Քիմ Ջեջուն [Kim Jae-joong]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգիչ, դերասան Ծննդյան ամսաթիվը՝ Հունվարի 26, 1986թ․ Ծննդյան վայրը`Կոնջու, Հարավային Կորեա Ամբողջական անունը՝ Kim Jae-joong

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգիչ, դերասան
Ծննդյան ամսաթիվը՝
Հունվարի 26, 1986թ․
Ծննդյան վայրը`Կոնջու, Հարավային Կորեա
Ամբողջական անունը՝ Kim Jae-joong

Քիմ Ջեջուն -հարավկորեացի երգիչ, կոմպոզիտոր, դերասան և մոդել։ Հարավկորեական JYJ  փոփ խմբի ամենահայտնի անդամն է և DBSK բոյ բենդի նախկին երեք անդամներից մեկը։ Ջեջունը նաև հայտնի է իր բեմական կեղծանունով՝ Հիրո Ջեջուն (英雄在中)։

Քիմ Ջեջունը ծնվել է 1986 թվականի հունվարի  26-ին։ Նա ունի մեծ ընտանիք՝ խորթ հայր, մայր և  8 քույր։ 2006 թվականի նոյեմբերին պարզ դարձավ, որ նա որդեգրված երեխա է․ նրա կենսաբանական մայրը հայտնվեց այն բանից հետո, երբ Հիրոն դարձավ հայտնի։ Նաև ի հայտ եկավ Հան ազգանունով մի տղամարդ, ով ներկայացրեց իր իրավունքները Հիրոյի հանդեպ՝ հայտարարելով, որ ինքը նրա Kim Jaejoong կենսաբանական հայրն է, և դատական գործ սկսեց նրան որդեգրած մարդկանց դեմ։ 80-ականների վերջին նա բաժանվել էր Հիրոյի կենսաբանական մորից և հրաժարվել ծնողական իրավունքներից։ Խմբի երկրպագուները սկսեցին նրան մեղադրել նրանում, որ նա միայն ցանկանում է գումար ստանալ, քանի որ մինչ այդ որևէ կապ չէր հաստատել որդու հետ։ Այդ առթիվ Խանը հրաժարվում է իր բոլոր պահանջներից, իսկ դատական գործը կարճվում է, քանի որ Ջեջունը նրան ճանաչում է որպես հայր։ Հարցազրույցներից մեկում Հիրոն նշել է, որ ուզում է, որ իր kim-jaejoongմայրերն ապրեն երջանիկ և հոգ տանեն իր մասին։

Դեռահաս տարիքում նա ինքնուրույն գումար է վաստակել, երկար ժամանակ ապրել նվազագույն միջոցներով, մինչև որ լսումների է գնացել  SM Entertainment:

Չինական Սինկուն Վեյշի (Xingkong Weishi) ալիքի անցկացրած հարցումներով ճանաչվել է  «Ասիայի ամենագեղեցիկ տղամարդը»։ Նրա օգտին քվեարկել է շուրջ 40 միլիոն մարդ։

Kim Jaejoong 2008 թվականին Հիրոն նկարահանվել է կորեա-ճապոնական «Heaven’s Postal Delivery Man» դորամայում։ Կանացի դերը կատարել է Հան Հյոջուն (անգլ. Han Hyo-joo)։ Հիրոն մարմնավորել է միստիկ երկնային փոստատարի, ով հաղորդագրություններ է բերում մահացած հարազատներից  ողջերին։ Հան Հյոջուն մարմնավորում է աղջկա, ով կորցրել է իր սիրելիին, բայց չի մոռացել նրան։ Դրաման ունի «telecinema» (հեռուստատեսային սերիալներ և ֆիլմեր) ֆորմատ  և բաղկացած է  7 Kim Jaejoong տարբեր մասերից՝ «Heaven’s Postal Delivery Man»-ի  գլխավորությամբ։ Պաշտոնական թողարկումը նշանակված էր  2009 թվականի սեպտեմբերին, բայց այդ ընթացքում սկսվող DBSK  խմբի հետ ունեցած խնդիրների  և Ջեջունի, Յուչհոնի և Ջունսուի՝ SM Entertainment-ի դեմ հարուցած դատական գործընթացի պատճառով ֆիլմի և սերիալի պրեմիերան կայացավ միայն նոյեմբերին։

2010 թվականից Ջեջունը ընդգրկված է  JYJ խմբում։

2010 թվականին էկրաններ բարձրացավ  Hard To Say I Love You  դորաման, որտեղ նա Kim Jaejoong կատարեց «բժշկի» դերը, ով Ճապոնիա էր եկել Կորեայից իր փոքր քրոջ հետ և աշխատում էր բժշկական սարքերի փոքրիկ գրասենյակում։

2011   թվականին նկարահանվել է «Պաշտպանել բոսսին»  դորամայում, որտեղ խաղացել է Չհու Մու Վոնի դերը։

2012 թվականին նկարահանվել է «Դոկտոր Ջինի արկածները ժամանակի մեջ» Kim Jaejoong դորամայում, որտեղ կատարել է սպա Քիմ Գյոն Տակի դերը։ Նույն թվականին մասնակցություն է ունեցել «Ծածկանունը՝ Շնագայլ» Kim Jaejoongֆիլմի նկարահանումներին։

2014 թվականին նկարահանվել է երկու դորամաներում ՝ Triangle և   Spy։

Ունեցել է իր վերջին համերգը Hwajung Gymnasium-ում   2015 թվականի մարտի 28-ին և 29-ին։

Մարտի 31-ին զորացրվել է բանակ, որտեղ կանցկացնի առաջիկա երկու տարին։