Զինեդին Զիդան [Zinedine Zidane]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ֆուտբոլիստ Ծննդյան ամսաթիվը՝ 23 հունիս 1972թ. Ծննդյան վայրը՝ Մարսել, Ֆրանսիա Ամբողջական անունը՝Zinedine Yazid Zidane

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ֆուտբոլիստ
Ծննդյան ամսաթիվը՝ 23 հունիս 1972թ.
Ծննդյան վայրը՝ Մարսել, Ֆրանսիա
Ամբողջական անունը՝Zinedine Yazid Zidane

Զինեդին Զիդան (1972) – ֆուտբոլիստ, ծնվել է  1972 թվականի հունիսի 23-ին Ֆրանսիայի Մարսել  քաղաքում: Առավել հայտնի է`  որպես  1998 թվականի աշխարհի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստ: Արագախաղ կիսապաշտպանը դարձել է «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր՝ որպես 1998 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ 2006 թվականին:

Առաջին պրոֆեսիոնալ խաղը Զինեդին Զիդանը խաղացել է  «Կանն» ակումբում: Նրա կազմում մարզիկը մնացել է 1988-ից մինչև 1992 թվականները: Զիդանը շատ արագ է զարգացրել իր հմտությունները: Իր հեղինակությունը ամրապնդել է  1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ եզրափակիչ փուլում բրազիլացիների դարպաս ուղարկելով երկու գնդակ: Այդ կերպ Ֆրանսիան առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: 1996-ից  2001 թվականները Զիդանը խաղացել է ուժեղագույն թիմում՝  «Յուվենթուսի» կազմում: Zinedine ZidaneԱյնուհետև տեղափոխվել է  «Ռեալ Մադրիդ»  այն ժամանակ անհավանական տրանսֆերային արժեքով՝ 46 միլիոն ֆունտ ստեռլինգով : 2003 թվականին «Ռեալ Մադրիդ»-ի թիմում սկսեցին խաղալ այնպիսի հանրահայտ խաղացողներ, ինչպիսիք են Դևիդ Բեքհեմը, Լուիշ Ֆիգուն, Ռոնալդոն: Զիդանը ՖԻՖԱ-ի տարբերակով երեք անգամ ճանաչվել է լավագույն խաղացող՝ 1998, 2000, 2003 թվականներին: Նա սպորտից հեռացավ 2006 թվականին աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի կազմում հանդես գալուց հետո:

Zinedine ZidaneԼրացուցիչ տվյալներ. Մարզիկի կեղծանունը  «Զիզու» է:

Առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ Իտալիայի դեմ խաղում  2006 թվականին Զիդանը կարմիր քարտ է ստանում, այն բանի համար, որ գլխով հարվածում է իտալացի Մարկո Մատերացիին: Արդյունքում Իտալիան այդ առաջնությանը հաղթում է պենալներով (պենալները նշանակվել են հիմնական խաղի ավարտից հետո, քանի որ ընդհանուր հաշիվը այդ ժամանակ 1-1 էր):

Այնուամենայնիվ Զիդանը մինչև այսօր համարվում է այդ խաղի լավագույն խաղացող: Ավելի ուշ նա բացատրել է, որ հարվածել է Մատերացիի, քանի որ նա անպատվել է իր մորն ու քրոջը: Zinedine Zidane Այդ միջադեպի պատճառով Զիդանը խիստ պատժվել է: ՖԻՖԱ-ի քննչական կոմիտեի հետաքննությունից հետո ֆուտբոլիստին երեք խաղով  հեռացրեցին՝ ավելացնելով տուգանքները: Մատերացիին զրկեցին երկու խաղով և տուգանեցին ավելի քիչ գումարով : Սակայն Զիդանը լքեց սպորտը առաջնությունից հետո, այնպես որ նրա պատժի մի մասը փոխարինվեց եռօրյա աշխատանքով: