Մինյոնները գալիս են․ Հոլիվուդում տեղադրել են մուլտհերոսների հսկա արձանները (+վիդեո)

Մինյոնները նվաճում են Հոլիվուդը․ հունիսի 17 -ից հուլիսի  16-ը Քևինը, Սթյուարդը  և Բոբը՝ «Մինյոններ» անիմացիոն բլոքբաստերի հերոսները, կապրեն  ԱՄՆ-ի Pacific Theatres ցանցի Cinerama Dome կինոթատրոնի տանիքին։

Դեղին մուլտհերոսների խմբի տպավորիչ քանդակը տեղադրելու համար պահանջվել է  2000 ժամվա քրտնաջան աշխատանք՝ հայեցակարգի մշակումից մինչև դիզայն, ինժեներային նախագծում և կերպարների կտրում ու կարում։

Հետաքրքիր է, որ կինոթատրոնը ծածկող գմբեթի ծածկոցի համար պահանջվել է շուրջ 3500 քառակուսի մետր կտոր, իսկ կռշում է այն շուրջ 1134 կիլոգրամ։

miniontakeover1

Հպարտ պաշտպան Քևինը առանձնանում է 15 մետր հասակով և կշռում է 170 կիլոգրամ։ Նա կրում է 420 համարի կոշիկներ, իսկ նրա իրանի տրամագիծը  21 մետր է։ Երիտասարդ բունտար Սթյուարդի հասակը շուրջ 13 մետր է, քաշը՝  136 կիլոգրամ։ Նրա ոտնաթաթի չափը 404 է, մեջքը՝ 23 մետր։ Անփորձ, բայց արկածներ սիրող Բոբի երկարությունը շուրջ  11 մետր է, կշռում է  118 կիլոգրամ։ Ոտքի չափը 390 է, մեջքը՝ 21 մետր։ Բանանը, որն այդքան սիրված է մինյոնների կողմից, կշռում է շուրջ  23 կիլոգրամ։

minion-air-view

Համաձայն մուլտֆիլմի պատմության՝ մինյոնները ապրում են մոլորակի վրա ավելի վաղուց, քան մենք։ Նրանք ունեն մեկ մոլուցք՝ ծառայել ամենատգեղ անձին։ Դինոզավրերը, փարավոնները, Դրակուլան և Նապոլեոնը անցողիկ էին։ Նոր մասում մինյոնները ուղևորվում են Նյու Յորք, որտեղ նրանց սպասում են փող, իշխանություն, գերչարագործ Սկարլետ Օվերքիլլը և, իհարկե, համեղագույն  «բանանը»։