Սելենա Գոմեսը հաստատել է իր սիրավեպը սարատովցի դիջեյի հետ

Selena Gomez has confirmed his romance with DJ from SaratovԱմերիկացի 22-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը, ով մի քանի ամիս առաջ է բաժանվել Ջասթին Բիբերից, այլևս չի թաքցնում իր սիրավեպը  Սարատովից 25-ամյա դիջեյ Անտոն Զասլավսկիի հետ, ով հայտնի է՝ որպես DJ Zedd: Սելենա Գոմեսի և ռուսական ծագում ունեցող դիջեյ  Անտոն Զասլավսկիի սիրավեպի մասին պտտվող շշուկները հաստատվել են: Վերջին ժամանակներս երիտասարդներին հաճախ են տեսնում միասին, իսկ վերջերս երգչուհին որոշել է ուրախությամբ կիսվել  Instagram-ի իր հետևորդների հետ: Selena Gomez has confirmed his romance with DJ from SaratovԳոմեսը լուսանկար է հրապարակել, որտեղ Զասլավսկին գրկել է նրա մեջքը. «Ակնարկ #2 #ուզումեմդուքիմանաք»,-լուսանկարը մեկնաբանել է Սելենան և նշել այն  «սրտիկով»: Բաժանորդները արդեն նոր զույգին անվանել են Զեդլեն և Գոմեսին մաղթել վերջապես մոռանալ Բիբերին: Ինքը՝ Ջասթին Բիբերը, թերևս, վաղուց մոռացել է նախկին սիրելիին: Երգիչը զվարճանում է մոդելներ Քենդել Ջենների և Հեյլի Բոլդուինի հետ: Աղջիկները հաճախ են հյուրընկալվում երգչի լոսանջելեսյան տանը և հաճույքով լուսանկարվում  Instagram-ի համար: