ԶԼՄ․ Առնոլդ Շվարցենեգերը համոզված է, որ ավելի լավ կկառավարի ԱՄՆ-ն, քան Օբաման

Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ եթե ծնված լիներ ԱՄՆ-ում, ապա, ամենայն հավանականությամբ, կառաջադրեր իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Նրա խոսքերով՝ նա կարող է կատարել պետության ղեկավարի պարտականությունները ավելի լավ, քան Սպիտակ տան  «այդ տղաները»։

Հայտնի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ եթե հնարավոր լիներ, նա կմտներ նախագահական մրցավազքի մեջ  և կկարողանար կառավարել ԱՄՆ-ն ավելի լավ, քան դա անում է Բարաք Օբաման։

Ավստրիական ծագումով դերասանը չի կարող հավակնել ամերիկյան քաղաքական գլխավոր պաշտոնին։ Սակայն, Շվարցենեգերը, ով հարում է հանրապետական տեսակետերին, զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը, այդ պատճառով վստահ է, որ կարող է անել ամերիկացիների համար ավելին, քան դեմոկրատ վարչակազմով Սպիտակ տունը։

Schwarzenegger is confident that the United States can manage better than Obama

«Բոլորը գիտեն, որ եթե ես ծնված լինեի ԱՄՆ-ում, ապա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվեի նախագահի թեկնածու։ Ես ավելի լավ կարող եմ անել այդ աշխատանքը, քան այդ տղաները, հավատացեք ինձ» —մեջբերում է  Daily Mail թերթը 67-ամյա Շվարցենեգերի խոսքերը, որը նա ասել է Սիդնեյում տերմինատորի մասին նոր ֆիլմի շնորհանդեսից առաջ։ Դերասանի խոսքերով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը իր համար անհասանելի է, բայց նա չի պատրաստվում դժգոհել այդ առթիվ, քանի որ այն ամենին, ինչին նա  «հասել է իր կյանքում, Ամերիկայի շնորհիվ է»։

Schwarzenegger is confident that the United States can manage better than Obama

Շվարցենեգերը, ով բոդիբիլդինգից մի շարք մրցանակների մրցանակակիր է, ԱՄՆ է տեղափոխվել  Ավստրիայից  1968 թվականին 21 տարեկան հասակում։ Սպորտային կարիերան նա ավարտել է 1980 թվականին։  1960-ականների վերջից նկարահանվել է կինոյում։ 2003 թվականի նոյեմբերից 2011 թվականի հունվարը զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը։