Գեղեցկության բաղադրատոմսեր՝ անցյալ դարի հոլիվուդյան աստղերից

Կինոյի և հեռուստատեսության ժամանակակից աստղերի արսենալում պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներն ու անձնական դիմահարդարն են։ Հայտնիների նախկին սերունդը ստիպված էր դիմել ավելի բարդ հնարքների գեղեցկության պահպանման համար։

Marilyn MonroeՄերիլին Մոնրոն փորձում էր շուրթերին սեքսուալություն և հյութեղություն հաղորդել, այդ պատճառով միախառնում էր շրթներկերի և շուրթերի փայլի միանգամից  3-4 երանգ։ Ավելի մուգ երանգները գեղեցկուհին քսում էր շուրթերի եզրերին, իսկ բացերը՝ կենտրոնում։ Այդ հնարքը իսկապես օգնում էր տեսականորեն մեծացնել շուրթերը։

Elizabeth Taylor

Էլիզաբեթ Թեյլորը օգտվել է թագուհի  Կլեոպատրայի գաղտնիքից․ նա ամեն օր սափրել է դեմքի մազերը։ Այս պարզ մեթոդը ամբողջովին փոխարինել է պիլինգին և դեմքի մաշկը դարձրել հարթ և փայլուն։

Audrey Hepburn

Օդրի Հեփբերնի թարթիչներին մինչև օրս կարող է նախանձել գեղեցկության և ոճի ցանկացած իկոնա։ Պարզվում է` դերասանուհին ժամեր է անցկացրել հայելու առջև`  քորոցով բաժանելով ներկված թարթիչները։

Grace KellyԳրեյս Քելլին մեծ  ուշադրություն է դարձրել դեմքի օվալի ընդգծմանը։ Մոնակոյի արքայադուստրը այտորսկրերը ընդգծել է տոնային քսուկի բաց և մուգ երանգների օգնությամբ։

marlene_dietrich

Մառլեն Դիտրիխը երազել է ունենալ նիհար այտեր, բայց ցանկալի արդյունքին հասնել չի հաջողվել։ Երազանքի իրականացման համար Մառլենը մի անգամ հեռացրել է մի քանի առողջ ատամ։