Մեծ Բրիտանիայի կանայք ստեղծել են իդեալական տղամարդու դիմանկարը

Մեծ Բրիտանիայում անցկացվել է անսովոր փորձարկում։ Հազարավոր կանանց առաջարկվել է ընտրել իրենց կարծիքով ամենահմայիչ դերասաններին կամ ֆիլմերի հերոսներին։

Darcy«Կանանց ընտրության» հաղթող են դարձել Քոլին Ֆերտը Միստեր Դարսիի կերպարում Ջեյն Օստինի «Հպարտություն և նախապաշարմունք» գրքի համանուն ֆիլմից, Ջեյմի Դորնանը  «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմից Քրիստիան Գրեյի կերպարում և Լեոնարդո Դի Կապրիոն Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի հիման վրա նկարահանած ֆիլմից։

Grey

Պարզվել է այս երեք կինոհերոսները, կանանց կարծիքով, ամենագրավիչն ու սեքսուալն են։ Այնուհետև ակտիվիստները «սոսնձել են» գլխավոր գեղեցիկների դեմքերը միմյանց։ Իդեալական տղամարդուն բաժինէ  հասել Ֆերտի աչքերը, ժպիտը և մազերը, Դորնանի ճակատը և Դի Կապրիոյի ականջներն ու կզակը։  Պատկերը ստացվել է բավականին․․․ոչ միանշանակ։Schermafbeelding-2015-09-25-om-14.07.43Իսկ դուք հավանում եք այս իդեալական տղամարդուն։