Ժաննա Ֆրիսկե [Zhanna Friske]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 8 հուլիսի 2015թ․ Մահվան ամսաթիվը՝15 հունիսի 2015թ․ Ծննդյան վայրը՝ Մոսկվա, Ռուսաստան Ամբողջական անունը` Ժաննա Ֆրիսկե

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 8 հուլիսի 1974թ․
Մահվան ամսաթիվը՝15 հունիսի 2015թ․
Ծննդյան վայրը՝ Մոսկվա, Ռուսաստան
Ամբողջական անունը` Ժաննա Ֆրիսկե

Ժաննա Ֆրիսկե-ռուս երգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի։

Ժաննա Ֆրիսկեն ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։  Ծնողներն են Կոպիլով Վլադիմիր Բորիսովիչը (1952 թ․) և Օլգա Վլադիմիրովնա Կոպիլովան  (1951 թ․)։ Ունի կրտսեր քույր՝ Նատալիան, ով նույնպես մի շրջան եղել է «Բլեստյաշիե» խմբի անդամ։ Ֆրիսկե հնչեղ ազգանունը Ժաննա ժառանգել է տատիկից՝ Պաուլինա Վիլհելմովնայից, ով եղել է ազգությամբ գերմանացի։ Ժաննա Ֆրիսկեն սովորել է Մոսկվայի  №406 միջնակարգ դպրոցում, ակտիվորեն մասնակցել դպրոցական ներկայացումներին։ Մանկության տարիներին զբաղվել է բալետով, սպորտային Zhanna Friskeպարերով, ակրոբատիկայով, գեղարվեստական մարմնամարզությամբ։ Այնուհետև սովորել է Մոսկվայի մշակույթի ինստիտուտի պարարվեստի բաժնում։ Ավելի ուշ՝ ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա բաժնում։ Բայց այդպես էլ չի ավարտել ոչ մի բուհ։ Աշխատել է նաև որպես գրասենյակային կահույքի վաճառքի  մենեջեր։

1Zhanna Friske996 թվականից մինչև 2003 թվականի աշունը Ժաննա Ֆրիսկեն հանդիսացել  է  «Բլեստյաշիե» խմբի անդամ։  Այս խմբի սկզբնական կազմին անվանում էին  «ոսկե»։ «Բլեստյաշիները»  ձայնագրում են  4 ալբոմ, ունենում 3 համերգային ծրագիր։ Խումբը մեծ պահանջարկ էր վայելում կորպորատիվ կամ հավաքական համերգների ժամանակ։ Այդ հաջողության մեջ իր մեծ լուման ուներ նաև Ֆրիսկեն՝ շնորհիվ իր աչքի ընկնող արտաքին տեսքի, սեքսուալության, գեղեցիկ շարժվելու կարողության։ 2003 Zhanna Friske թվականին Ժաննա Ֆրիսկեն լքում է խումբը, որպեսզի զբաղվի սոլո կարիերայով՝ շարունակելով համագործակցել նախկին պրոդյուսերների՝ Անդրեյ Գրոզնիի և Անդրեյ Շլիկովի հետ։ Սոլո սկավառակի դեբյուտային «Լա-լա-լա» երգը  ակնթարթորեն բարձրանում է բոլոր հնարավոր հիթ շքերթների առաջին հորիզոնականներ, իսկ Ժաննան՝ դառնում ամենապահանջված սոլո կատարողներից մեկը։

Ժաննա Ֆրիսկեն հայտնի է ոչ միայն որպես երգչուհի։ Իր դերասանական կարիերան Ֆրիսկեն սկսել է 2004 թվականի ամենաաղմկահարույց բլոքբաստերում՝  Տիմուր Բեկմամբետովի  «Գիշերային պահակ» Zhanna Friskeֆիլմում մարմնավորելով կախարդ Ալիսա Դոննիկոբային։ Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ֆիլմում բոլոր բարդ հնարքները աղջիկը կատարել է ինքնուրույն՝ առանց դուբլյորների։ Ժաննա նկարահանվել է նաև  «Ցերեկային պահակ» ֆիլմում։ Բացի դրանից, նա, որպես իսկական էստրիմիստ, մասնակցել է  «Վերջին հերոսը 4» և «Վերջին հերոսը 5» ռեալիթի շոուին։ Ի դեպ, երկու նախագծերում էլ նա հասել է եզրափակիչ փուլ։ Ժաննա Ֆրիսկեյի կարիերան աճում էր մեծ 617444ուժնությամբ, իսկ այդքան  մեծ ճանաչման նման կարճ ժամանակահատվածում կարող են հասնել միայն իսկապես տաղանդավոր մարդիկ։ Ժաննա Ֆրիսկեն եղել է  MTV-ի «Արձակուրդները Մեքսիկայում» նախագծի երկու սեզոնների հաղորդավարը։

Ժաննա Ֆրիսկեն ամուսնացած չի եղել։  2013 թվականի ապրիլի 7-ին Մայամիում ծնվել է երգչուհու որդին՝ Պլատոնը։ Երեխայի հայրը հեռուստահաղորդավար Դմիտրի Zhanna FriskeՇեպելևն է։

Ժաննա Ֆրիսկեն սիրում էր շոփինգը։ 14 տարեկանից մեքենա է վարել։ Նա նկարահանվել է մի շարք ամսագրերի համար, որոնց թվում են՝ Playboy-ը, Penthouse-ը, Maxim-ը Elle-ն։ Եղել է ճապոնական Orient Watch ընկերության գովազդային դեմքը։  2014 թվականի հունվարին երգչուհու Zhanna Friskeքաղաքացիական ամուսինը հաստատեց շշուկներն այն մասին, որ Ժաննան հիվանդ է գլխուղեղի քաղցկեղով։

Առաջին ալիքը Ռուսհիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց դրամահավաք երգչուհու բուժման համար։ Հաջողվեց Zhanna Friskeհավաքել շուրջ 68 միլիոն ռուբլի։ Ֆրիսկեն բուժման կուրսեր է անցել Նյու Յորքում և Չինաստանում։

Երգչուհին մահացել է  2015 թվականի հունիսի 15-ին Մոսկվայի իր տանը։