Ջոան Ռոուլինգ [Joanne K. Rowling]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գրող Ծննդյան ամսաթիվը՝ 31 հուլիսի 1965թ․ Ծննդյան վայրը՝ Յեյթ, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝ Joanne Katheline Rowling

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գրող
Ծննդյան ամսաթիվը՝ 31 հուլիսի 1965թ․
Ծննդյան վայրը՝ Յեյթ, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝ Joanne Katheline Rowling

Ջոան Ռոուլինգ-Բրիտանացի գրող, Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ և աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը։

Ջոան Ռոուլինգը (Joanne Katheline Rowling) ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին Գլոստերշիր կոմսության Յեյթ քաղաքում՝ Բրիստոլից
ոչ շատ հեռու։ Նրա ծնողները Պիտեր Ջեյմսն ու Էնն Ռոուլինգն են։ Ջոանը ավագ երեխան է  ընտանիքում, ունի կրտսեր քույր՝ Joanne K. RowlingԴայանան։ Մայրը շատ է սիրել կարդալ դստրերի համար, և հինգ տարեկանում Ջոանն արդեն անգիր գիտեր գրեթե բոլոր մանկական գրքերը։ Վեց տարեկանում նա գրում է իր առաջին պատմվածքը Ճագար անունով ճագարի արկածների մասին։

«Քեթլին» անունը գրողի կեղծանունն է։ Առաջին վեպը հրատարակելիս հրատարակիչները մտավախություն ունեին, որ տղաները չեն ցանկանա կարդալ գիրք, որը գրել է կինը, և որոշում են շապիկին նշել անվան սկզբնատառերը՝ ամբողջականի փոխարեն։ Ընդ որում, պահանջվում էր, որ սկզբնատառերը բաղկացած լինեն երկու տառից, այդ պատճառով Ռոուլինգը  վերցնում է տատիկի անունը (Քեթլին)՝ որպես երկրորդ անուն։

Joanne K. RowlingԵրբ ապագա գրողը դառնում է չորս տարեկան, ամբողջ ընտանիքը տեղափոխվում է Վինտերբուրն գյուղ, իսկ ևս հինգ տարի անց՝ Թատշիլ։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոան Ռոուլինգը որոշում է ընդունվել Օքսվորդի համալսարան, հաջողությամբ հանձնում ընդունելության քննությունները, բայց այդ հեղինակավոր համալսարանի ուսանողուհի  չի դառնում։ Եվ տարի չկորցնելու Joanne K. Rowlingհամար նա փաստաթղթերը ուղարկում է Դևոնի Էքսետերի համալսարան։ Ջոանն ինքը ցանկանում էր ուսումնասիրել անգլերեն լեզուն և գրականությունը, բայց ծնողների հորդորով ընտրում է ֆրանսերենի բաժինը։ Ռոուլինգը ստանում է արվեստի բակալավրի աստիճան, որից հետո՝ տեղափոխվում Ֆորկս, որտեղ քարտուղարուհի-թարգմանչուհի է աշխատում  «Միջազգային համաներում» կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղում և Մանչեսթերի առևտրի պալատում։ 1990 թվականին նա բնակություն է հաստատում Մանչեսթերում, Joanne K. Rowlingբայց նույն թվականի վերջին 45 տարեկանում մահանում է նրա մայրը։ Դրանից հետո Ջոանը որոշում է հեռանալ Անգլիայից։ 1991 թվականին Ռոուլինգը տեղափոխվում է Պորտուգալիա, որտեղ սկսում է անգլերեն դասավանդել։ Այնտեղ Ջոանը ամուսնանում է ուսանող-լրագրող Խորխե Արանտեսի հետ , 1993-ին նրան դուստր պարգևում և նույն թվականին ամուսնալուծվում։

Հենց Պորտուգալիայում Ռոուլինգը սկսում է աշխատել իր երրորդ վեպի վրա (առաջին երկուսը գրողն ինքը համարում է  «շատ վատը»)։ Պատմության գլխավոր հերոսը լինում է մի տղա, ով պարզում է, որ ինքը հրաշագործ է, և հաճախում կախարդանքի դպրոց։

Joanne K. RowlingԱմուսնալուծությունից հետո Ջոանը դստեր հետ վերադառնում է Մեծ Բրիտանիա և բնակություն հաստատում Էդինբուրգում՝ կրտսեր քրոջը մոտ։ Ռոուլինգը ֆրանսերեն է դասավանդում և զուգահեռաբար աշխատում իր նոր վեպի վրա։ Արվեստի շոտլանդական խորհուրդը Joanne K. Rowlingսկսնակ գրողին դրամաշնորհ է տալիս գիրքն ավարտելու համար, և մի քանի մերժումներից հետո Ջոանը կարողանում է վաճառել իր ձեռագիրը «Բլումսբերի» հրատարակչությանը։ Հոնորարը այնքան մեծ չէր, որ նա թողներ դասավանդումը, բայց շուտով ԱՄՆ-ում գրքի Joanne K. Rowlingհրատարակման իրավունքը  ձեռք է բերում  «Արթուր Ա Լևին/Ուսումնական գրականություն» ընկերությունը։   1997 թվականի հունիսին  «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպը հրատարակվում է և միանգամից դառնում սենսացիա։  Բոլորին անծանոթ գրողի դեբյուտային գիրքը ճանաչվում է Մեծ Բրիտանաիյում տարվա  լավագույն մանկական հրատարակչությունը։ Մյուս երեք վեպերը թողարկվել են մեկական Joanne K. Rowlingտարի տարբերությամբ՝ «Հարրի Փոթերը և մութ սենյակը», «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը», «Հարի Փոթերը և Հրե գավաթը»։ Եվս երեք գիրք լույս են տեսնում  2003, 2005 և 2007 թվականներին։  Արդեն 1998 թվականին Warner Bros. կինոընկերությունը գնում է առաջին երկու գրքերի էկրանավորման Joanne K. Rowlingիրավունքը, իսկ  2001 թվականին տեղի է ունենում «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» (Harry Potter and the Philosopher’s Stone, 2001) ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսոր է դառնում Քրիս Կոլումբուսը, ով հայտնի է «Տանը միայնակ» (Home Alone) և «Միսիս Դաութֆայր» (Mrs. Doubtfire) կատակերգություններով։ Նա Joanne K. Rowlingնկարահանում է նաև շարքի երկրորդ ֆիլմը։  Հետագա էկրանավորումները լույս են տեսնում   2004, 2006, 2007 և 2009 թվականներին։ Յոթերորդ գիրքը պրոդյուսերների որոշմամբ բաժանվում է երկու ֆիլմերի, որոնց Joanne K. Rowlingպրեմիերաները կայանում են  2010 և 2011 թվականներին։

Հետաքրքիր մի փաստ․ Հարրի Փոթերի մասին վեպերը թարգմանվել են աշխարհի  60 լեզուներով։

Joanne K. RowlingՌոուլինգը բազմիցս ասել է, որ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» վեպը կդառնա վերջին գիրքը հրաշագործ տղայի մասին, բայց արդեն  2010 թվականին հայտարարել, որ, միգուցե, գրի պատմության Joanne K. Rowlingշարունակությունը։

2004 թվականից սկսած Ջոան Ռոուլինգը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կինը։ 2008 թվականին Forbes ամսագիրը գնահատել է նրա Joanne K. Rowlingունեցվածքը 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

2001 թվականին Ջոանը ամուսնացել է էդինբուրգցի բժիշկ-անեսթեզիոլոգ Նիլ Սքոտ Մյուրեյի հետ։  2003 թվականին զույգը որդի է ունեցել՝ Դևիդ Գորդոն Ռոուլինգ-Մյուրեյին,  2005-ին՝ դուստր՝ Մաքենզի Ջին Ռուլինգ-Մյուրեյին։