Զինեդին Զիդանը հրաժարական տվեց մադրիդի Ռեալի Գլխավոր մարզիչի պաշտոնից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտարարվել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես որոշել եմ հեռանալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Սա տարօրինակ որոշում է, բայց այս թիմը փոփոխությունների կարիք ունի, որ շարունակի հաղթել, նրան պետք են նոր շունչ, նոր մեթոդներ, ու այդ պատճառով ես նման որոշում եմ կայացրել»,- նշել է Զիդանը։

Զինեդին Զիդանի ու Ֆլորենտինո Պերեսի ասուլիսն ամբողջությամբ կներկայացվի ավելի ուշ։

Աղբյուրը՝ RealMadrid.am