Զեմֆիրա [Zemfira]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ օգոստոսի 26, 1976թ․ Ծննդյան վայրը՝ Ուֆա, Բաշկորտստան, Ռուսաստան Ամբողջական անունը՝Զեմֆիրա Տալգատի Ռամազանովա

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ օգոստոսի 26, 1976թ․
Ծննդյան վայրը՝ Ուֆա, Բաշկորտստան, Ռուսաստան
Ամբողջական անունը՝Զեմֆիրա Տալգատի Ռամազանովա

Զեմֆիրա Տալգատի Ռամազանովա-ռուս երգչուհի, երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր։ «Զեմֆիրա» ռոք խմբի հիմնադիր և մենակատար։

Զեմֆիրան ծնվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին թաթար-բաշկիրական ընտանիքում, Բաշկորտստանի Ուֆա քաղաքում։ Հայրը՝ Տալգատ Տալխոեվիչ Ռամազանովը, եղել է  պատմության ուսուցիչ, մայրը՝ Ֆլորիդա Խալիեվնան՝ ֆիզիկական թերապիայի բժիշկ։

Զեմֆիրան հինգ տարեկանից հաճախել է երաժշտական հատուկ դպրոց, նվագել դաշնամուր, Zemfiraեղել երգչախմբի մենակատար։ Համադասարանցիների հետ մանկական երգերով հանդես է եկել տեղական հեռուստատեսությամբ։ Զուգահեռաբար հաճախել է 7 խմբակ։ Բայց դրանցից միայն երկուսում է հասել լուրջ հաջողությունների․ երաժշտական դպրոցն ավարտել է գերազանցությամբ, իսկ բասկետբոլում դարձել Ռուսաստանի պատանեկան թիմի ավագ  (ընդ որում, Զեմֆիրայի հասակը  172 սմ է)։ Ազատ ժամանակը Զեմֆիրան անցկացրել է Ուֆայի փողոցներում՝ ընկերների հետ կիթառով կատարելով  «Ակվարիում», «Նաուտիլուս», «Կինո» խմբերի ստեղծագործությունները։ Չնայած երաժշտության հանդեպ նման բուռն կրքի՝ Զելֆիրան իր ապագան չէր պատկերացնում երաժշտության հետ․ երազում էր բանասիրության ֆակուլտետի Zemfiraմասին։ Բայց դպրոցի ուսուցչուհին, տեսնելով Զեմֆիրայի տաղանդը, տարհամոզում է նրան այդ ուղղությունից և խորհուրդ տալիս դիմել Ուֆայի արվեստի ուսումնարան։

1996 թվականից Զեմֆիրան սկսում է օպերատոր աշխատել Ուֆայի «Եվրոպա+» ռադիոկայանում, կատարում գովազդային ձայնագրություններ, իսկ երեկոյան՝ գրում Zemfiraսեփական երգերը։  1998 թվականին հանգում է նրան, որ ժամանակն է  ստեղծելու սեփական խումբը։ Կազմում ընդգրկվում են Ռենատ Ահմադայեվը, Սերգեյ Սոզինովը, Վադիմ Սոլովյովը։ «Զեմֆիրա» խումբը սկսում է հանդես գալ ռադիոտոնակատարությունների ժամանակ։ Զեմֆիրան նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա, երգում։ Ուֆացիները խմբին  մեծ ոգևորությամբ են  ընդունում։ Պարտքով գումար վերցնելով՝ Զեմֆիրան մեկնում է Մոսկվա, որտեղ իր երգերով ձայնագրությունները առաջարկում է շատ պրոդյուսերների։ Բայց ոչ ոք դրանցով չի Zemfiraհետաքրքրվում, բացի   «Մումի Տրոլլ» խմբի պրոդյուսեր Լեոնիդ Բուրլակովից։  1998–1999 թվականներին Զեմֆիրան «Մումի Տրոլլի» երաժիշտների և անձամբ խմբի առաջատար Իլյա Լագուտենկոյի  օգնությամբ  ձայնագրում է առաջին ալբոմը, որն այդպես էլ կոչվում է՝ «Զեմֆիրա»։ Ալբոմում ընդգրկվում են   «ՁԻԱՀ», «Երիցուկներ», «Արիվեդերչի» երգերը, որոնք իսկական սենսացիա են դառնում։ Զեմֆիրային են սկսում լսել և մեծահասակները, և Zemfiraերիտասարդները, և ինտելիգենտ հասարակությունը, և՝ ոչ այնքան։  2000 թվականին Ռուսաստանը ապրում է «զեմֆիրամոլության» հերթական ալիքը․ լույս է տեսնում երգչուհու երկրորդ  «Ներիր ինձ, իմ սեր»
ալբոմը։  «Մի թող», «Աղջիկը հասունացել է», «Փնտրում էի» երգերը մշտապես հնչում են ռադիոեթերներում։ Իսկ Զեմֆիրայի այս ալբոմի   «Ուզում ես» կոմպոզիցիան հետագայում երգել է նաև Լյուդմիլա Գուրչենկոն, ով Զեմֆիրայի երկրպագուհին է։  Այս Zemfiraալբոմի պրոմո-տուրերի ժամանակ Յակուտսկում տեղի ունեցած համերգի ժամանակ տեղի է ունենում խուճապային իրավիճակ, որից վիրավորվում է մի քանի մարդ։ Զեմֆիրայի հաջորդ՝   «Lռության տասնչորս շաբաթ», «Վենդետտա», «Շնորհակալություն» ալբոմները չեն կարողանում կրկնել նույն հաջողությունը։

Ինչ կերպ  էլ, որ այսօր քննադատները չմոտենան Զեմֆիրային, հնարավոր չէ չընդունել, որ եղել է Zemfiraմի ամբողջ ուղղության հիմնադիրը, ով ունկնդիրներին տվել է «Գիշերային դիպուկահարներ»-ը, «Քաղաք 312»-ը և այլն։

2002թվականին  Զեմֆիրան ընդունվում է ՄՊՀ փիլիսոփայության ֆակուլտետ։ Զբաղվածության պատճառով բաց է թողնում շատ դասեր։ Առաջին իսկ կիսամյակից հետո նա տարկետում է վերցնում, բայց չի վերադառնում և 2006 թվականին հեռացվում համալսարանից։ Զեմֆիրան փակ մարդ է։ Մամուլի հետ նա վաղուց արդեն չի շփվում։ ZemfiraԻսկ հազվադեպ պատահող  հանրային հանդիպումների ժամանակ իրեն թույլ տալիս կտրուկ հայտարարություններ (մի անգամ, օրինակ, նա խոստովանել է, որ չի սիրում Ալլա Պուգաչովայի արվեստը, իսկ մեկ այլ անգամ՝ նշել, որ բոլոր թմրանյութերից  նախընտրում է օղին), և հնարքներ  («Կանաչ թատրոն Զեմֆիրայում» ֆիլմի պրեմիերային երգչուհին հարվածել է Zemfiraլրագրողին, ով հետաքրքրվել է, թե ինչ հարաբերությունների մեջ է նա Լիտվինովայի հետ)։ Մամուլն էլ պատասխանում է նրան նույն սիրով։ Դեղին մամուլում պարբերաբար  հայտնվում են հոդվածներ այն մասին, որ Զեմֆիրան
բուժվում է թմրանյութային կախվածությունից։

Զեմֆիրան ամուսնացած չէ։ 90-ականների վերջին նա սիրավեպ է ունեցել երաժիշտ Սլավա Պետկունի հետ։ Նա նույնիսկ մասնակցել է ամուսնական ֆոտոսեսիայի։ ZemfiraՍակայան ավելի ուշ պարզ է դարձել, որ դա առաջին ալբոմի համար պրոմոակցիա էր։ Վերջին տարիներին դեղին մամուլը բազմիցս  ակնարկում է նրա ոչավանդական կողմնորոշման և դերասանուհի ու ռեժիսոր Ռենատա Լիտվինովայի հետ ունեցած «հատուկ ընկերության» մասին։ Նրաց միացնում են մի շարք ստեղծագործական նախագծեր։