Զաք Էֆրոն [Zac Efron]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան, երգիչ Ծննդյան ամսաթիվը՝18 հոկտեմբերի  1987 թ. Ծննդյան վայրը՝ Սան Լուիս Օբիսպո, Կալիֆորնիա, ԱՄՆ Ամբողջական անունը՝   Zachary David Alexander «Zac» Efron

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասան, երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝18 հոկտեմբերի 1987 թ.
Ծննդյան վայրը՝ Սան Լուիս Օբիսպո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Zachary David Alexander «Zac» Efron

Զաքարի Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոնը (անգլ.՝ Zachary David Alexander «Zac» Efron) ամերիկացի դերասան և երգիչ է։

Զաք Էֆրոնը ծնվել է   1987 թվականի հոկտեմբերի 18-ին էլեկտրացանցի աշխատավորների ընտանիքում, բայց որևէ գիտության մասին տղան երբեք չի մտածել: Էֆրոնը մանկուց երազում էր դառնալ դերասան և արդեն 11 տարեկան հասակում խաղում էր դպրոցի թատրոնում: Զաքին իր գեղեցիկ արտաքինի համար մշտապես բաժին էր հասնում հավերժական տղայի՝ Պիտեր Պենի դերը: Այժմ  Զաքը փորձում է հեռու մնալ  իր «քաղցր» կերպարից: Օրինակ՝  2010 թվականի աշնանը «Չառլի Սան Կլաուդի երկակի կյանքը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Զաքը հանրության առաջ հայտնվում է չափավորված բեղ մորուքով: Զաքը տարիքով ավելի մեծ էր երևում: 15 տարեկան հասակում Զաքը նկարահանվում է երիտասարդական հեռուստասերիալում: Նրա առաջին դերը լինում է Սայմոն Տեմի դերը «Լուսատիտիկ» շոուի ժամանակ: Zac Efron«Հրաշք առաքումով» հեռուստատեսային ֆիլմում աուտիզմով հիվանդ տղայի դերի համար Զաքը երիտասարդ դերասանների Supporting Young Actor  մրցույթում «Հեռուստատեսային կինոյի լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակ է ստանում: 2000 թվականին Էֆրոնը սկսում է կրթությունը երաժշտական դպրոցում, սակայն այնտեղ սովորում է ընդամենը մեկ տարի և թողնում է երգը:

Աստղային ուղին

2005 թվականին Էֆրոնը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Լոս Անջելեսի Հարավկալիֆորնիական համալսրան: Բայց կինոկարիերայի ձգտման պատճառով Էֆրոնը ստիպված կիսատ է թողնում ուսումը: Սակայն Zac Efronդերասանը չի մտածում թողնել համալսարանը, նա մտադիր է դիպլոմ ստանալ:  2006 թվականին «Հիանալի մյուզիքլ» հեռուստաֆիլմի եթեր դուրս գալուց հետո Զաքը ավելի հայտնի է դառնում: «Հիանալի մյուզիքլ» անվանումը աշխատանքային էր: Բայց ավելի լավ բան ստեղծողները չէին կարող մտածել: Ըստ սցենարի՝ բասկետբոլի թիմի ավագ   դպրոցի ամենագեղեցիկ Տրոյը և հանգիստ, գերազանց սովորող, գիտությունների ակումբի նախագահ Գաբրիելլան որոշում են միաժամանակ մասնակցել դպրոցական մյուզիքլին: Շուտով այս որոշումը տարածվում  ողջ դպրոցում: Ֆիլմը ընդգրկել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես առաջին հեռուստաֆիլմ, որի իննը երգերը միաժամանակ հայտնվել է Billboard Hot 100 կայքի 100 ամենահայտնի երգերի ցանկում: Zac EfronՖիլմի սաունդթրեքը Billboard Music Award-ում մրցանակ ստացավ՝ որպես 2006 թվականի լավագույն սաունդթրեք, Իռլանդիայում ճանաչվեց չորս պլատինե, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում երկու պլատինե, Իտալիայում մեկ պլատինե, Ֆրանսիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում ոսկե: ԱՄՆ-ում «Հիանալի մյուզիքլ»-ի սաունդթրեքը ճանաչվել է   2006 թվականի ալբոմ:  Իսկ  2007, 2008 և 2010 թվականներին դուրս եկան ֆիլմի մյուս մասերը: Բայց այդ հեռուստասերիալը միակ հաջողությունը չեղավ Զաքի կյանքում: Նա մասնակցություն ունեցավ «Հայրիկը կրկին 17 է», «Հին Նոր Տարի», «Թերթապանը» ֆիլմերում:

Անձնական կյանքը

Zac Efron«Հիանալի մյուզիքլ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 2005 թվականին Զաքը ծանոթանում է իր ապագա ընկերուհու՝ Վանեսսա Հաջինսի հետ, ով ֆիլմում Գաբրիելլայի դերն էր կատարում: Երկար տարիներ նրանց հարաբերությունները այնքան են ամրապնդվում, որ նրանք մտածում էին նշանադրության և հարսանիքի մասին, բայց ինչ-որ բան փչացրեց նրանց հարաբերությունները:  2010 թվականին երիտասարդ զույգը բաժանվեց: 2012 թվականին շշուկներ կային, որ Զաքը հանդիպում է երգչուհի Թեյլոր Սվիֆտի և դերասանուհի Լիլի Քոլինզի հետ, բայց երկրպագուների բարձրացրած շշուկները ճշմարիտ չէին: