«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի Սուպերգավաթի առաջին՝ «Բարսելոնայի» դեմ խաղի նախաշեմին հաստատել է, որ երկարաձգել է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը. հայտնում է RT-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» և Զիդանի նոր համաձայնագիրը նախատեսված է երեք սեզոնի համար՝ մինչև 2020 թվականը:
Նաև հաղորդվել էր, որ 45-ամյա ֆրանսիացու աշխատավարձը տարեկան €4,35 միլիոնից կդառնա մոտ €8 միլիոն:
«Ես ուրախ եմ, որ ինձ վստահում են: Նպատակները միշտ նույնն են՝ հաղթել հնարավոր ամեն ինչ », —Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը: