանացի գիտնականի հայտնագործությունը շատ մեծ նշանակություն է ունենում գիտության զարգացման համար:

Ատոմամիջուկային գիտության հիմքը հանդիսացող այս հայտնագործության համար 1901-ին Ռենտգենին շնորհվում է ֆիզիկայի գծով պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակը: Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ։