Հոլիվուդյան աստղերի աստղային թոռնուհիները

Ասում են՝ հայտնիների երեխաների հաշվին բնությունը հանգստանում է, իսկ ի՞նչ կասեք  աստղային թոռնուհիների մասին։ Կարո՞ղ են նրանք հասնել նույն փառքին կամ, գուցե, գերազանցել այն։ Այսօր ձեզ կներկայացնենք աստղերի թոռնուհիներին, ովքեր ձգտում են դառնալ նույնքան հայտնի, որքան իրենց աստղային հարազատները։
Էլիսոն Լե Բորժեսը հայտնի սրտակեր Ալեն Դելոնի թոռնուհին է։ Նա դեռևս չի փորձում կինոկարիերա ստեղծել, բայց արդեն բավականին հայտնի է մոդելային բիզնեսում։ Էլիսոնը նման է մորը, ով պարուհի է աշխատել հանրաճանաչ Crazy Horse-ում։ Հետաքրքիր է՝ փորձել է, արդյոք, աղջիկը գնալ մոր հետքերով։

Alyson Le Borges

Շարլոտա Կազիրագին հաջողակ է հենց միայն նրանով, որ արքայադուստր է ծնվել։ Նրա տատիկը եղել է Գրեյս Քելլին, ով լքել է նկարահանման հրապարակը և Հոլիվուդը Մոնակոյի իշխան Ռենյեի հետ ամուսնանալու համար։ Պարզ չէ, ձգում է, արդյոք, կինոմատոգրաֆիան աղջկան, թե ոչ, բայց նա երեխա է ունեցել դերասան Գադ Էլմամեհից։

Charlotte Casiraghi

Ունա Չապլին՝ մեծն կատակերգուի թոռը և երկու անգամ Կոկո Շանելին մարմնավորած Ջերալդինա Չապլինի դուստրը։ Նա չի գնացել պապի հետքերով և դարձել է դրամատիկ դերասանուհի․ նրա ամենահայտնի դերերից է Թալիսի դերը «Գահերի խաղը» ֆիլմում։

Oona Chaplin

Երաժշտության արքա Էլվիս Փրեսլին ևս ունի թոռնուհի՝ Ռայլի Կիոն։ Ռայլին պարբերաբար հայտնվում է պոդիումներին՝ ցուցադրելով աշխարհահռչակ ապրանքանիշների հագուստները։ Կիոն նաև դեբյուտ է կատարել  «Ռանեվեյս» ֆիլմում։Աղջիկն ամուսնացած է ավստրալիացի Բեն Սմիթ Պետերսոնի հետ։

Riley Keough

Համարձակ Դակոտա Ջոնսոնը, ով չվախեցավ դառնալ «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի հերոսուհիներից մեկը, Թիպպի Հենդրենի թոռնուհին է։ Թիպպին իր ժամանակ եղել է «հիչքոքային շիկահեր», ով ոչ պակաս քաջ ու համարձակ էր։ 

Dakota Johnson